Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ) Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերը Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման

Իրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում են

Թեմա

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն այս օրերին ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների հետ կապված, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել ՀԿԽԸ Լրատվության բաժնի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հոկտեմբերից սկսած իրականցնում է Լիբանանից ժամանած չվերթների մոնիտորինգ։ ՀԿԽԸ-ի հիմնական գործառույթներից է ՀՀ սահմանակետերի մոնիթորինգը, որի ընթացքում ուսումնասիրվում են ներհոսքի տենդենցները՝ հիմնականում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ։ Հոկտեմբերից սկսած համապատասխան մասնագետները սկսել են դիտարկել Լիբանանի չվերթները՝ այնտեղ պայմանավորված ճգնաժամի հետեւանքով հնարավոր ներհոսքը գրանցելու համար։

Տիրապետո՞ւմ եք թվերի, թե արդեն որքան սիրիահայ է տեղափոխվել Հայաստան եւ հիմնականում ի՞նչ վիճակում են նրանք:

Սիրիայում իրավիճակի սրացումից հետո իրականացվել է Բեյրութ-Երեւան հինգ չվերթ եւ ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի։ Սիրիայի քաղաքացիները Հայաստան են գալիս նաեւ այլ չվերթներով։ ՀԿԽԸ աշխատակիցները օդակայանում նախնական հարցումներ են իրականացնում, ինչպես նաեւ տրամադրում լրացուցիչ տեղեկատվություն։

Արդյոք կատարել եք կարիքների գնահատում, թե ինչի՞ կարիք ունեն մեր սիրիահայ հայրենակիցները:

ՀՀ ժամանած Լիբանանի եւ Սիրիայի քաղաքացիները հիմնականում անորոշ վիճակում են եւ նշում են, որ չգիտեն, թե երբ կվերադառնան իրենց երկիր։ Առաջնային կարիքների մասին խոսելիս հիմնականում նշում են ֆինանսական աջակցության կարիքը, որպես տան վարձակալության, ձմեռային հագուստի կամ սնունդ գնելու միջոց։

Ի՞նչ պայմաններում կարող են փախստականները դիմել ՀՀ Կարմիր Խաչին՝ ստանալու օգնություն: Ի՞նչ աջակցություն եք տրամադրում նրանց եւ ինչպե՞ս նրանք կարող են կապ հաստատել Ձեզ հետ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջարկում է աջակցություն տարբեր ուղղություններով՝ սկսած հոգեբանական առաջին օգնությունից մինչեւ պարենային եւ հիգենիկ պարագաների տրամադրում։ Այս պահին օդակայանում աշխատող մեր գործընկերներն ուղղորդում են Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացի հանդիսացող անձանց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն գրանցվելու, կացության հնարավոր տեսակների մասին տեղեկատվություն ստանալու համար։

Արդյո՞ք Կարմիր Խաչը նախատեսում է հատուկ ծրագրեր՝ փախստականների ինտեգրման համար Հայաստանում:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը եւ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան նախաձեռնել են ֆոնդահայթաթման աշխատանքներ, որի արդյունքում այս պահին արդեն կա հաստատված աջակցության ծրագիր, որը կմեկնարկի 2025թ․-ի հունվարին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված