Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։ «Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են «Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ «Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել «Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով Դոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավ ԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել «Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ

ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ-ի մասին հիշատակում չկա, հետևաբար Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան.Փաշինյան

Հասարակություն

Մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել եմ եւ կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան: Ինչո՞ւ, որովհետև պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին: Այս մասին Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա: Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել և մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին և եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ»,- ասել է նա:

Հայաստանն էլ մտահոգություն ունի, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից, հարցին ի պատասխան Փաշինյանը նշել է.

«Այո, և այդ մտահոգությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արեւելյան և Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը:

Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ երկրորդը՝ Հայաստանի և  Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել»,- ընդգծել է վարչապետը:

«Եթե հարցին մոտենանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսակետից,  մեր օրենքներով խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Ազգային ժողովում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեև 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), կստացվի, որ Ադրբեջանի փաստարկներն այս հարցում ճիշտ էին, և  Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Խաղաղության պայմանագրի և Սահմանադրության որոշ դրույթների միջեւ: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ եւ տարածքային պահանջների թեման վերջնականորեն կփակվի: Նույնը տեղի կունենա նաև Ադրբեջանում: Այսինքն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որ գործնականում կփարատի և՛ Հայաստանի, և՛Ադրբեջանի մտահոգությունները, այդ թվում՝ սահմանադրությունների հետ կապված:






Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top