Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Մի՛ վախեցեք եւ չհանձվեք. Արթուր Վարդանյան

Թեմա
Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ, երեկ տեսակցել է ամուսնուն: Նա նշեց, որ Արթուրը մարտական է տրամադրված:
 
«Ինձ ասաց, որ փոխանցեմ իր խոսքերը. «Ոչ մի քայլ նահանջ եւ պայքարեք մինչեւ վերջ, քանի դեռ չենք ազատագրել մեր հայրենիքը: Թշնամին ու դավաճանը մեզանից խլեցին մեր Արցախը, մեր Հայաստանն ու ազատությունը, բայց պայքարը դեռ չի ավարտվել, քանի դեռ կա գեթ մեկ հայ, ով պատրաստ է գնալ մինչեւ հաղթանակ: Եթե մեզ լռեցնեն, ուրեմն՝ կգլխատեն հայ ժողովրդին եւ դրանով հերթական մեծ եղեռնը կկազմակերպեն մեր ազգի նկատմամբ, եւ, ես որպես հայ, չեմ պատրաստվում եւս մեկ անգամ սգալ եւս մեկ հայի ցեղասպանություն ու հայոց պետականության կորուստ: Մեր տղերքի թափված արյունը ջուր չի դառնա, իսկ մենք երբեք թուրքի ճորտ չենք դառնա: Ազատ հայ ծնվել ենք ու ազատ հայ էլ կապրենք ու կմեռնենք, թեկուզ մեզ հազար անգամ նորանոր ճաղերի հետեւում պահեն:
Մի վախեցեք հարազատներս, մի վախեցեք, քանի որ այդ վախն է միակ զենքն ու գործիքը, որ դավաճանն ու թշնամին օգտագործում են ձեր դեմ: Մի՛ վախեցեք եւ չհանձվեք»: Սա էին Արթուրի խոսքերը, մնացած կոչը մոտակա օրերս կտեղադրվի իր կայքում...», - գրել է Աշխեն Սումբուլյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ