Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է․ Մամիջանյան

Ներքաղաքական

Լավ ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Քանի կար ասում էր՝ ՀՀ սուվերեն տարածքն է իր կարմիր գիծը, գնանք Ջերմուկ, Սյունիք, Գեղարքունիք։ Ինքն է ասում՝ 200 քառ կմ օկուպացված է, փաստորեն, դա էլ իր կարմիր գիծը չէ։ Ես գիտեմ՝ որն է նրա կարմիր գիծը, ինքը մինչև վերջին կաթիլը ատամներով պայքարելու է, որ դաչաների տարածքը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։ Իր համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է»,-ասաց նա։

Մամիջանյանը նշեց՝ հետաքրքիր է, թե ոնց է պահանջները կատարում. «Ասում են Սահմանադրություն փոխեք, ասում է՝ ոչ, ոչ մի դեպքում։ Կփոխենք, բայց մեր ցանկությամբ»։

Ըստ Մամիջանյանի՝ այս ամենն ունի պարզ բացատրություն. «Փաշինյանին հաջորդ ընտրություններին մասնակցելու համար մի թուղթ էլ է ավելանում՝ Ալիևի ստորագրությամը, Ալիևն իր ավտոգրաֆը պետք է տա, որ ինքը մասնակցի, դրա հետևից էլ ընկած է։ Խաղաղության պայմանագիր էլ ձևակերպված է, որտեղ խաղաղության որևէ հարց չկա»,-ասաց նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ