Քարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Թրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի» ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքից Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներից Մինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին Աստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներ Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

Սիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա Սոլոյան

Մշակութային

ԵՐԲ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԻՐ ԿՅԱՆՔԸ ՏԵՍՆՈՒՄ Է ԲԵՄՈՒՄ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց «Հարաբերություններ» դրաման: Ներկայացման մեջ բոլոր կերպարները վերապրում են այնպիսի զգացողություններ, որոնք ծանոթ են բոլորին: Հենց դրա շնորհիվ էլ հանդիսատեսն իրեն զգում է բեմում կատարվողի մի մասնիկ, կարծես, ինքն էլ մասնակցում է այդ իրադարձություններին։ Ներկայացումն առանց բառերի է, իսկ ամբողջ տեքստը փոխանցվում է ժեստերի միջոցով։ Առաջնախաղից հետո «Իրավունք»-ը զրուցել է պիեսի հեղինակ ու բեմադրիչ ԷԼՄԻՐԱ ՍՈԼՈՅԱՆԻ հետ:

«ՎԱՂՈՒՑ Է ԹԱՏՐՈՆԸ ԿՈՐՑՐԵԼ ՀՈՒՅԶԸ»

Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց գրել «Հարաբերություններ» պիեսն ու կերպարներին շունչ տալ բեմադրությամբ:

Վերջերս բավական հաճախ մտածում էի այն փաստի մասին, որ մենք թատրոնում վայելում ենք ներկայացումներ, որտեղ չկան փոխհարաբերություններ: Հիմնական շեշտը դրվում է տեսապատկերի վրա, այսինքն՝ լինի հետաքրքիր սցենոգրաֆիա, գեղեցիկ զգեստներ եւ այլն, բայց մոռանում ենք, որ թատրոնը հենց հարաբերությունների եւ զգացմունքների մասին է: Պետք է վերադառնալ այդ մտքին: Կարծում եմ՝ վաղուց եւեթ հույզը կորել է թատրոնում: Այդ իսկ պատճառով ամբողջ ամառվա երկու-երեք ամիսների ընթացքում ինքս իմ մեջ այդ թեման երկար վերլուծելով՝ հասկացա, որ պետք է բեմադրել այնպիսի ներկայացումներ, որոնք միայն ու միայն հարաբերությունների մասին են: Էական չէ՝ զույգի միջեւ է այն, թե ծնող-երեխա կամ՝ ընկերների, կարեւորը լինի զուտ մարդկային հարաբերությունների մասին: Երբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն պարոն Շահվերդյանին ներկայացրեցի ծրագիրը, որ ուզում եմ ժեստերի լեզվով ներկայացում դնել, միանգամից, շատ հավանեց գաղափարը եւ ասաց, որ վաղվանից կարող եմ սկսել, ինչի համար, իսկապես, շնորհակալ եմ նրան: Շնորհակալ եմ թատրոնի ամբողջ անձնակազմին՝ ինձ գրկաբաց ընդունելու համար, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը ֆանտաստիկ անձնակազմ ունի՝ իր դերասաններով եւ աշխատակիցներով հանդերձ:

Այս պիեսում ներկայացված է չորս սիրո պատմություն՝ ոգեշնչված ոչ թե դասական գրականությունից, այլ` հենց կյանքից: Սրանք իրակա՞ն պատմություններ են, Ձեր կյանքի՞ց են վերցված, թե՞ ուրիշի:

Պատմության դեպքերն ու առնչություններն այնպես են ընտրված, որ կարող է լինել յուրաքանչյուր մարդու կյանքից: Օրինակ` ներկայացման մեջ կան մարդկանց փոխհարաբերությունները կենցաղում, թե ինչպիսին են լինում, երբ երկար տարիներ իրար հետ են ապրում ու այլեւս իրար տալու ոչինչ չունեն: Ի՞նչ է զգում այդ զույգը, երբ ինչ-որ մի պահի մի տան մեջ իրար դեմ են դուրս գալիս: Բնականաբար, նրանք կին եւ տղամարդ են ու ինչ-որ մի պահի արթնանում են իրենց կանացի ու տղամարդկային էմոցիաները, հույզերը, սերը, բայց, ցավոք, նրանց մեջ արդեն սպառվել են դրանք: Այս մարդիկ կորել են ժամանակակից աշխարհի թոհուբոհում, արհեստական բանականության թելադրած աշխարհում, եւ մի պահ նրանք իրար դեմ են դուրս գալիս ու աշխարհին նայում են ռեալ՝ մենք հիմա ամուսիններ ենք, իրար դեմ կանգնած ենք, ո՞ւ… Եվ կա պատմություն, որ՝ այո՛, իմ անձնական կյանքից է, բայց չեմ կարող շեշտել, թե չորս պատմություններից որ մեկն է:

«ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՈՒՆ ԲԱՎԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՅԻՆ Է»

Ինչո՞ւ որոշեցիք պիեսի ողջ տեքստը փոխանցել ժեստերի միջոցով՝ հրաժարվելով բառերից: Ինչպե՞ս է սա ազդում ներկայացման ընկալման վրա:

Հիշում եմ փոքր ժամանակ, երբ նայում էի լուրերը, շատ մոտենում էի հեռուստացույցին ու հետեւում էի, թե ինչպես է էկրանի ներքեւի հատվածում կատարվում թարգմանությունը ժեստերի լեզվով: Այնքան հետաքրքիր էր, որ այլեւս ինձ չէր հետաքրքրում բուն լուրերի նյութը: Այս ներկայացման չորս դրվագներն էլ հարաբերությունների մասին են, եւ չորսում էլ կա սիրո արծարծումը, «սեր» հասկացությունը, եւ ես որոշեցի, որ սիրո մասին պետք է խոսել՝ լռելով: Սկզբում մտածում էի, որ միայն պետք է լինի պլաստիկա, հետո հասկացա, որ՝ ո՛չ, այստեղ պետք է ժեստերի լեզուն, քանի որ այն բավական թատերային է: Այսինքն՝ դերասանը կարող է կանգնել բեմին, ասել մեկ նախադասություն ժեստերի լեզվով, եւ այն իսկապես լինի անչափ հետաքրքիր եւ հանդիսատեսին էլ բավական հասանելի: Եվ բացի այդ, մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ մարդիկ հոգնում են երկար՝ մեկ-երկու ժամ ֆիլմ դիտել, ներկայացումներ նայել: Ժամանակակից մարդն այսօր նայում է ռիլեր՝ կարճ տեսանյութեր, որոնք տեւում են 30 վայրկյան: Ուստի՝ այսօր ռեժիսորը պետք է մտածի՝ ինչ անել եւ ինչպես, որ կարողանա հանդիսատեսին պահել թատրոնում, եւ նա վայելի ներկայացումը: Հետեւապես, պետք է գտնել այնպիսի լուծում, որ կարողանաս հանդիսատեսին պահել կլանված, որպեսզի նա անակնկալի գա: Եվ երկրորդ՝ սա նաեւ բավական հետաքրքիր էքսպերիմենտ է, ինչի կարիքը մենք շատ ունենք, եւ որը ցույց է տալիս, որ հանդիսատեսին երբեմն ընդհանրապես պետք չէ որեւէ խոսք: Նա կարող է վազող տողերով տեսնել՝ ինչ է գրված, եւ ինչպես է իրեն փոխանցում արտիստն այդ ամենը ժեստերի լեզվով:

Արդեն երկու առաջնախաղ ենք ունեցել, եւ պետք է փաստեմ, որ հանդիսատեսը բավական լավ է ընդունել ներկայացումը: Ես նույնիսկ նայում էի, թե ինչպես իրենք չեն ուզում կարդալ վազող տողերը: Այսինքն՝ երբ արտիստը կանգնած է բեմին եւ իր տեքստն ասում է ժեստերի լեզվով, իրենք կլանված, ուղղակի, նայում են դերասանին: Սա եւս մեկ ապացույց է, որ ժեստերի լեզուն բավական թատերային է, եւ մենք հաճախ այդ ժեստերն անում եք ներկայացման ընթացքում՝ ընդհանրապես չգիտակցելով, որ դա ժեստերի լեզուն է: Կարծում եմ՝ հանդիսատեսը, առանց վազող տողերը կարդալու, իսկապես, կարող է հասկանալ, թե խոսքն ինչի մասին է, որովհետեւ մինչ տեքստին անցնելը՝ իրենք ունեն միզանսցեններ, պլաստիկ լուծումներ, իրենք խաղում են, եւ ամեն ինչ արդեն հասկանալի է, ու արդեն կարող է հանդիսատեսն, այսպես ասած, գուշակել, թե այս հարաբերությունը, դրվագը, պատկերն ինչի մասին է: Այնպես որ, բավական հեշտ է ընկալել հանդիսատեսը, չնայած՝ մի քիչ էլ նույնիսկ շոկային, երբ արտիստները սկսեցին ժեստերի լեզվով խոսել: Մի ուրիշ ալիք եղավ, ու իրենք էլ մի ուրիշ ուշադրությամբ սկսեցին վայելել ներկայացումը:

Ինչպե՞ս ընտրեցիք ներկայացման դերասաններին: Արդյո՞ք նրանք դժվարությամբ են սովորել ժեստերի լեզուն:

Դերասաններին վաղուց էի ճանաչում: Արմեն Մարգարյանի հետ աշխատել ենք նաեւ իմ մեկ այլ պիեսի հիման վրա բեմադրված «Ի սկզբանե էլ սերն էր» ներկայացման մեջ: Նա կրկին գլխավոր դերում էր: Ես քանի որ ռուսական թատրոնում բեմադրություն պետք է անեի, առաջինն Արմենի հետ էր, որ ցանկացա աշխատել, որովհետեւ պրոֆեսիոնալ արտիստ է, խարիզմատիկ, խելքով, ճաշակով: Մանվել Խաչատրյանին նույնպես վաղուց ճանաչում էի՝ որպես արտիստ, բեմում տեսել էի, բայց ես մի օր նստած էի պարոն Սուրեն Շահվերդյանի բեմադրած «Կիրք, փող, իշխանություն» ներկայացման փորձին, որտեղ Մանվելն Ադուեւ է խաղում, եւ այնտեղ անցման ժամանակ հնչում է երաժշտություն, ու տեսա, թե ինչպես է նա պարում: Նայում էի Մանվելին, որն ընդամենը պարում է, բայց ինձ համար մի ուրիշ կերպ բացահայտեցի նրան: Փորձից հետո միանգամից ասացի, որ ուզում եմ` նա լինի իմ ներկայացման մեջ: Նա ֆանտաստիկ ներաշխարհ ունեցող արտիստ է: Լենա Քասիմյանը պարոն Շահվերդյանի կուրսի ուսանողուհի էր, հիմա արդեն թատրոնի դերասանուհի՝ հուրախություն ինձ: Պարոն Շահվերդյանին ասացի, որ Ձեր կուրսում տեսել եմ Լենային, եւ ես շատ կուզենայի, որ նա խաղար ինձ մոտ: Եվ, իհարկե, չսխալվեցի: Նա պրոֆեսիոնալ եւ շատ հետաքրքիր արտիստուհի է: Աննա Մանուչարյանին եւս տեսել էի «Կիրք, փող, իշխանություն» ներկայացման փորձերի ժամանակ, եւ քանի որ իմ ներկայացումն էլ պլաստիկ դրամա է կոչվում, միանգամից ցանկացա, որ նա խաղա իմ ներկայացման մեջ, որովհետեւ Աննան, իսկապես, փայլում է իր պլաստիկայով:

Ինձ թվում էր, որ դերասանները բավական դժվարությամբ կսովորեն խոսել ժեստերի լեզվով, որովհետեւ երբ իրենց ասացի իմ միտքը, արձագանքներից հասկացա, որ հանկարծակիի եկան: Փոքր վախ էլ կար իմ մեջ, թե արդյոք կսովորեն ժեստերի լեզուն, արդյոք ամեն ինչ լավ կլինի, արդյոք իրենց համար տարօրինակ չի լինի: Եվ, փառք Աստծո, որ տարբեր ծանոթների միջոցով կարողացա գտնել ժեստերի լեզվի թարգմանիչ Ժաննա Ցականյանին, ով ֆանտաստիկ թարգմանիչ է, տարիներ շարունակ Մոսկվայում է աշխատել: Զանգահարեցի նրան եւ խնդրեցի, որ աշխատի արտիստների հետ: Ես այդ պահին երկրում չէի, ու ինձ զանգահարում էին արտիստներն ու ասում, թե ինչ ֆանտաստիկ է այս աշխատանքը: Հոգիս ուրախությունով էր լցվում, որ իրենց այս միտքը, այս լուծումը դուր է եկել, որովհետեւ մինչեւ ժեստերի լեզվի թարգմանիչը չսկսեց իրենց հետ աշխատել՝ իրենք ինձ այլմոլորակայինի տեղ էին դրել, թե ինչպես կարող է լինել ժեստերի լեզվով ներկայացում: Բայց երբ Ժաննան սկսեց աշխատել իրենց հետ, իրենք էլ հասկացան, որ իսկապես, այս ներկայացման մեջ բառեր պետք չեն, եւ մեր զգացմունքների մասին երբեմն պետք է լռել: Աչքերը, օրգանիկան, շարժումները բավական են արտահայտելու այդ զգացմունքները:

Շնորհիվ՝ Ժաննայի եւ իրենց շնորհի՝ արտիստները 3-4 օրում արդեն ընկալում էին ժեստերի լեզուն եւ նույնիսկ իմպրովիզներ էին անում: Երբեմն ասում եմ՝ սիրելի արտիստներ, իսկապես, գնահատում են ձեր իմպրովիզները, բայց այստեղ վազող տողեր կան: Չնայած՝ մինչեւ հիմա էլ իրենք այդ իմպրովիզներն անում են, առաջնախաղի ընթացքում էլ են արել: Այսինքն՝ իրենք սկսել են տիրապետել ժեստերի լեզվին, եւ իրենք իսկապես կլանված աշխատել են: Իրենք շատ սիրեցին այդ աշխատանքը:

«ՄԵԶ ՏՐՎԱԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՆՈՐՀԸ՝ ՍԵՐԸ, ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆՔ»

Ի՞նչ հիմնական հույզեր կամ մտքեր եք ցանկանում փոխանցել հանդիսատեսին այս ներկայացման միջոցով։

Ներկայացման միջոցով ուզում եմ փոխանցել հետեւյալ միտքը, որ երբեմն մենք մեր կյանքի ընթացքում անգիտակցաբար մեզ տրված աստվածային շնորհը՝ սերը, փչացնում ենք բոլոր հնարավոր ձեւերով: Եվ երբեմն անում ենք այնպիսի քայլեր, որոնց պատճառով տուժում է բացարձակ արժեքը մեր կյանքի՝ այն է սերը: Իհարկե, ես չեմ ասում, թե սա թեստ է, բայց հանդիսատեսը, կարծում եմ, ներկայացումը դիտելուց հետո, իրեն հարց կտա՝ իսկ ի՞նչը ես այն չեմ անում իմ հարաբերություններում՝ տվյալ մարդու հետ, եւ ինչ լավ է, որ ես սա չեմ անում, կամ ինչ լավ է, որ ես սա անում եմ: Այսինքն՝ հանդիսատեսն իր կյանքը հանդիսասրահից տեսնում է բեմում: Իսկ երբ դու երրորդ աչքով ես տեսնում բեմին տեղի ունեցող գործողությունը, ավելի լավ կարող ես անալիզ անել՝ տվյալ գործողությունը, թե սա կա իմ կյանքում, բայց ես այսպես եմ անում, իսկ գուցե պետք չէ՞ այդպես անել… Գուցե իրար դիմաց նստել, ճաշելը, բայց հեռախոսներն անընդհատ ձեռքին լինելը, իրար մասին հոգ չտանելը սխա՞լ է: Երբեմն մենք մեր սիրելի եւ կարեւոր մարդկանց մենակ ենք թողնում, ինչ է թե մեր էգոն բավարարենք, իսկ ի՞նչ է զգում մեզ սիրող մարդը եւ այն մարդը, ում մենք ենք սիրում: Ամբողջ հույզերը փոխանցվում են պլաստիկ լուծումներով, շարժումներով, որոնք իրենց մեջ բավական կրում են այդ էմոցիաների տարրերը: Այսինքն՝ հանդիսատեսը դիտելիս լրիվ հասկանում է՝ ինչ է անում այն ժամանակ, երբ սիրում է եւ ինչ է անում այն ժամանակ, երբ չի սիրում: Դրանք բոլորը մենք մեր կյանքի ընթացքում անում ենք, բայց հիմա դու տեսնում ես դա երրորդ դեմքով՝ հանդիսասրահից: Ու պիեսում կարեւոր տողեր կան, որտեղ ասվում է, որ «ես քեզ հետ խոսում եմ, բայց դու ինձ այլեւս չես լսում…»: Եվ տղան պատասխանում է. «Եթե ես կարողանայի... Եթե ես կարողանայի լինել այն, ինչ դու ես ուզում … Բայց, ցավոք, չեմ կարող»:

— Ո՞րն էր Ձեզ համար ամենադժվարը, որպես ռեժիսոր, այս բեմադրության վրա աշխատելու ընթացքում։

Պետական թատրոնում, որպես այդպիսին, սա իմ առաջին աշխատանքն է: Եվ ինձ համար, իսկապես, սկզբում դժվար էր: Ես ինձ միշտ համեստ եմ պահում եւ արտիստների հետ զգույշ եմ շփվում: Սկզբում փորձում եմ նախ իրենց ճանաչել,  առհասարակ, ես արտիստ սիրող, հարգող, պաշտող երեւույթ եմ՝ որպես ռեժիսոր:
Իհարկե, դժվար էր իրենց հրամցնել այն միտքը, թե ինչ եմ ուզում ստանալ՝ այս ներկայացումով, նույնքան դժվարությունն այն էր, որ ներկայացման մեջ բառեր չկան եւ իրենք ամբողջ տեքստը պետք է անընդհատ շարժման միջոցով այդ տեքստերը տեղ հասցնեն հանդիսատեսին: 10-15 րոպե է տեւում  ներկայացման ամեն մի պատմությունը եւ յուրաքանչյուր պատկերը ներկայացնելու ընթացքում դերասաններն անընդհատ շարժման մեջ են: Այսինքն՝ իրենց շարժումներով արտահայտում են տվյալ հատվածի միտքը: Սա բարդ էր, որովհետեւ ես խորեոգրաֆ չեմ, այլ ռեժիսոր եմ, որը տիրապետում է մարմնի շարժման լեզվին: Ու, փառք Աստծո, որ շնորհիվ իմ տաղանդավոր արտիստների, կարողացա ստանալ այն, ինչ ուզում էի, որի համար շնորհակալ եմ իրենց: Ամենադժվարը, բնականաբար, եղել է պլաստիկ լուծումներով միզանսցեններ դնելը, որովհետեւ դու միշտ մտածում ես, թե ինչպես արտահայտել, օրինակ, սերը, սեքսը՝ ժեստերի միջոցով, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է, որ եթե սեր է կամ սեքս է, ուղիղ ցույց չտալ այն, այլ գտնել ինչ-որ անակնկալ արտահայտչամիջոցներ:

«ՃԻՇՏ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ՝ 18+ ԴՆԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ»

— Ինչու՞ ընտրեցիք 18+ տարիքային շեմը ներկայացման համար:

Ի վերջո, մենք խոսում ենք հարաբերությունների, սիրո մասին, իսկ հարաբերություններում ամեն ինչ կարող է լինել: Այդ իսկ պատճառով դա ճիշտ զգուշավորություն էր՝ 18+ դնել ներկայացումը, ավելին՝ ըստ իս, պարտադիր էր:  Հենց  հարաբերությունների մասին ներկայացումները պահանջում են դա, որովհետեւ դերակատարների առաջ դրված է խնդիր, որ դուք միշտ հետեւեք ձեր օրգանիքկային, զգացողություններին, եւ արտիստը կարող է համբուրել իր խաղընկերոջը: Չէ որ նրանք վերապրում են այդ տեսարանները:

Ինչպիսի՞ արձագանք եք ակնկալում հանդիսատեսից: Իսկ ի՞նչ եք կարծում, պիեսը կփոխի՞ նրանց տեսակետը սիրո եւ հարաբերությունների մասին։

Իմ դեմ չեմ դրել այնպիսի նպատակ, որ փոխեմ նրանց տեսակետը՝ սիրո եւ հարաբերությունների մասին: Ընդհակառակը՝ ինձ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր ոք, ով կտեսնի եւ կվայելի ներկայացումը, ինքն իրեն գտնի այդ հատվածներից մեկում: Ներկայացված չորս պատմություններն էլ բավական տարբեր են եւ հանդիսատեսը տեսնելով դրանք՝ կամ իրեն լավ կզգա՝ մտածելով, թե ինչ լավ է, որ ինքն այդպես չի վարվում, կամ՝ ինչ վատ է, որ ինքն այդպես է վարվում: Եվ, ի վերջո, գա այն եզրահանգման, որ պետք չէ բաժանվել սիրելիից, որ 10 տարի հետո այսպես լուռ իրար դիմաց չնստենք եւ առանց խոսք, ուղղակի, իրար աչքերի մեջ նայելով՝ հիշենք մեր գեղեցիկ օրերը, այնինչ կարող էինք միասին լինել եւ վայելել կյանքը:

Սիրո եւ հարաբերությունների մասին տեսակետ փոխելը շատ վեհ գաղափար է, եւ ես  չեմ կարող այս պահին ինձ թույլ տալ նման արտահայտություն անել: Ո՞վ եմ ես, որ կարողանամ մարդու տեսակետը սիրո նկատմամբ փոխել: Գուցե փոխվի, բայց ես այս պահին չեմ համարում ինձ սիրո տեսակետ փոխող, որովհետեւ սերը բացարձակ արժեք է եւ տրված է յուրաքանչյուրին յուրովի: Այդ պատմությունները դիտելիս, ուղղակի, իրենց վերաբերմունքն է փոխվում իրենց սիրող մարդու նկատմամբ եւ այն մարդու նկատմամբ, ում իրենք են սիրում: Պետք է շեշտեմ նաեւ, որ, որպես այդպիսին, այդտեղ պիես հասկացություն չկա, պարզապես, դիալոգ է, որի վերջում կա հանգուցալուծում՝ տվյալ տեսարանի: Իսկ վերջում հնչում է իմ ամենասիրելի պոետներից մեկի՝  Ալեն Գինզբերգի «Աշխարհի ծանրությունը սերն է՝ մենակության բեռան տակ» բանաստեղծությունը եւ դերասանները չորսով, ժեստերի լեզվով այդ բանաստեղծությունն են խաղում: Կան այնտեղ տողեր, որոնք վերցված են Գարի Սնայդերի, Ջեք Քերուակի եւ Ալեն Գինզբերգի նամակագրական կապերից: Օրինակ, տեսարան կա, որտեղ տղամարդը չի սիրում կնոջը, ավելի ճիշտ՝ արտաքին միջավայրի տարբեր ազդեցությունների պատճառով՝ մոռացել է, որ իր կողքին իր նեցուկն է, իր սիրելի կինն է եւ տրվել է տարբեր գայթակղությունների, եւ այդտեղ կինն ասում է, որ՝ «Ես շատ կուզեի պատմել քեզ, խոսել քեզ հետ, բայց դու արդեն ինձ չես լսում: Իսկ դրան հաջորդում է տղամարդու պատասխանը. «Ես երբեք չեմ կարող լինել այն, ինչ դու ուզում ես»: Այսինքն՝ իր էգոն թույլ չի տալիս, որ իր վատ սովորությունները դնի մի կողմ եւ լինի այն, ինչ կինն է ուզում կամ՝ առհասարակ, լինել ներդաշնակ, խաղաղ: Բայց եւ այնպես այդ բոլոր թերություններով է, որ սերը դառնումէ  հետաքրքիր եւ գեղեցիկ, որովհետեւ ոչ մի իդեալական բան հետաքրքիր չէ: Կարծում եմ՝ ներկայացումը հետաքրքիր է նաեւ նրանով, որ իդեալական սիրո գաղափարը ներկայացված չէ, այնտեղ չի խոսվում իդեալական սիրո մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Քարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումըՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՈ՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top