Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Լավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. Բաբուխանյան Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն Սիմոնյան Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջը

ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸ

Վերլուծություն

­Դեռ հա­զիվ էինք հասց­րել են­թադ­րութ­յուն ներ­կա­յաց­նել, որ Սի­րիա­յի հետ կապ­ված՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ստեղծ­ված ներ­կա ի­րա­վի­ճա­կում Ի­րա­նը, որ պաու­զա­յի վրա էր դրել ռուս­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցը, կսկսի ակ­տի­վո­րեն գոր­ծել այդ ուղ­ղութ­յամբ: Եվ ա­հա, հա­ջոր­դեց Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րութ­յան ներ­կա­յա­ցու­ցչի հա­վաս­տիա­ցու­մը, որ հուն­վա­րի վեր­ջին կստո­րագր­վի Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ երկ­կողմ հա­մա­ձայ­նա­գիր:

ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ըստ ի­րա­նա­կան աղբ­յու­րի. «Հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը կար­եւոր զար­գա­ցում կլի­նի Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րում։ Այն կնե­րա­ռի ներդ­րում­ներ, լայն տնտե­սա­կան կա­պեր, գի­տե­լիք­նե­րի փո­խա­նա­կում եւ լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն»: Եվ որ այս դեպ­քում շատ ա­վե­լի էա­կան է, աղբ­յու­րը են­թադ­րում է, որ հա­մա­ձայ­նա­գի­րը «կնե­րա­ռի փո­խա­դարձ պաշտ­պա­նութ­յան բա­ղադ­րիչ, ո­րը կնե­րա­ռի եր­կու երկր­նե­րից մե­կի վրա հար­ձակ­ման դեպ­քում ինչ-որ չա­փով միմ­յանց պաշտ­պա­նե­լու պար­տա­վո­րութ­յուն»:

Այդ տե­ղե­կութ­յունն էլ ա­վե­լի դե­տա­լա­վո­րեց հե­ղի­նա­կա­վոր ի­րան­ցի ռազ­մա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ, եւ որ կոնկ­րետ դեպ­քում ա­վե­լի էա­կան է, միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յու­րի հա­մա­րում ու­նե­ցող Հա­յալ Մո­ւազ­զին՝ իր տե­լեգ­րամ­յան ա­լի­քում ներ­կա­յաց­նե­լով. «Ինչ­պես հայտ­նում է ի­րա­նա­կան մեր աղբ­յու­րը, Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը եր­կու երկր­նե­րի մի­ջեւ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծակ­ցութ­յան պայ­մա­նա­գի­րը կստո­րագ­րեն հուն­վա­րի 20-ին: Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ ռազ­մա­վա­րա­կան պաշտ­պա­նութ­յան պայ­մա­նա­գի­րը խիստ գաղտ­նի է պահ­վում։ Այս ու­ղեն­շա­յին պայ­մա­նա­գի­րը մշտա­պես կա­պում է ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րին Ռու­սաս­տա­նի հետ՝ Ի­րա­նին ան­սահ­մա­նա­փակ հա­սա­նե­լիութ­յուն տա­լով ռու­սա­կան զենք եւ կոր­ծա­նիչ­ներ գնե­լու հա­մար»:

Այ­սինքն, ՌԴ-ն­ եւ Ի­րա­նը նաեւ փո­խա­դարձ ռազ­մա­կան օգ­նութ­յան մա­սին պայ­մա­նա­գի՞ր են ստո­րագ­ում, թե՞ դա ընդ­հա­նուր պայ­մա­նագ­րի բա­ղադ­րիչն է: Չ­նա­յած` դա շատ էա­կան չէ, կա­րե­ւորն այս­տեղ այն է, որ ՌԴ-Ի­րան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, դա­տե­լով ի­րա­նա­կան նշված աղբ­յուր­նե­րի, մո­տա­վո­րա­պես նույն ի­մաս­տը կու­նե­նա, ինչ ՌԴ-ի եւ Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի այդ­քան աղ­մուկ հա­նած պայ­մա­նագ­րը, ո­րի հի­ման վրա հյու­սիս­կո­րեա­ցի զին­վո­րա­կան­ներն այս պա­հին Կուրս­կի ճա­կա­տում են: Այ­սինքն, Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը ստեղ­ծում են պայ­մա­նագ­րա­յին հիմք, ո­րը կող­մե­րից մե­կի վրա հար­ձակ­ման դեպ­քում դեպ­քում են­թադ­րում է, կամ, ինչ­պես կո­րեա­ցի­նե­րի հետ պայ­մա­նագ­րում է, պար­տադ­րում է մյուս կող­մին՝ ան­մի­ջա­պես մի­ջամ­տել ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին: Ա­սել է թե Ի­րա­նի վրա հար­ձա­կու­մը, ըստ էութ­յան, կվե­րած­վի Ռու­սաս­տա­նի դեմ հար­ձակ­ման եւ հա­կա­ռա­կը: Դա է ցույց տա­լիս նաեւ Մո­ւազ­զիի հե­տա­գա մեկ­նա­բա­նութ­յու­նը. «Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ լավ հա­րա­բե­րութ­յուն­նե­րից շա­հում են ոչ միայն եր­կու երկր­նե­րը, այլեւ` ողջ տա­րա­ծաշր­ջա­նը: Ա­յո՛, այս գոր­ծար­քի շնոր­հիվ Ի­րա­նը կա­րող է աշ­խար­հի ա­մե­նաազ­դե­ցիկ երկր­նե­րի վար­կա­նի­շում բարձ­րա­նալ 8-րդ, 7-րդ կամ նույ­նիսկ 6-րդ հո­րի­զո­նա­կան։ Այ­դու­հան­դերձ, նման դիր­քո­րո­շու­մը կբե­րի կա­րե­ւոր պար­տա­վո­րութ­յուն­ներ, այդ թվում՝ ռազ­մա­կան հա­կա­մար­տութ­յան դեպ­քում Ռու­սաս­տա­նին ա­ջակ­ցե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Փաս­տո­րեն, Ի­րա­նը պաշ­տո­նա­պես դառ­նում է հնա­րա­վոր Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի մաս­նա­կից, ե­թե դա տե­ղի ու­նե­նա։ Սա հե­ռուն գնա­ցող քայլ է, որն ամ­րապն­դում է Ի­րա­նի դիր­քե­րը հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում, բայց նաեւ մե­ծաց­նում է նրա պա­տաս­խա­նատ­վութ­յունն իր դաշ­նա­կից­նե­րի հան­դեպ»:

­Հաս­կա­նա­լի է, որ­պես ի­րան­ցի, Մո­ւազ­զին նախ մտա­ծում է այն պար­տա­վո­րութ­յուն­նե­րի մա­սին, ո­րը նման պայ­մա­նագ­րի դեպ­քում ստանձ­նում է սե­փա­կան եր­կի­րը: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ նույն պար­տա­վո­րութ­յու­նը միա­ժա­մա­նակ ստանձ­նում է նաեւ Ռու­սաս­տա­նը՝ Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի դեպ­քում Ռու­սաս­տա­նն էլ կու­նե­նա Ի­րա­նին ա­ջակ­ցե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Ի­հար­կե, կա­րե­լի է նաեւ տե­սա­կան բա­նա­վեճ բա­ցել, թե ում հա­մար է մյուս կող­մի ռազ­մա­կան ա­ջակ­ցութ­յունն ա­վե­լի կա­րե­ւո­ր՝ Ի­րա­նի՞, թե՝ Ռու­սաս­տա­նի: Սա­կայն ե­րե­ւի ճիշտ բա­ցատ­րութ­յունն այս­տեղ այն է, որ նման պայ­մա­նը եր­կու­սին էլ շատ պետք է՝ Ի­րա­նին ա­վե­լի շատ անվ­տան­գա­յին ա­ռու­մով, Ռու­սաս­տա­նին՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, ո­րի տակ, ի­հար­կե, նաեւ անվ­տան­գա­յին ո­րո­շա­կի բա­ղադ­րիչ կա: Իսկ  աշ­խար­հի հա­մար այս դեպ­քում հիմ­նա­կա­նը բուն փաստն է՝ ե­թե նման պայ­մա­նա­գիր ի­րոք հուն­վա­րի 20-ին ստո­րագր­վի, դա ի՞նչ ի­րա­վի­ճակ է ա­ռա­ջաց­նե­լու: Բ­նա­կա­նա­բար, նման հարցն ա­ռա­վել քան ար­դիա­կան է ա­ռա­ջին հեր­թին Հա­յաս­տա­նի հա­մար, ա­վե­լի կոնկ­րետ՝ հա­րավ­կով­կաս­յան պե­տութ­յուն­նե­րի, ա­պա նաեւ՝ Թուր­քիա­յի:

ԻՆՉ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

­Բայց նախ կրկնենք. այն, որ Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն Ի­րա­նի հա­մար դար­ձել է միակ տար­բե­րակ, ինչ կար­ծես թե վեր­ջա­պես սկսել են գի­տակ­ցել Ա­րեւ­մուտ­քի հետ հաշ­տութ­յան գա­ղա­փար­նե­րով իշ­խա­նութ­յան ե­կած Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը, զգաց­վում է: Նախ, Սի­րիա­յում ձա­խո­ղու­մը Թեհ­րա­նին ցույց տվեց, որ ինչ­քան էլ խո­սեն Ի­րա­նի ռազ­մա­կան հզո­րութ­յու­նից, բայց բա­վա­կան է մեկ սխալ, եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ծայ­րա­հեղ սուր պայ­քար­ում կձա­խող­վես: Նույն Սի­րիա­յի օ­րի­նա­կը նաեւ ցույց տվեց, որ գո­նե այս պա­հին ռու­սա­կան բա­զա­ներն այն­տեղ են, այ­սինքն, Մոսկ­վան եւ Ան­կա­րան անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում կա­րող են նաեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րել՝ Թեհ­րա­նին շրջան­ցե­լով:

Մ­յուս կող­մից էլ Իս­րա­յե­լի ակ­տի­վա­ցումն է, որն ար­դեն սկսել է բա­ցա­հայտ խո­սել Ի­րա­նի մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րին հար­վա­ծե­լու մա­սին, ընդ ո­րում, ակն­հայ­տո­րեն խրա­խուս­վե­լով իշ­խա­նութ­յան ե­կող Թ­րամ­փի կող­մից: Վեր­ջինս ի­րեն դրսե­ւո­րել եւ դրսե­ւո­րում է որ­պես բազ­մա­պա­տիկ ան­գամ ավե­լի իս­րա­յե­լա­մետ գոր­ծիչ, քան ԱՄՆ հե­ռա­ցող վար­չա­խումբն էր: Այ­սինքն, Ա­րեւ­մուտ­քի հետ պայ­մա­նա­վոր­վել աս­վա­ծը Ի­րա­նի հա­մար հի­մա նշա­նա­կում է Թ­րամ­փի հետ պայ­մա­նա­վոր­վել, եւ նա շատ ա­վե­լի կոշտ պայ­ման­ներ կա­ռա­ջադ­րի, քան սպաս­վում էր դե­մոկ­րատ­նե­րից: Նաեւ, ի­րա­կան օ­րա­կարգ է մտել Քուր­դիս­տա­նի թե­ման, ո­րը Ի­րա­նի հա­մար եւս գրե­թե այն­քան լուրջ խնդիր է, որ­քան Թուր­քիա­յի: Չի­նաս­տա­նի հետ էլ կա­րե­լի է տնտե­սա­կան հույ­սեր կա­պել, բայց ոչ ռազ­մա­կան: Ա­մեն դեպ­քում, սի­րիա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը եւս ցույց տվե­ցին, որ Պե­կի­նը հա­վա­տա­րիմ է իր ռազ­մա­վա­րութ­յա­նը. թող ու­րիշ­նե­րը կռվեն, իսկ չի­նա­ցի­նե­րը կփոր­ձեն դրա հաշ­վին փող աշ­խա­տել:

Այս ի­րա­վի­ճա­կում միակ կող­մը, ո­րը Ի­րա­նի հետ կապ­ված ռազ­մա­վա­րա­կան շա­հեր է տես­նում, մնում է Ռու­սաս­տա­նը: «Հ­յու­սիս-­Հա­րավ» նա­խա­գի­ծը, ո­րը ռուս­նե­րին Ի­րա­նով դուրս է բե­րում գլո­բալ հա­րավ, այն մե­գա­նա­խա­գիծն է, ո­րը Մոսկ­վա­յին օդ ու ջրի պես պետք է ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ ներ­կա­յիս թշնա­մա­կան ի­րո­ղութ­յու­ննե­րի ֆո­նին: Իսկ այդ նա­խա­գի­ծը, ե­թե ա­պա­հով­ված չլի­նի միան­գա­մայն ծան­րակ­շիռ ռազ­մա­կան ա­ջակ­ցութ­յամբ, հա­զիվ թե ի­րա­կա­նութ­յուն դառ­նա: Եվ ար­դեն հա­կա­ռա­կը. սի­րիա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը Ի­րա­նին եւս ցույց տվե­ցին, որ «Հ­յու­սիս-­Հա­րավն» իր հա­մար էլ է ան­փո­խա­րի­նե­լի: Ծո­վա­յին ու­ղի­ներն անգ­լո­սաք­սո­նիզ­մի հսկո­ղութ­յան տակ են, Սի­րիա­յով միան­գա­մից Մի­ջերկրա­կան ծով դուրս գա­լու սխե­ման ձա­խող­վում է, իսկ Թուր­քիա­յի հետ հար­աբե­րութ­յուն­նե­րը չգի­տես ուր են գնում: Այ­սինքն, եր­կու երկր­նե­րի՝ Ռո­ւ­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հա­մար «Հ­յու­սիս-­Հա­րավ» սխե­մա­յի հա­մար ռազ­մա­կան պաշտ­պա­նութ­յուն ա­պա­հո­վե­լու հա­մար պա­տե­րազ­մի դեպ­քում փո­խա­դարձ օգ­նութ­յան պայ­մա­նա­գի­րը գործ­նա­կա­նում դար­ձել էր կեն­սա­կան:

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

­Սա­կայն մեկ էա­կան նյո­ւանս եւս կա: Ի­րան-­Ռու­սաս­տան ռազ­մատն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար Հա­րա­վա­յին Կով­կա­սը դառ­նում է էլ ա­վե­լի կեն­սա­կան տի­րույթ: Այս տե­սանկ­յու­նից, ի­հար­կե, հե­տաքր­քիր էր, որ նշված զար­գա­ցում­նե­րի ֆո­նին, Ի­րան այ­ցե­լեց ՌԴ փոխ­վար­չա­պետ, նաեւ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հետ փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ հայտ­նի հանձ­նա­ժո­ղո­վի ռու­սա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Օ­վեր­չու­կը: Փե­զեշ­քիա­նի հետ նրա հան­դի­պու­մը եւս ցույց տվեց, որ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը գո­նե խո­սում են կով­կաս­յան տի­րույ­թով Ռու­սաս­տանն Ի­րա­նին կա­պող կո­մու­նի­կա­ցոն սխե­մա­նե­րի ծրագ­րե­րի կտրուկ ակ­տի­վաց­ման մա­սին: Այս­պես, ըստ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի, Ի­րա­նի նա­խա­գա­հը խո­սել է, որ ռու­սա­կան կող­մը կա­րող է հնա­րա­վո­րինս շուտ սկսել քար­տե­զագր­ման եւ Ռաշտ-Աս­տա­րա եր­կա­թու­ղու նա­խագ­ծի ի­րա­կա­նաց­ման նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­նե­րը: Ի պա­տաս­խան, Օ­վեր­չու­կը փաս­տել է, որ ծրագ­րի ֆի­նան­սա­վոր­ման գիծն ար­դեն ա­պա­հով­ված է, նաեւ, որ Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջա­նը պայ­մա­նա­վոր­վել են ար­դիա­կա­նաց­նել եւ նո­րաց­նել եր­կա­թու­ղու ի­րենց տա­րած­քում գտնվող հատ­ված­նե­րը: Ի­րանն էլ պետք է իր եր­կա­թու­ղի­նե­րը սկսի հա­մա­պա­տաս­խա­նեց­նել պա­հանջ­վող մասշ­տաբ­նե­րին:

Այս տե­ղե­կութ­յու­նից մեկ բան կա­րե­լի է կռա­հել. Ադր­բե­ջանն ի­րեն շա­րու­նա­կում է տես­նել նշված ընդ­հա­նուր սխե­մա­յի մեջ: Ե­թե սրան ա­վե­լաց­նեն նաեւ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք զար­գա­նում են Վ­րաս­տա­նում, կա­րե­լի է են­թադ­րել, որ վրա­ցի­նե­րը եւս աս­տի­ճա­նա­բար տե­ղա­փոխ­վում են նույն հար­թակ: Ա­մեն դեպ­քում, Ա­րեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են աչ­քի ա­ռաջ վատ­թա­րա­նալ, ո­րի վեր­ջին հար­վա­ծը կդառ­նա դեկ­տեմ­բե­րի 29-ին եվ­րաշ­պիոն Զու­րա­բիշ­վի­լուն նա­խա­գա­հա­կան պա­լա­տից հա­նե­լը: Միեւ­նույն ժա­մա­նակ, Ռու­սաս­տա­նը նա­խօ­րեին, աբ­խա­զա­կան կող­մի խնդրան­քով, վե­րա­կանգ­նեց Աբ­խա­զիա­յին է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի անվ­ճար մա­տա­կա­րա­րու­մը: Իսկ դա հույս է տա­լիս, որ աբ­խազ­նե­րը վեր­ջին «բուն­տից հե­տո կսկսեն ա­վե­լի ռեալ գնա­հա­տել ի­րենց հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, թեեւ դա ա­վե­լի հստակ կդառ­նա սպաս­վող նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում: Ա­մեն դեպ­քում, ներ­կա զար­գա­ցում­ներն ակ­նար­կում են, որ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման հե­ռան­կար­նե­րը եւս, հետ­խորհր­դա­յին ողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ, ներ­կա պա­հին ա­մե­նա­բարձր հա­վա­նա­կա­նութ­յունն են ստա­ցել:

­Դե ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա որ­քան էլ նրա ուղ­ղութ­յամբ բրի­տա­նա­կան ճնշում­նե­րը շա­րու­նակ­վում են եւ մի­գու­ցե ա­վե­լի կթե­ժա­նան, սա­կայն նրա մա­նեւ­րա­կա­նութ­յու­նը վերջ­նա­կա­նա­պես կզրո­յա­նա, ե­թե ստո­րագր­վի ռուս-ի­րա­նա­կան ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը, եւ չհասց­նի մինչ այդ տե­ղա­վոր­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին այս բո­լոր զար­գա­ցում­նե­րի ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յան մեջ: Մի­գու­ցե Նի­կո­լը դեռ Թ­րամ­փի հետ կապ­ված ինչ-որ սպա­սե­լիք­ներ ու­նի: Սա­կայն մեկ բան եւս հաշ­վի առ­նենք. հաս­տատ պա­տա­հա­կան չէ, որ ռուս-ի­րա­նա­կան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման ժամ­կետ է ներ­կա­յաց­վում հուն­վա­րի 20-ը: Այդ օ­րը Թ­րամ­փը մտնե­լով Ս­պի­տակ տուն, կտես­նի, որ Ի­րա­նի վրա հար­ձա­կու­մը, ըստ էութ­յան, դար­ձել է Ռու­սաս­տա­նի վրա հար­ձակ­մա­նը հա­մա­զոր: Իսկ այդ փաստն ի զո­րու է վե­րա­շա­րադ­րել նաեւ Թ­րամ­փի հա­րավ­կով­կաս­յան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ե­թե, ի­հար­կե, նա նման քա­ղա­քա­կան կուրս այդ պա­հին կու­նե­նա: Ե­թե ոչ, ա­պա ստիպ­ված կլի­նի կա­ռու­ցել այդ ի­րո­ղութ­յուն­նե­րին հա­մա­հունչ նոր կուրս: Այ­սինքն, ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յու­նից, ե­թե Նի­կո­լը ինչ-որ հույ­սեր ու­նի, դրանք հա­զիվ թե ար­դա­րա­նան:

 






Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղումԱրևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. ՓեզեշքյանՏղամարդը յոթից տասնչորս տարեկան երեխային շահագործել է, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքՎԻԴԵՈ. Գազայի ժողովրդի արյունը` Ամստերդամի պատերին. ցեղասպանության դեմԿրտսեր Քոչարյանը հերթական ֆիասկոն ապրեց, սասունցիները նրան ուղարկել են «куда подальше»Պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը.IFFHS
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top