«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Վերջին 2 տարիներին կրոնական կազմակերպություններին ավելացան եւս մի քանիսը. Վարդան Ասցատրյան

Ներքաղաքական

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, սակայն Հայաստանում եւս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ եւ այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ եւ, ամենակարեւորը՝ տարբեր կրոններ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել կողք կողքի: «Իրավունք»-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ ՎԱՐԴԱՆ ԱՍՑԱՏՐՅԱՆԻ հետ։


«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵՔՆ ԵՆ, ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ  ԵՎ  ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ»


— Որո՞նք են Հայաստանում ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունները, եւ արդյո՞ք կան այնպիսի կրոնական կազմակերպություններ, որտեղ հաճախում են նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ 


— Այո, կրոնական կազմակերպություններ կան, եւ դրանք վաղուց էին գրանցված, իսկ վերջին երկու տարիներին դրանց եւս ավելացան նաեւ մի քանիսը։ Վաղուց հրեաներն ունեն գրանցված կազմակերպություն, ասորիները նույնպես՝ 2000 թ. սկզբներին են եղել գրանցված։ Ինչ վերաբերում է, թե արդյոք ազգային փոքրամասնությունները մասնակցում են այդ կրոնական կազմակերպությունների աշխատանքներին, ըստ մեր տեղեկությունների, կան այդպիսիք, ինչպես ռուսների մեջ, այնպես էլ եզդիների, ուկրաինացիների մեջ։ Նրանք այցելում են նաեւ իրենց մոտ գտնվող եկեղեցիները, ինչպես օրինակ, շատ հայտնի է նաեւ Քանաքեռի ռուսական եկեղեցին, որտեղ հաճախ այցելում են նաեւ հայերը։ Այսինքն, որպես այդպիսին, հստակ տարանջատում, ինչպես տեսնում եք, չկա։ Մարդիկ, ըստ նախասիրության, գնում են։


— Որքանո՞վ են այսօր ազգային փոքրամասնությունների խնդիրները բարձրացվում եւ դրանց լուծման ուղիներ գտնվում։

— Տեսեք, այս վարչությունը գործում է արդեն շուրջ քսան տարի։ Մենք առաջին իսկ օրից մշտական կապի մեջ ենք  ազգային փոքրամասնությունների, հասարակական կազմակերպությունների հետ։ Մյուս կողմից` նաեւ այցելություններ ենք կատարում գյուղական բնակավայրեր եւ իրենց հետ զրուցում ենք։ Խոսում ենք համայնքի ղեկավարի, տեղի ուսուցիչների հետ։ Այնպիսի տեղեր կան, որ խառը բնակչությամբ են։ Եզդիները, օրինակ, Արարատի մարզում հայերի հետ խառն են ապրում։ Այնտեղ, որտեղ իրենք թվով ավելի շատ են, այդտեղ նաեւ իրենց ուսուցիչներին ենք հրավիրում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, եւ տեղի բնակչությունն ինչ վիճակում է։ Նման ձեւերով ենք փորձել տարբեր մարզերի խնդիրներին ծանոթանալ։
Դրանից զատ՝ նաեւ դիմումների ձեւով, օրինակ` ՀԿ-ների կողմից եղել են զանգեր, որտեղ այցելում ենք, նաեւ թողնում ենք մեր հեռախոսահամարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում տվյալ քաղաքացիները եւ շահագրգիռ մարդիկ կապի մեջ լինեն եւ խորհրդատվություն  կամ աջակցություն ստանան։

Դրանից ելնելով` նաեւ մարդիկ հաճախ դիմում են` տարատեսակ խնդիրների բարձրաձայնման հետ կապված (օրինակ` մեկը արոտավայրի խնդրով), մյուսներն էլ, իհարկե, աջակցության կարիք են ունենում, օրինակ`  անձնական շահերի պաշտպանություն, մենք էլ միջամտում ենք, համապատասխան մարզպետի կամ տարածքային կառավարման նախարարության կամ ըստ գերատեսչության ղեկավարության վարչության պետերի հետ եւ փորձում ենք աջակցել։ Իրենց խնդիրները բացահայտում ենք տարբեր եղանակով։ Բացահայտման մի այլ եղանակ է նաեւ (գիտեք Եվրոպայի խորհրդի անդամ ենք եւ մասնակիցն ենք նաեւ այս ոլորտի որոշակի կոնվենցիաներում, ինչպես օրինակ, ազգային փոքրամասնությունների իրավունքների շրջանակային կոնվենցիան եւ լեզուների եվրոպական խառնուրդը) տարբեր կոնվենցիաների մասնակից լինելը։ Այս կոնվենցիաների համաձայն՝ Եվրոպայում կազմված են հանձնախմբեր կամ փորձագիտական խմբեր, որոնք  որոշակի պարբերությամբ եւ 3-4 տարին մեկ այցելություն են կատարում տվյալ երկիր։
Իրենք դիտորդական աշխատանքներ են կատարում, հանդիպումներ պետական եւ հասարակական ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների հետ, կազմում են իրենց պատկերը զեկույցի տեսքով եւ դրան հաջորդում է, ի դեպ, տվյալ պետության կողմից կոնվենցիայի համաձայն արված որոշակի պարբերությամբ զեկույցներից հետո։ Իրենք գալիս են, որպեսզի տեսնեն, թե իրավիճակն ինչպիսի՞ն է, համապատասխանո՞ւմ է զեկույցը, թե՝ ոչ, ինչպես նաեւ իրենց զեկույցն են պատրաստում, իրենց հորդորը, հանձնարարականները։ Այստեղ էլ եւս որոշակի բացահայտումներ են լինում։ Դա էլ ենք մենք օգտագործում։ Հենց ստանում ենք՝ ստանալուց ի վեր մենք ուղարկում ենք շահագրգիռ բոլոր պետական մարմիններին, որ իրենք էլ դիմեն Եվրոպայի խորհրդի այդ արձագանքին։ Բացի դա էլ, նաեւ կազմակերպվում են առանձին խորհրդատվություններ, որպեսզի հասկանան, թե տվյալ խնդրին ինչպե՞ս կարձագանքեն։


«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 2025-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 25 ՄԻԼԻՈՆ»


— Իսկ փոքրամասնությունների մշակույթի պահպանման համար ի՞նչն է նպաստում։ Արդյո՞ք միջոցառումներ իրականացվում են, թե՝ ոչ։


— Օրինակ, պետությունը մինչեւ այս տարի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ներին տրամադրում էր մինչ 2012 թվականը 10 միլիոն, հետո 2012 թ․ դարձրին 20 միլիոն, իսկ գալիք տարվա համար դարձրեցին 25 միլիոն։ Այս գումարը բաշխվում է այդ ՀԿ-ների միջեւ։ Գիտենք, որ տասնյակից ավել ազգային փոքրամասնություն կա, որոնց վերջին շրջանում ավելացան նորերը։ Թեպետ մենք դեռեւս չունենք սահմանում, թե որոնք են ազգային փոքրամասնություն: Օրենքի նախագիծը դեռ չի հաստատվել, ուժի մեջ չի մտել եւ այլն, բայց քանի որ այդ խումբը կար, ՀԿ-ն գրանցել էին եւ գործում է հինգ տարուց ավել, ու հնարավոր է, իհարկե, որոշակի աջակցություն տրամադրվի։ Իրենք ներկայացնում են հայտեր, թե ի՞նչ տեսակի խնդիրներ կան, ի՞նչ միջոցառումներ են նախատեսում իրենց ինքնության պահպանման, երկրի զարգացման համար, ինչպես նաեւ տոնական միջոցառումներ, մշակութային միջոցառումներ, նաեւ կիրակնօրյա դպրոցներ  ունեն։ Այդ ազգային փոքրամասնություններից երեքն են, որ պետություն չունեն  եւ օգնության խիստ կարիք ունեն։ Իրենք չունեն աշխարհի վրա օջախներ, որտեղ իրենք կարողանան իրենց կրթությունը ստանալ։ Հենց այդ երեքն էլ մեզ մոտ մտել են լեզուների եվրոպական խարտիայում մեր պետության կողմից որպես տարածաշրջանային լեզու ճանաչվածների մեջ։ Հինգ լեզուներ են ընդունվել՝ եզդիերենը, քրդերենը, ռուսերենը, հունարենը, ասորերենը։ Դե ռուսերենը գիտենք՝ տարածված է, ամենաշատը նրանք են։ Մի խոսքով՝ մեծապես աջակցություն են ստանում հնուց ի վեր, իսկ  մյուսները, օրինակ` հույները շատ փոքրաթիվ են եւ արդեն ցիրուցան են ու կոմպակտ բնակության վայրեր չունեն։ Նախկին բնակության վայրերից հեռացան բավական մեծ զանգվածներով եւ բավական պակասել են։ Դրա համար ողջամիտ թվաքանակ չկա։

Մնում են այսպիսի համայնքների ՀԿ-ները, որոնք փոքրաթիվ են եւ այդ ողջամիտ թիվը չկա, որպեսզի պետական աջակցությունը տեղ հասնի եւ արդյունավետ լինի, նրանք կազմակերպում են կիրակնօրյա դպրոցներ եւ մյուսներից եզդիերենը, ասորերենը, քրդերենը՝ դրանք արդեն դպրոցական ծրագրերի մեջ հանրակրթական դպրոցներում կան, այն վայրերում, որտեղ կոմպակտ է։ Գումարած այս ամենին, ԿԳՄՍ նախարարությունը նաեւ պարբերաբար միջոցառումներ է իրականացնում` ժողովրդական արվեստի նմուշների ցուցահանդես, համերգներ ազգային փոքրամասնությունների, ՀԿ-ների կողմից կազմակերպված իրենց երգի եւ պարի համույթների աջակցությամբ։
Երբ պետք է լինում, իրենք նաեւ դիմում են ԿԳՄՍ նախարարությանը եւ գործակցում են միմյանց հետ, ինչ-որ ծրագրերի մեջ են ընդգրկվում, իրենց բաժին հասանելիքն են անում, ինչ-որ մշակութային խնդիրների լուծմանն են փորձում նպաստել։ Բացի դա, պետությունը նաեւ աջակցություն է ցուցաբերում ազգային փոքրամասնությունների թերթերին։ Դրանք, իհարկե, շաբաթաթերթ չեն, ամսաթերթեր են, բայց այդտեղ էլ զգալի աջակցություն է ցուցաբերվում։ Երբեմն ամբողջական գումարը պետության հաշվին է լինում, եւ դա եղել է ավանդաբար։


— Վերջին տվյալներով՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունները բնակչության մոտավոր քանի՞ տոկոսն են կազմում, եթե նման վիճակագրություն կա։


— Վերջին տվյալների համաձայն՝ մոտավորապես 3,5 տոկոսն են կազմում՝ ընդհանուր մեր բնակչության։ Նախորդ տվյալների հետ համեմատած` այնքան էլ մեծ չէ տարբերությունը։ Շուրջ տասը տարի առաջ մենք կրկին իրականացրինք վիճակագրություն, եւ տարբերությունը մեծ չէ, բայց, այդուհանդերձ, իսկապես փոքր է նրանց թիվը։

Ամենաշատը` մոտ 33,000, եզդիներն են, նրանցից հետո գալիս են ռուսները, նրանց մեջ մտնում են նաեւ մալականները, քանի որ մալականական երկու գյուղ դեռեւս կան Լոռու մարզում, հետո գալիս են ասորիները, քրդերը եւ այդպես թվերն իջնում է։ Արդեն դրանից հետո կարող է շատ կտրուկ իջնել թիվը՝ դառնալով հազար, դրանից հետո միանգամից հարյուր եւ այդպես շարունակ։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված