Տերը շարունակում է զորացնել իր լույսով ու ջերմությամբ. Սուրբ Խաչի երևման տոն Իրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համար Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարը սպանվել է. Al-Hadath Որքանով է իրավաչափ Արցախի նախագահի ընտրությունները ՀՀ-ում. Փաստաբանը մանրամասնում է Պարտությունը վերջը չէ. Հայկ Ղազարյան Մայիսի երկրորդ կեսը կլինի ամուր սպիտակ շերտ. այս 3 նշանները փողի մեջ լողանալու են Կենդանակերպի չորս նշաններն ունեն ամենավատ կարման Տաթևի համայնքապետը հեռացվել է իր կուսակցությունից՝ ՔՊ-ի հետ սահմանված հարաբերություններից դուրս համագործակցելու համար. հայտարարություն Տարադրամի փոխարժեքները՝ այսօր

Անցել է ավելի քան վեց տարի, և ունենք հետևայլ պատկերը

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյաը գրում է. 

2018թ. սեպտեմբերին, USAID-ին NDI-ի և CRRC Armenia-ի հետ համատեղ, “Հեղափոխությունից հետո. ՀՀ քաղաքացիների գերակայություններն ու սպասելիքները նոր կառավարությունից” խորագրով հետազոտություն էր հրապարակել: Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն արվել էին ամբողջ հանրապետությունում, 2018թ. օգոստոսի 22-ից 26-ը: Այսինքն Նիկոլի այսպես կոչված “հեղափոխությունից” շուրջ երեք ամիս հետո՝ հասարակության էյֆորիայի գագաթնակետին:

Ըստ այդ հարցման, Հայաստանի քաղաքացիները հույս ունեին, որ նոր կառավարությունը, առավելագույնը հինգ տարվա ընթացքում, կլուծի հետևյալ առաջնային խնդիրները: Անցել է ավելի քան վեց տարի, և ունենք հետևայլ պատկերը:

 

1. Աշխատանք

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024թ. առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է շուրջ 14.7%: Ես չգիտեմ, թե զբաղվածների քանի տոկոսն է իր աշխատանքով կարողանում լուծել նվազագույն սոցիալական կարիքները, այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը, շուրջ յոթ տարի հետո լուծված չէ: 2017թ. համեմատ գործազրկությունը նվազել է ընդամենը 3,1%-ով:

 

2. Տնտեսական աճ

 

Ոչ մի մասնագետ առ այսօր, հրապարակային չի բացատրել, թե եթե չլիներ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ մտնելու որոշումը և եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստան ներհոսած զուգահեռ էքսպորտը, ռելոկացիոն բիզնեսներն ու վերարտահանումները, ապա ի՞նչ վիճակ կունենար Հայաստանի տնտեսությունը 44-օրյա աղետալի պատերազմի, Արցախի կորստի և կրկնակ աճած պետական պարտքի պարագայում: 2017թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 7,5% իսկ 2024թ. ըստ կառավարության՝ տնտեսական աճը կլինի մոտ 6 %: Այսինքն շուրջ 1,5%-ով պակաս, քան կար Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարում: 

 

3. Օտարերկրյա ներդրումներ, աշխատող գործարանների ավելացում

 

Ես չգիտեմ, թե քանի աշխատող գործարան է ավելացել կամ ի՞նչ են դրանք արտադրում՝ բացի գործող կառավարիչների խոստացված ու գոյություն չունեցող “Սեպուհ” ավտոմեքենայի գործարանից, Կոտայքի արևային պանելների գործարանից, Արթիկի վերելակների գործարանից, Մերձավանի հայկական հեռուստացույցների և այլ կենցաղային տեխնիկայի գործարանից, Արմավիրի աղբի վերամշակման գործարանից և այլն: Բայց որ օտարերկրյա ներդրումները 2022թ. համեմատ 2023թ. նվազել են շուրջ 30%-ով՝ դա ՀՀ վիճպետկոմիտեի հրապարակված ցուցանիշն է: 2024թ. մասին դեռ տվյալներ չկան:

 

4. Կոռուպցիայից զերծ երկիր

 

Սա իշխող ՔՊ-ի և իր ընտրողների “ամենասիրելի” թեման է: Այս գործի մասնագետը չեմ, բայց պետք է արձանագրել որ կոռուպցիայի դեմ կատաղի պայքարը թևակոխելու է շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական փուլը:

 

5. Կոմունալ վճարների, հարկերի, երթևեկության 

տուգանքների, սննդի ու վառելիքի գների իջեցում

 

2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սպառողական ապրանքների 2,4% գնաճ: 2019թ. մայիսին, 2018թ. մայիսի համեմատ սպառողական ապրանքների գներն աճել են 2,8%-ով: 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ՝ աճել են 1%-ով: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 7,7%-ով: 2022թ. հեկտեմբերին 2021թ. հոկտեմբերի նկատմամբ գների աճը կազմել է 9,5%: 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ տեղի է ունեցել 0,6% գնանկում: Որոշ իմաստով այս ցուցանիշները կարող են համադրելի չլինել ժամանակագրության առումով, բայց ակնհայտ է, որ 2018թ. համեմատ 2023թ.-ին տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 20,5% գնաճ (թանկացումներ): Եթե սրան գումարենք տարբեր ծառայությունների դիմաց վճարների, տարբեր հարկատեսակների և վարչական տուգանքների աճը՝ կարելի է ասել, որ աշխատավարձերի ավելացումները սովորական քաղաքացու համար գրեթե որևէ հարց չեն լուծել՝ եթե ոչ հակառակը: 

 

6. Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում

 

Այս հարցում ևս քաղաքացիների ակնկալիքները առանձնապես չեն բավարարվել: Յոթ տարվա ընթացքում նվազագույն կենսաթոշակի չափը 31600 դրամի փոխարեն սահմանվել է 36000 դրամ: Իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21000-ի փոխարեն սահմանվել է 24000 դրամ: Աշխատավարձերի բարձրացում իհարկե տեղի ունեցել է, բայց հիմնականում պետական և հանրային ծառայողների համար, այն էլ պագևավճարների կամ հավելավճարների տեսքով:

 

7. Արցախի հարցի լուծում և խաղաղություն

 

Այստեղ են ասել՝ խեղճ քաղաքացիներ: Ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք արդյունքում: Զոհեր, ավերածություններ, աշխարհով մեկ խայտառակություն, ծնկաչոք մուրացող “խաղաղություն”, ՀՀ-ից օկուպացված ինքնիշխան տարածքներ և ամբողջությամբ կորսված հայրենիքի մի կարևոր կտոր: Այս հարցում պարզվեց, որ մեր քաղաքացիների և իշխանությունը զավթած խմբակի շահերը բոլորովին համահունչ չէին:

 

8. Ուժեղ բանակ

 

Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունը “կատարվել է” շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով սպառազինությունը և տեխնիկան Ադրբեջանին թողնելու, կամ դրա որոշ մասը քաոտիկ պատերազմում կորցնելու տեսքով: Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն: Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունն ամենևին մարտական ուղի անցած լավագույն սպայակազմի դեմ քրեական գործեր հարուցելու, նրանց պախարակելու կամ դեմոնիազացնելու մեջ չէր: Այս հարցում ևս ՀՀ քաղաքացիների և իշխանության շահերը համահունչ չէին:

 

9. Կրթության որակի բարելավում

 

Կրթության որակի բարելավումն առանձնահատուկ կարևոր խնդիր էր, իսկ հիմա ուղղակի դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Միայն դպրոցի կամ մանկապարտեզի շենքի վերանորոգումը դեռևս չի նշանակում կրթության որակի բարելավում: Անգրագիտությունը կարող է վխտալ նաև շքեղ պալատներում: Իսկ թե երիտասարդության շրջանում ինչ ծավալով են աճել թմրամիջոցներից կամ շահումով խաղերից կախվածությունը՝ դա արդեն առանձին թեմա է: 

10. Միգրանտների վերադարձ, հայրենադարձություն

Եթե մինչև 2019թ. թույլ հույսեր կային, որ հայրենադարձությունը կարող է մոտիվացված լինել, և գրավիչ դառնալ մեր շատ հայրենակիցների համար, ապա 2020թ-ից հետո պատկերը մեղմ ասած տխուր է: 2021թ. ՀՀ սահմանը հատել և չի վերադարձել 73570 մարդ, 2022թ.-ին՝ 27940 մարդ, 2023թ.-ին՝36510 մարդ: Այսինքն՝ երեք տարում Հայաստանից հեռացել են շուրջ 138000 քաղաքացիներ: Եթե համարենք, որ այս մարդիկ այլևս չեն վերադառնալու Հայաստան, կամ առնվազն երկար ժամանակ հետ չեն գալու, ապա ցավով պետք է արձանագրել, որ Նիկոլի իշխանության երեք տարիներին Հայաստանից ամբողջությամբ հեռացել է օրինակ Գյումրու չափ մի քաղաք:   

Մեկնաբանություններն ավելորդ են: Իշխանությունների ստերն ու կեղծիքը՝ շարունակվում են: Հայաստանը ծայրահեղ լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների առջև է կանգնած:

 






Տերը շարունակում է զորացնել իր լույսով ու ջերմությամբ. Սուրբ Խաչի երևման տոնԻրազեկում՝ մայիսի 27-ին աշխատող քաղաքացիների համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկայումՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարը սպանվել է. Al-HadathՈրքանով է իրավաչափ Արցախի նախագահի ընտրությունները ՀՀ-ում. Փաստաբանը մանրամասնում էՊարտությունը վերջը չէ. Հայկ Ղազարյան Մայիսի երկրորդ կեսը կլինի ամուր սպիտակ շերտ. այս 3 նշանները փողի մեջ լողանալու ենԿենդանակերպի չորս նշաններն ունեն ամենավատ կարմանՏաթևի համայնքապետը հեռացվել է իր կուսակցությունից՝ ՔՊ-ի հետ սահմանված հարաբերություններից դուրս համագործակցելու համար. հայտարարությունՏարադրամի փոխարժեքները՝ այսօրԱյսօր կանցկացվի Հռոմի պապի գահակալության արարողությունըՃակատագրական թվեր. ո՞ր ծննդյան ամսաթվերով մարդիկ են հաճախ դժվարությունների հանդիպում ՎԻԴԵՈ. Ինչ են անում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Որոտանի կիրճումԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ ԷրդողանՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից եղևնիներ են գողացելՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իր հետ կապվող չորս լրատվամիջոցիԱրդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականիցԻնքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. ԲացառիկՕդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԱրթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ ՀարությունյանՌուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ)Կակբուտը էդ հրեշների ձեռքին չեն. Ինչ է կատարվում ռազմագերի հետ ԲաքվումԱրցախցիները մերժում են ՍյամոյինԲե՛ր Տիգրանին ու ի՛նձ հшձնի։ Կшրդա ուշադիր: Դիմում եմ առևшնգողինՎոլոդինան անվանվել է հաջորդ երկու տասնամյակների ամենահաջողակ կենդանակերպի նշանը«Ցարգրադ». Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, համակարգվում են Լոնդոնի կողմից, եւ Ալիևը դեմ չէ դրանՆոր Օռլեանում 10 կալանավորներ փախել են բանտից իրենց խցի զուգարանի հետևում գտնվող անցքի միջոցով (Տեսանյութ)Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից. ավելի քան 20 մարդ դարձել է տորնադոյի զոհՌուբիո. Թրամփը ձգտում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետԱվստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top