Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

Մոսկվայի և Թեհրանի ռազմական դաշինքը կհաստատվի հունվարի 17-ին

Վերլուծություն

«Մոսկվայի և Թեհրանի միջև «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիրը կստորագրվի հունվարի 17-ին։ Այս օրը Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան»: Այս մասին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպանը։

Սրան զուգահեռ, երեկ կայացած ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթաժողովում, որից անհեթետ պատճառաբայությամբ Նիկոլը թռավ, Իրանը ստացավ կազմակերպության գործընկեր-պետության կարգավիճակ:

Այս ամենը մեկ բան է նշանակում` ՌԴ-ն եւ Իրանը, ինչպես «Իրավունքը» ավելի վաղ ենթադրելու առիթներ ունեցել էր, կտրուկ ակտիվացրել են հարաբերությունների մաքսիմալ սերտացման ուղղությամբ քայլերը: Ընդ որում, այստեղ առաջին պլանում է մնում ռազմական գործակցության ուղղությունը: Նկատի ունենք, որ, ըստ մի շարք վստահելի աղբյուրների, Իրանի հետ «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագրում տեղ է գտեն այն նույն դրույթը, որը կա Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի հետ համանմա պայմանագրում: Այն է, կողմերից մեկի վրա ռազմական ագրեսիայի դեպքում երկրորդ կողմը պարտավորվում է անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել, այդ թվում` ռազմական գործողությունների մեջ ներգրավվելով: Ըստ էության, կողմերից մեկի վրա հարձակումը դիտարկվում է, որպես երկրորդի վրա հարձակում: Եվ եթե հիշեցնենք, որ ռուսական նոր ռազմական դոկտրինը ենթադրում է, որ ռուսական հովանոցը տարածվում է նաեւ ՌԴ դաշնակիցների վրա, ապա այդ համաձայնագրի ստորագրումը հենց դա է ենթադրում` Իրանը տեղափոխվում է ոչ միայն ռուսական ռազմական պաշտպանության դաշտ` ընդհանրական իմաստով (եւ հակառակը), այլ, որ լրջագույն նախազգուշացում է հակաիրանական բոլոր ուժերին, նաեւ միջուկային պաշտպանության տակ:

Թե դա ինչ է փոխելու տարածաշրջանային իմաստով, դժվար չէ հաշվարկել: Իրանի հինական խնդիրը ռազմական տեսանկյունից այն է, որ Իսրայելի հետ ծայրահեղ սրության հասած ներկա իրավիճակում, թեեւ գործնականում բոլոր ուղղություններում հակառակորդի հանդեպ ունեցած ռազմական բացահայտ գերակայության, սակայն ուղիղ բախման դեպքում միանշանակ կպարտվի: Պատճառն ակնհայտ է` Իսրայելն ունի միջուկային զենք, որը, ինչպես դա հաստատեց այս տարվա ընթացքում իսրայելյան ծայրահեղ ագրեսիայի բոլոր դրսեւորումները, իսրայելյան գործող վարչակազմը շատ մեծ հավանականությամբ կկիրառի: Իսկ «քաղաքակիրթ» աշխարհը դա դուրս կգրի «ինքնապաշտպանության իրավունք» արտահայտության տակ:

Իսկ այս ռիսկերն ամենամոտ ժամանակներս շատ ավելի առարկայական է դառնում: Այսինքն, եթե իրանական ներկա վարչախումբը հույսեր էր փայփայում, որ կհաջողվի հարաբերությունների նոր բալանսի հասնել ԱՄՆ-ի, նրա միջոցով` նաեւ Իսրայելի հետ, ապա սիրիական իրադարձություններից հետո այդ հույսերը էապես նվազում են. նոր բալանս կարող է լինել միայն Իրանի դիրքերի էլ ավելի թուլացմամբ: Եվ եղած հույսերն էլ կզրոյանան այն պահին, երբ շատ ավելի իսրայելամետ Թրամփը կմտնի Սպիտակ տուն: Նոր նախագահը, իհարկե, այս պահին հույժ խաղաղասիրական հայտարարություններ է հնչեցնում, այդ թվում` Իրանի հետ նոր միջուկային պայմանագիր կնքելու հարցում: Բայց իրանական աղբյուրներն հավաստիացնում են, որ առաջարկվում են Թեհրանի համար լիովին անընդունելի պայմաններ: Ու միաժամանակ, Թրամփը նաեւ հրապարակավ է հասցրել խրախուսել, որ Իսրայելը կարող է հարվածել իրանական միւուկային օբյեկտներին: Այսինքն, եթե անգամ Իրանը համաջայնվի Թրամփի հետ, ապա դրանով արդեն իսկ կպարտավորվի, որ չի ունենալու սեփական միջուկային հովանոցը: Բայց նաեւ այդ դեպքում չի կարող ստանալ նաեւ ռուսականը: Կստեղծվի մի իրավիճակ, երբ Իսրայելը կպահպանի Իրանի հանդեպ ռազմական գերակայությունը` ի հաշիվ միջուկային զենքի, իսկ դա տարածաշրջանային ներկա գլոբալ իրավիճակում Թերհանի համար նշանակում է պարտություն: Առավել եւս, որ աստիճանաբար օրակարգ է բերվում նաեւ Իրանում առկա քաղաքական համակարգի «հեղափոխական» փոփոխության թեման:

Այսպիսով, Իրանի համար ելքի երկու տարբերակ կա` ստեղծել սեփական միջուկային զենք կամ տեղավորվել այլ «միջուկային հովանոցի» տակ: Առաջին տարբերակի դեպքում Իրանը հազիվ թե ժամանակ ունենա. Իսրայելը միանշանակ կհարվածի իրանական միջուկային օբյեկտներին, առավել եւս, որ Թրամփի նախագահության պարագայում միանշանակ կունենա ամերիկյան օգնությունը:

Երկրորդ տարբերակը այս պահին Իրանի համար միակն է: Եվ այն, որ որոշակի դեգերումներից եւ փնտրտուկներից հետո Թահրանը կտրուկ ակտիվացրեց Ռուսաստանի հետ հիշատակված ռազմավարական գարծակցության պայմանագրի կնքումը, հենց այդ մասին է վկայում: Որպեսզի միջուկային առումով պաշտպանված դառնա մինչ Թրամփի մուտքը Սպիտակ տուն: Նաեւ, սա թրամփյան ԱՄՆ-ի համար է լրջագույն ազդակ` հետեւանքներ կլինեն, եթե Իսրայելը միջուկային սուր ճոճի Թեհրանի գլխին: Իսկ նման հովանոցի պարագայում, երբ հարցերը տեղափոխվում են սովորական սպառազինությունների դաշտ, արդեն ավելի առաջկայական է դառնում Իսրայելի հանդեպ այս հարթակում Իրանի առավելությունը:

Ֆիքսենք, որ այս ամենը վերաբերում է նաեւ Թուրքիային, եթե Անկարան շարունակի կովկասյան ուղղությամբ Ռուսաստանն Իրանից տարանջատելու կուրսը:

Ասենք, Ալիեւի ու Նիկոլի համար էլ է սա միանգամայն նոր իրավիճակ: Ալիեւը, թերեւս, դրան պատրաստվել է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված