Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Երեւանում զբոսնելն այլեւս վտանգավոր է. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«Մինչդեռ Երևան քաղաքի կառավարումը տանուլ տված Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը բանավիճում են և իրար մեղադրում՝ թալանի և կոռուպցիայի մեջ, մասնավորապես՝ Ավինյանի 7,200,000 դրամ արժողությամբ ԱՄՆ չվերթի արժեքի կամ Հայկ Մարությանի կողմից իրականացվող «Մոնումենտում» մեծ շինարարական աշխատանքների համար, քաղաքային իշխանությունը տոտալ կոռուպցիոն մեծ մեքենայի է վերածվել՝ քաղաքացիներին «նվիրելով» ծառերի սպանդ, անվերջ խցանումներ և անանցանելի ճանապարհներ:
 
Մեր քաղաքացիները շնչում են այն վտանգավոր օդը, որի հեղինակներն ու պատասխանատուները հենց այս երկու անձնավորություններն են։ Երևանում զբոսնելը այլևս վտանգավոր է ձեր շնորհիվ։ Պահանջում եմ, որ պատկան մարմինները զբաղվեն այս հարցի լուծմամբ։
 
Հ.Գ. Ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած երկիրը (2008-2018 թ.), բացի հզոր և պրոֆեսիոնալ դիվանագիտությունից, կայուն տնտեսությունից, հաղթանակած բանակից, որը տարածաշրջանում գործոն էր հանդիսանում, երկու հայկական հանրապետություններից և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից, ունեցել է մայրաքաղաք Երևան, որը բոլոր ցուցանիշներով համարվում էր աշխարհի ամենաանվտանգ 10 քաղաքներից մեկը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ