Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Մասկը սեղմեց թրամփիստների եւ գլոբայիստների սուր պայքարի նոր փուլի մեկնարկի կոճակը

Միջազգային

Շատ նման է, որ Թրամփի թիմը փորձում է հասնել քաղաքականության վերաֆորմատավորման ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ Եվրոպայում եւ միգուցե ոչ միայն: Ամեն դեպքում, թրամփականների և գլոբալիստների սուր առճակատման միանգամայն ծանրակշիռ դետալ նկատվեց Գերմանիայում` կապված սպասվող ընտրությունների հետ:

Խոսքը Թրամփի թիմի կարկառուն ներկայացուցիչ եւ աշխարհի ամենահարուստ մարդ Իլոն Մասկի հայտարարության մասին է, որ ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կարող է փրկել Գերմանիան։ Եթե դրան նայենք ոչ միայն ընտրությունների, այլ այն էլիտաների առճակատման անկյունից, ապա նման պատկեր է ուրվագծվում: «Այլընտրանք Գերմանիայի համար» ուժը, ըստ էության, պայքարում է ոչ թե միայն հաղթանակի համար, այլ գերմանական քաղաքականության մեջ հիմնարար դիրքեր զբաղեցնող գլոգալիստների: Այսինքն, այդ ուժի հաղթանակը Գերմանիայում կունենա նույն իմաստը, ինչ Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ում: Իսկ ահա Մասկի հայտարարությունը պետք է ընկալել ոչ միայն որպես քաղաքական գնահատական կամ նումնիսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» ուժի քարոզ, այլ բաց ակնարկ` Թրամփը պատրաստ է գործակցել այդ ուժի հետ: Ընդ որում, եթե Թրամփին հաջողվի հասնել «Այլընտրանք Գերմանիայի համար» ուժի հաղթանակին եւ նրա կողմից կառավարության ձեւավորմանը, ապա ԱՄՆ-Գերմանիա դաշինքը` հակագլոբալիստական հողի վրա ի զորու կլինի բառացիորեն գլխիվայր շրջել ողւ եվրոպական տիրույթում գլոբալիստական ներկա դիրքերը: Գլոբալիստական ուժերը, որոնք այսպես թե այնպես, ունեն հսկայական հնարավորություններ, իհարկե, դրանով չեն ոչնչանա: Բայց հարվածը կլինի չափազանց ծանր, եւ անգամ դժվար է ենթադրել, թե գլոբալիզմը երբ ռեալ հակահարվածի հնարավորություն կստանա:շ

Իսկ Մասկի նման հայտարարությունը մեկ բան է նշանակում` թրամփիստների եւ գլոբայիստների սուր պայքարի ներ փուլի մեկնարկը դրանով տրված է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ