Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Իրավունք». Ավանեսյանի բանագնացները հիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Արսեն Թորոսյանը

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ջանքեր թափեց Նիկոլ Փաշինյանի մոտ առողջապահության նախարարի պաշտոնը կրկին ստանձնելու համար, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մեջքը, պարզվում է, շատ ավելի ամուր է։

Ասում են՝ Ավանեսյանի համար Նիկոլի մոտ բանագնացների թիմ է բարեխոսել, որոնք վստահեցրել են, որ նա եզակի հավատարիմներից է, ու որ նրա ոտքերի տակ սապոն է դնում փորձված աղվես Թորոսյանը։

Նույն բանագնացները հիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանն, ու ինչ հետեւանքներով կարող է հղի լինել նրա վերադարձը կառավարություն։

Մի խոսքով՝ Ավանեսյանը դեռ կշարունակի պաշտոնավարել՝ ի հեճուկս Թորոսյանի ջանքերի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ