Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ

Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ Սուքիասյան

Թեմա

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, անդրադառնալով կարմիր գծերը թանկացնելու իշխանության որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելուն եւ նախագծի ընդունվելուն, ընդգծեց. «Եթե որեւէ մեկը բեռնաթափված կենտրոն է տեսնում, ես շնորհավորում եմ »:

— Կենտրոնը երբեք չի բեռնաթափվել, իրենք այնտեղ լուծել են ֆիսկալ խնդիր: 2024 թ․ դեկտեմբերի դրությամբ՝ 2023թ-ի համեմատ ավելի քան 1 մլրդ դրամ հավաքագրվել է կարմիր կետագծերի արդյունքում: Եվ եթե հիմք ենք ընդունում Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ասածը, որ 2023 թ. հունվար ամսին միանվագ վճարած վարորդների համեմատ 2024 թ.-ին ընդամենը 8000-ն է վճարել, բայց մուտքերի թիվն այդուհանդերձ աճել է, դա նշանակում է մի բան՝ մարդիկ հունվար ամսին ի վիճակի չեն եղել վճարել 160 հազար դրամ: Բայց քանի որ կենտրոնում ունեն գործ եւ հարկադրված պետք է գային այդ հանդիպումներին՝ մեկ ժամի դիմաց նախկին 100 դրամի փոխարեն՝ վճարել են 300 դրամ: Սա պարզ թվաբանություն է, եւ իրենք 1 մլրդ դրամ ավել հասույթ են ապահովել քաղաքային բյուջե: Ընդամենը շան գլուխն այդտեղ է թաղված… Իրենք այդ փողից հրաժարվողը չեն եւ ֆինանսական լրացուցիչ եկամուտների հարց են լուծում դրանով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ