Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան

Թեմա
ՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք: Այս կերպ է մեկնաբանում գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝  ԱՆԳԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, այն, ինչ կատարվում է ամուսնու անվան շուրջ:
 
«Այսօր Քննչական կոմիտեն նոր գործ է ուղարկել դատարան՝ Կարապետ Պողոսյանի վերաբերյալ: Ըստ մեղադրանքի, Պողոսյանը տարիներ առաջ մի գրառում է արել եւ նշել է. «Նիկոլ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես եւ զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել քո գործողությունների պատճառով»: Նախաքննության ընթացքում քննիչը դիմել է ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ եւ ստացել թիվ 1275423 եզրակացությունը, որտեղ փորձագետը հայտնում է, որ Պողոսյանի արտահայտած մտքում չկա բռնության կոչ կամ քարոզ, միտքը հնարավոր է դիտարկել միայն որպես անեծք։ Փաստացի չկա, որեւէ հիմք կամ հանցակազմ, որ նշված գործը գնա դատաքննության, բայց Գլխավոր դատախազության պնդմամբ չի կարճվել։ Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը Կարապետ Պողոսյանի կողմից թվարկված փաշինյանական գործողությունները գնահատում է որպես անեծք եւ փորձում ենթարկել պատասխանատվության։ Իրականում՝ այո՛, մենք էլ ենք համարում, որ Ննիկոլը անեծք է մեր երկրի գլխին, եւ նրան պետք է դատել, բայց հենց նրան ու իր թիմին», - գրել է նա:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ