Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

ՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔ

Վերլուծություն

Ի­հար­կե, այն բո­լոր ծրագ­րե­րը, ո­րոնք ներ­կա փու­լում նկատ­վում են ռուս-ի­րա­նա­կան գոր­ծակ­ցութ­յան եւ խո­շոր հաշ­վով՝ Ռու­սաս­տա­նի հա­րա­վա­յին կուր­սի հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=301284&l=am), շա­րու­նա­կում են մե­ծա­պես կախ­ված մնալ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի զար­գա­ցում­նե­րից: Այ­սինքն, դրանք կհաս­նե՞ն, այս­պես ա­սենք, այն կրի­տի­կա­կան կե­տին, ո­րի դեպք­ում Թրամ­փին այլ տար­բե­րակ չի մնա, քան Կիե­ւին խա­ղա­ղութ­յան գնալ պար­տադ­րե­լը: Չ­նա­յած, այս­տեղ խնդի­րը նաեւ Կիե­ւը չէ. Մոսկ­վան դեռ մին­չեւ այս պա­տե­րազ­մի մեկ­նար­կը խո­սում էր Վա­շինգ­տո­նի հետ ընդ­հան­րա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին, որ­տեղ ուկ­րաի­նա­կան թե­ման ըն­դա­մե­նը բա­ղադ­րիչ էր: Ու հի­մա էլ Թ­րամ­փից ակն­կա­լում են հենց այդ՝ ընդ­հա­նուր բնույ­թի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, որ­տեղ ուկ­րաի­նա­կան սահ­մա­նը մի քա­նի կլիո­մետր այս կամ այն կողմ անց­կաց­նելն ա­մե­նաա­ռաջ­նա­յի­նը չէ:

­Բայց մեկ է, ան­գամ գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնալ-չգ­նա­լու հար­ցը ե­ղել եւ կախ­ված է մնում ուկ­րաի­նա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րից, այ­սինքն` հար­ցից, թե դեռ որ­քա՞ն ժա­մա­նակ Ա­րեւ­մուտ­քը կա­րող է Ուկ­րաի­նա­յին պա­հել հա­կա­ռու­սա­կան գոր­ծի­քի դե­րում՝ Մոսկ­վա­յին ա­ռա­վե­լա­գույնս թու­լաց­նե­լու ի­մաս­տով: Չ­նա­յած, ար­դեն ան­գամ Եվ­րո­պա­յում են բա­ցա­հայտ խո­սում, որ թու­լաց­նե­լու փո­խա­րեն պա­տե­րազ­մը մի բան էլ ու­ժե­ղաց­նում է ռուս­նե­րին: Ռազ­մա­կան ի­մաս­տով մի­գու­ցե այդ­պես էլ կա. այն, որ մար­տու­նա­կութ­յան եւ ա­պա­հով­վա­ծութ­յան ա­ռու­մով ռու­սա­կան բա­նակն այս պա­հին էա­կա­նո­րեն այլ մա­կար­դա­կի վրա է, ան­վի­ճե­լի է: Տն­տե­սա­կան խնդիր­ներ, ի­հար­կե, ա­րեւմտ­յան պատ­ժա­մի­ջոց­ներն ա­ռա­ջաց­նում են: Հե­ռան­կա­րա­յին ի­մաս­տով մի­գու­ցե դա էլ է Մոսկ­վա­յի օգ­տին՝ ու­նե­ցած պո­տենց­իա­լը է­ֆեկ­տիվ օգ­տա­գործ­ման ռե­ժի­մի բե­րե­լու հա­մար: Սա­կայն այս պա­հին էա­կա­նը հենց ռազ­մա­կան կողմն է, հաշ­վի առ­նե­լով, որ հար­ցե­րը լուծ­վում են հենց այս պա­հին եւ մար­տա­դաշ­տում:

Իսկ ա­հա մար­տա­դաշ­տում պատ­կե­րը մնում է նույն դի­նա­մի­կա­յի մեջ: Այն է՝ ռուս­նե­րը գրո­հում են գործ­նա­կա­նում բո­լոր ճա­կատ­նե­րում, աս­տի­ճա­նա­բար կի­րառ­ման մեջ են դնում մար­տա­վա­րութ­յան նո­րա­նոր մե­թոդ­ներ, եւ արդ­յուն­քը հա­մա­տա­րած ա­ռա­ջըն­թացն է: Ար­դեն տասն­յակ­նե­րով են հաշվում այն գո­տի­նե­րը, որ­տեղ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը հայտն­վել եւ հայտն­վում են «կաթ­սա­նե­րում», մի շարք ա­ռանց­քա­յին կենտ­րոն­ներ ռուս­նե­րը գրա­վել եւ կամ ար­դեն գրա­վում են: Գու­մար­վեց ուկ­րաի­նա­կան ռե­սուրս­նե­րի նոր զանգ­վա­ծա­յին ա­հա­զան­գը, որ ռուս­նե­րը մո­տա­կա օ­րե­րին ան­խու­սա­փե­լիո­րեն հար­ձակ­վե­լու են մինչ այս հա­մե­մա­տա­բար հան­դարտ  ուղ­ղութ­յուն­նե­րում եւս՝ Խեր­սո­նի եւ Զա­պո­րո­ժիեի վրա:

Ա­հա, այս ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կի ֆո­նին էլ տա­րած­վե­ցին նոր խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ ռուս­նե­րը կա­րող են նաեւ ա­նակն­կալ­նե­րի բախ­վել: Ուկ­րաի­նա­կան ի­րա­տե­սա­կան ռե­սուրս­նե­րից մե­կը տե­ղե­կաց­նում է. «Մեր աղբ­յու­րը հայտ­նում է, որ այժմ Զե­լենս­կու վրա մեծ «ճնշում» կա՝ պա­հան­ջե­լով հա­մա­ձայ­նել Թ­րամ­փի խա­ղա­ղութ­յան գոր­ծին: Զե­լենս­կին ա­մեն կերպ փոր­ձում է դուրս գալ սրա տա­կից։ Ն­րա հա­մար շատ կա­րե­ւոր է դրա­կան հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լը, ո­րը կմե­ծաց­նի պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու նրա հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը»: Մինչ այս էլ մի շարք աղբ­յուր­ներ միան­գա­մայն հա­վա­նա­կան տար­բե­րակ էին հա­մա­րել, որ այս պա­հին Զե­լենս­կին հա­վա­քում է բո­լոր հնա­րա­վոր մարդ­կա­յին եւ տեխ­նի­կա­կան ռե­սուրս­նե­րը՝ պատ­րաստ­վե­լով մի վեր­ջին հար­վա­ծի: Այն հույ­սով, որ դրա հա­ջո­ղութ­յան դեպ­քում հնա­րա­վո­րությ­ուն կու­նե­նա, որ ե­թե ան­գամ բա­նը հաս­նի բա­նակ­ցա­յին սե­ղա­նի, կա­րո­ղա­նա ստա­նալ նաեւ Թ­րամ­փի մաք­սի­մալ ա­ջակ­ցութ­յու­նը գո­նե մի շարք կեն­սա­կան հար­ցե­րում չզի­ջե­լու հա­մար: Խոս­քը մաս­նա­վո­րա­պես Մոսկ­վա­յի պա­հան­ջած՝ Ուկ­րաի­նա­յի ա­պա­մի­լի­տա­րի­զա­ցիա­յի մա­սին է, ո­րը պետք է զու­գորդ­վի ՆԱՏՕ-ին կամ ո­րե­ւէ այլ դա­շին­քի չան­դա­մակ­ցե­լու ե­րաշ­խիք­նե­րով: Այ­սինքն, ե­թե հնա­րա­վոր լի­նի ռազ­մա­դաշ­տում գո­նե ոչ-ո­քիի նման­վող պատ­րանք ստեղ­ծել, ա­պա դա նաեւ հնա­րա­վո­րութ­յուն կտա Մոսկ­վա­յի հան­դեպ ա­վե­լի կոշտ դիր­քո­րոշ­մամբ հան­դես գալ: Այդ թվում, որ մենք ենք ո­րո­շում՝ ում ան­դա­մակ­ցենք եւ ինչ բա­նակ ու­նե­նանք:

­Նաեւ, ըստ վար­կած­նե­րից մե­կի, նման հար­ձակ­ման ա­մե­նա­հա­վա­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րից կա­րող է դառ­նալ Մերձդ­նեստ­րը, ո­րի հետ կապ­ված ռուս­ներն ակն­հայ­տո­րեն խնդիր­ներ ու­նեն լո­գիս­տի­կա­յի ա­ռու­մով: Իսկ մյուս կող­մից Մոլ­դո­վան, ո­րը եւս սնվում է ռու­սա­կան գա­զի հաշ­վին եւ հուն­վա­րի 1-ից, երբ կդա­դա­րի Ուկ­րաի­նա­յով ռու­սա­կան գա­զի տա­րան­ցու­մը, կհայտն­վի լուրջ ցնցում­նե­րի ա­ռաջ: Եվ այս ի­րա­վի­ճա­կը, ըստ մի շարք փոր­ձա­գետ­նե­րի, Սան­դուն, ի­հար­կե՝ եվ­րա­լի­բե­րաստ­նե­րի հրա­հան­գով, կփոր­ձի լու­ծել Մերձդ­նեստր ներ­խուժ­ման մի­ջո­ցով, հա­կա­դիր կող­մից ու­նե­նա­լով ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի ա­ջակ­ցութ­յու­նը:

­Ռուս­ներն ինչ­քա­նով են պատ­րաստ եւ ինչ կա­րող են հա­կադ­րել նման ի­րա­վի­ճա­կին, հարց է: Բայց մեկ բան այս պա­հին հաս­տատ է՝ շատ սուր զար­գա­ցում­ներ ա­ռա­ջի­կա ամս­վա ըն­թաց­քում դեռ տես­նե­լու ենք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված