Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ) Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերը Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման

ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Թեմա
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
 
Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։
 
Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխոիմները․ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխությունները և առաջիկա անելիքները՝ կարևորելով ինչպես կատարված օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ այն փաստը, որ արդեն իսկ գրեթե 100 տոկոսով համալրված են դատավորների հաստիքները, ինչն իր հերթին կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափմանը և գործերի քննության ժամկետների կրճատմանը։
 
Խոսվել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին։
 
Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 12-ին Երևանում կայացած ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, նշվել է, որ այն կարող է կարևոր նախադրյալ հանդիսանալ ԱՊՀ երկրների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ դատական ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման և զարգացման համար։
 
Հատկանշական է, որ այս համագործակցության շրջանակներում ԱՊՀ երկրների դատավորները կարող են վերապատրաստումներ անցնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության ակադեմիայում։
 
Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված համագործակցությունը նաև դատական ոլորտում։
 
Պատրաստկամություն է հայտնել աջակցել դրա խորացմանը՝ մասնավորապես դատավորների վերապատրաստումների ոլորտում երկու երկների արդարադատության ակադեմիաների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերում։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված