Քարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Թրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի» ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքից Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներից Մինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին Աստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներ Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

Նոյեմբերյանում երեխաները Ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում. Ալլ Անանյան

Մշակութային

Սահմանային Նոյեմբերյանում, որտեղ  տագնապն ու անորոշությունը գրեթե մշտապես ներկա են, նկարչուհի ԱԼԼ ԱՆԱՆՅԱՆԸ շարունակում է ստեղծագործել եւ իր մշակութային պայքարից չշեղվել՝ անգույն իրականությունը դարձնելով գունեղ իր վրձնի միջոցով։ Նախատոնական այս օրերին ինչպես են պատրաստվում Ամանորին սահմանամերձ շրջանում ու ինչ հույսեր են կապում 2025 թվականի՝ Օձի տարու հետ, «Իրավունք»-ը պարզել է նրա հետ զրույցում:

«ՍԱՀՄԱՆԻՆ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԱՎԵԼԻՆ»

Ինչպիսի՞ն էր 2024 թվականը՝ ստեղծագործական առումով: Կա՞ մտավախություն, որ սահմանամերձ համայնքում արվեստը կմնա անտեսված կամ կտուժի քաղաքական որոշումների պատճառով։ Ինչպե՞ս եք պայքարում այս մարտահրավերների դեմ։

Այս տարի իմ ստեղծագործական ակտիվության միակ դրսեւորումը եղավ Կոմիտասին նվիրված ֆլեշմոբին մասնակցությունը, որի համար շնորհակալ եմ կազմկերպիչներին։ Նախորդ տարիների համեմատ՝ պասիվ էի, նոր աշխատանքներ ունեմ, բայց դեռ առիթ չեմ ունեցել ցուցադրելու աշխատանքներս։ Եթե մարդը սեփական անվտանգության մասին մտավախություն ունի, հազիվ թե կենտրոնանա արվեստի կամ առհասարակ մշակույթի վրա: Իհարկե, քաղաքական ճիշտ կամ սխալ որոշումներն ազդեցություն ունենում են: Իմ պայքարի միակ միջոցն արվեստն է:

Դժվարությունները, որոնք կապվում են սահմանային տարածքներում ապրելու հետ, արվեստն արդյոք օգնում է դառնալ հույսի աղբյուր, խթանել հասարակության դիմադրողականությանը:

Արվեստը միշտ էլ օգնում է, իսկ ինչ վերաբերում է սահմանային համայնքում ապրելուն, ապա դրա դժվարությունները գիտեն միայն սահմանին ապրողները: Ամեն գիշեր քնելուց դու չես կարող իմանալ, թե լույսը ինչպես կբացվի։ Չեմ թաքցնում, սահմանին ապրելու համար քաջություն է պետք, իսկ ստեղծագործելու համար՝ ավելին։

«ԵԹԵ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԷԼ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»

Ինչպե՞ս եք տեսնում սահմանամերձ տարածքների արվեստի ապագան, թե՞ հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ պետք է խոսել ոչ թե արվեստի ապագայի, այլ զուտ գոյատեւելու մասին:

Այս հարցին կպատասխանեմ Չերչիլի խոսքերով՝ «եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, էլ ինչի՞ համար ենք պայքարում»:

Դուք այն քիչ արվեստագետներից եք, ով մշտապես արտահայտել է իր դիրքորոշումը՝ իր ազգի ճակատագրի հետ կապված կարեւորագույն հարցերում: Հետաքրքիր է՝ ի՞նչն է այսօր Ձեզ մտահոգում տարեմուտին ընդառաջ:

Սահմանի ամրությունը:

«ՍԱՀՄԱՆԻՆ ԱՊՐՈՂԸ ՆԱԽ ՄՏԱԾՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Ինչպե՞ս է սահմանամերձ շրջանում ապրող արվեստագետը պատրաստվում տոնել Ամանորը: Ի՞նչ առանձնահատկություններ կամ դժվարություններ կան տոներին ընդառաջ՝ սահմանում ապրող խաղաղ բնակչության համար:

Բոլորի նման՝ նոր սպասումներով, նոր հույսերով: Սահմանային համայնքներում կա  աշխատանքի խնդիր, հետեւաբար նաեւ բարեկեցության: Բոլորն են ուզում լավ ապրել, բայց սահմանին ապրողը նախեւառաջ մտածում է սեփական երեխայի անվտանգության մասին: Պատահական չէ, որ երեխաները ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում:

Հաճախ սահմանային կյանքը լուրջ մարտահրավերներ է ստեղծում՝ դրանով իսկ առաջնահերթ դարձնելով ցանկությունների շարքում հենց խաղաղությունը։ Այս առումով Ամանորից եւ ընդհանրապես՝ 2025 թվականից ինչպիսի՞ սպասումներ ունեք:

Առաջին հերթին խաղաղություն, որպեսզի արվեստի մարդիկ կարողանան լիարժեք զբաղվել արվեստով, եւ առհասարակ ամեն մարդ զբաղվի իր գործով եւ ունենանք մեր երազած հայրենիքը։

Գալիք տարին Օձի տարի է, ի՞նչ եք կարծում՝ այն մեզ իմաստությո՞ւն կբերի, թե՞ միմյանց հանդեպ շարունակական խայթոցներն ու «փշշոցները» կկրկնապատկի:

Կենդանակերպերին թողնենք հանգիստ եւ ամեն մեկս փորձենք ավելի խելամիտ լինել, ավելի հայրենասեր, լինենք ավելի մարդասել ու ամեն բան լավ կլինի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ ու թող իրականանան բոլորի երազանքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Քարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումըՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՈ՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top