⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

«Իրավունք». Հովիկ Աղազարյանի հարցով «շոկային բացահայտումները դեռ առջեւում են»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում տարածվում են լուրեր, թե Աղազարյանի կնոջ անժամանակ մահը ուղիղ կապ ունի իր ամուսնու դեմ իրականացվող ճնշումների հետ։ Ուստի, հաշվի առնելով համացանցում արագորեն տարածվող տեղեկատվությունը, Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հերքում տարածվող լուրերը.

«Կոչ եմ անում հարգել պատգամավորի ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունը եւ չանցնել բարոյականության սահմանները։ Աղազարյանի կնոջ անժամանակ մահը որեւէ կապ չունի նրա ամուսնու հետ կատարվող գործողությունների հետ։ Ցավոք, տիկնոջ մոտ դեռ երկու ամիս առաջ հայտնաբերվել էր ծանր հիվանդություն, եւ սրտի նախապես պլանավորված վիրահատությունից հետո տիկնոջ կյանքը այլեւս փրկել հնարավոր չեղավ։

Ցանկացած որեւէ տեսակի շահարկում իրականացնողներին կոչ եմ անում չանցնել բարոյականության սահմանները եւ հարգել պատգամավորի կնոջ ծանր կորստի վիշտը, որը աղերս չունի նրա ամուսնու հետ կատարվող իրադարձությունների հետ։

Իսկ պարոն Աղազարյանի հետ կատարվող ապօրինությունների մասին, վստահեցնում եմ, հասարակությունը դեռ շատ է շոկի գալու, երբ բացահայտվեն բոլոր մանրուքները: Թե ովքեր ու ինչ ճղճիմ եղանակով են փորձում կրակից շագանակ հանել: Շոկային բացահայտումները դեռ առջեւում են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ