Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. Գրիգորյան Մի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարություն Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասին Մոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. Բալասանյան Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)

Թուրքիայի հանրապետությունը սկսել է պատերազմի նոր փուլը. Համբարձումյան

Ներքաղաքական

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների եւ միջազգային կառույցների պատասխանատու անձանց հետ։ Ինչպես նշվում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններում, Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Պակիստանի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների եւ Եվրամիության արտաքին քաղաքական հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի հետ։ Բոլորի հետ զրույցում օրակարգային քննարկման թեման եղել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ:


— Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, երբ կանաչ լույս է վառվել Թուրքիայի համար, ի՞նչ սպասել մեր սահմաններին:


— Ինչ վերաբերում է Թուրքիա-Սիրիա հակամարտությանը, ապա պետք է նշեմ, որ Թուրքիայի Հանրապետությունը մասնակցում է այդ պատերազմին: Այսինքն` այն, ինչ տեղի է ունենում, կատարվում է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ: Ասեմ ավելին` բավական երկար տարիներ է, ինչ նման իրավիճակ է ընթանում: Շուրջ տասը տարուց ավել է, ինչ Թուրքիան իր մասնակցությունը սկսել է Սիրիայի Հանրապետությունում եւ հեղափոխությունը քաղաքացիական պատերազմի մասնակցությամբ: Բայց ըստ վերջին շաբաթների զարգացումների, Թուրքիան կարելի է ասել, որ իր անմիջական մասնակցությունն է ունենում: Հենց հիմա Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերը հրթիռահրետանային ավիացիոն հարվածներ են հասցնում Ասադի զորքերի դիրքերին: 


Ասադը բավական մեծ քանակությամբ ռուսական սպառազինություն էր ստացել: Այն, որ պահեստների են հարվածում, Ասադի զորքերի ստորաբաժանում կա եւ այլն, եւ հատկապես քրդերին է հարված հասցվում, փաստ է: Պետք է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լրջորեն աջակցում էր, ֆինանսավորում էր եւ պատրաստում էր տարբեր քրդական եւ ռազմական, այսպես ասած, խմբավորումներ: Դա անում էին Ասադի դեմ պատերազմելու համար, բայց առաջինը՝ դա անում էին իսլամական պետության դեմ պայքարելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետեւ իսլամական պետությունը՝ կար մի ժամանակ, երբ 2014-2015 թթ. ամենամարտունակն էր Սիրիայի Հանրապետությունում եւ աջ ու ձախ գնում էր առաջ: Ամերիկյան կողմը ավիացիոն հարվածներ էր հասցնում: Նրանց պետք էր ցամաքում, գետնի վրա, ինչ-որ ուժեր ունենալ, որ իրենց զինծառայողները, իրենց կյանքը վտանգի տակ չդնելով, այդ գործը կարողանային անել: Դրա համար նրանք նաեւ քրդերին էին օգտագործում, իսկ քրդերը ունեին 250 հազարանոց, այսպես ասած, խմբավորում: Նրանք Թուրքիայի Հանրապետության համար ներկայացնում էին սպառնալիք, թիրախ, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը չի հանդուրժի մարտունակ քրդեր այնտեղ: 


— Իսկ կարո՞ղ եք օրինակ բերել, պարոն Համբարձումյան:


— Օրինակ` ՀՀ Զինված ուժերը թող ամենաշատը 50.000 լինեն, նրանք ամենաշատը 250.000 են, ու Թուրքիայի Հանրապետությունը չէր հանդուրժի: Թուրքիայի Հանրապետությունը մի քանի անգամ ռազմական լայնածավալ գործողություններ է իրականացրել քրդերի դեմ եւ ոչ միայն: Այժմ երբ այնտեղ ամեն ինչ փլուզվեց, Ասադին տապալելուց հետո, օգտվելով առիթից, Թուրքիայի Հանրապետությունը սկսել է պատերազմի նոր փուլը: Իրականում չի վերջացել պատերազմը Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Դա ընդամենը պատերազմի մի փուլն է վերջացել, մեկ էջը, եւ այժմ սկսվում է նորը:


Այժմ Թուրքիայի Հանրապետությունը սկսելու է նոր փուլեր պատերազմում՝ քրդերին ոչնչացնելու: Հիմա կան, իհարկե, նաեւ տարբեր ստորաբաժանումներ, որոնք մինչեւ այսօր հանդիսանում են Միացյալ Նահանգների կողմից հետախուզվող ահաբեկիչներ: Թուրքիայի Հանրապետությունը աջակցում էր, զինում էր եւ պատրաստում էր այդ խմբավորման հետագա քայլերը: Այսինքն` Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին առանց Թուրքիայի Հանրապետության աջակցության եւ թույլտվության՝ ես չեմ կարծում, որ այս ամեն ինչը կծավալեր: Անգամ չէին կարող առանց թուրքական կողմի աջակցության՝ նման արդյունքներ գրանցվել, քանի որ իրականում ֆանտաստիկ արդյունքներ են եղել: Մի քանի շաբաթում ամբողջ սիրիական պետությունը փլվեց: 


— Այժմ նրանցից բացի, կա՞ն արդյոք այլ խմբավորումներ:


— Հիմա նրանցից բացի, նաեւ կա եւս երկու խմբավորում, որոնք զուտ ընդդիմությունն են Սիրիայի Արաբական Հանրապետությունում, որը ԱՄՆ-ի կողմից ճանաչված է որպես չափավոր ընդդիմություն: Ամերիկացին նրանց հենց այդպիսին է ընդունում: Այն մյուսները որպես չափավոր ընդդիմություն են ճանաչվել: Հիմա այս բոլորին այսպես, թե այնպես նաեւ աջակցում է եւ ղեկավարում է  Թուրքիայի Հանրապետությունը: Նահանգներից մեկը, որը ողջ պատերազմի ընթացքում, երբ  Սիրիայի Հանրապետության մեծ մասը գտնվում էր Ասադի վերահսկողության տակ ռուսների շնորհիվ, նահանգներից մեկն էլ, միեւնույնն է, գտնվում էր այդ զինված խմբավորումների շնորհիվ՝ Թուրքիայի Հանրապետության վերահսկողության տակ: 


Այսինքն, Թուրքիայի Հանրապետությունը մեկ է ղեկավարում է այժմ իրեն ենթակա բոլոր ներկայացուցիչներին եւ շարունակում թելադրել նաեւ իր կանոնները: Այն ժամանակ կար պասիվ մասնակցություն, իսկ այժմ, կարծես թե, անցել են ակտիվ մասնակցության: Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերը կարեւորագույն, պաշտոնական կետերը ոչնչացնում էին, իսկ ցամաքում էլ այս խմբավորումներն անցնում էին առաջ: Նույնն էլ, իհարկե, Իսրայելն էր անում: Այսինքն, Թուրքիայի Հանրապետությունն ու Իսրայելը՝ գլխավոր շահառուներն են այս ամեն ինչի: Թիվ մեկ շահառուները Թուրքիայի Հանրապետությունն ու Իսրայելն են: Ֆանտաստիկ արդյունքներ արձանագրվեցին: Նրանք երկու կողմերն էլ հարվածում էին քրդերի ուղղությամբ, եւ Ասադի զորքերին հարված էին հասցնում Իսրայելի ռազմաօդային ուժերը: 


Այսինքն` երկու կողմից էլ մաքրելով ճանապարհը չափավոր ընդդիմության համար՝ հասան այս արդյունքին: Այսինքն` Թուրքիայի Հանրապետությունը հենց հիմա մասնակցում է այդ պատերազմին, բայց է՛լ ավելի լայնամասշտաբ է մասնակցելու, որովհետեւ  երբ  (խոսքը  մոտակա շաբաթների եւ ամիսների մասին է) այնտեղ կանոն հաստատեցին՝ անցնելու են քրդերի ուղղությամբ: Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ քրդերն այնտեղ մի քանի հարյուր հազարանոց խմբավորումներ ունեն, եւ ամեն ինչ է՛լ ավելի է խորասուզվելու այդ պատերազմական վիճակի մեջ: Հետեւապես, Թուրքիայի Հանրապետությունը մասնակցում է այդ պատերազմին եւ է՛լ ավելի լայնամասշտաբ կերպով է մասնակցելու:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top