Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Սերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբ Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Հուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվեն Ռուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ) Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար) Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու

Ուզենք, թե չուզենք, հայ ժողովուրդն ու Հայաստանը անվտանգ կարող են հանգրվանել միայն Ռուսաստան-Բելառուս միության կազմում...

Ներքաղաքական

Թեեւ ոմանց համար ոչ ընդունելի ու ոչ ականջահաճո, սակայն, ուզենք, թե չուզենք սա է պատմական իրողությունը եւ դրա հետ հաշվի չնստելը անխոհեմ է ու կործանարար կարող է լինել Հայաստանի համար։

Ռուսաստան-Բելառուս միությունը այն միակ քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային հարթակն ու տարածությունն է, որտեղ Հայաստանը չկոցնելով իր անկախությունը՝ կարող է արժանապատվորեն գոյատեւել իր պատմական տարածքում, պահպանել ու հարստացնել իր մշակութը, ազգային արժեքները, լեզուն, գրականությունը, գիտությունը՝ սերտորեն համագործակցելով այլ քաղաքակրթությունների ու երկրների հետ։ Բացի այդ, մենք Ռուսաստանի հետ ունենք տնտեսսկան սերտ կապեր, պատմական, արժեհամակարգային` մշակութային, հոգեւոր, կրոնական ընդհանրություններ։ Հայաստանն ու հայ ժողովրդն էլ Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հետ կապված են աշխարհաքաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնական, պատմական, անվտանգային բազմաթիվ թելերով ու իրական փոխադարձ շահերով, ինչի հետ հաշվի չնստելն անխոհեմ է ու անհեռանկար:

Անկախ հայ-ռուսական հարաբերություններում այս իշխանությունների կողմից` դրսի թելադրանքով արհեստականորեն ստեղծած առկա ժամանակավոր անհարթություններին ու խնդիրներին, հայ-ռուսական փոխշահավետ բարեկամությունն այլնտրանք չունի։ Իսկ այլընտրանքը թրքահպատակությունն ու հայկական պետականության կորուստը կարող է լինել։ Մանեւրելու եւ արժանապատիվ փոխհարաբերությունների հնարավորություններն էլ գնալով պակասում են, պատմությունն էլ վկայում է, որ երբ իրատես չենք եղել, անպայման ունեցել ենք կորուստներ ու ողբերգություններ։ Իսկ հիմա հայոց պետականությունը կախված է մազից, վտանգված է հայրենիքի ու մեր պատմական տարածքում հայի տեսակի պահպանումն ու գոյությունը: Միանգամայն իրավացիորեն ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշել է. «..Կողքից հետեւում ենք եւ շատ ցավում։ Մենք շատ վախենում ենք, որ Հայաստանը կարող է ինքն իրեն վերացնել։ Եվ ոչ թե նրա համար, որ պատերազմում է պարտվել, ո՛չ, Հայաստանը չի պարտվել, նա պարզապես ինքն իրեն հիմա վերացնում է»։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ չեն թաքցնում Հայաստանի տարածքների նկատմամբ իրենց հավակնությունները, իսկ Սիրիան շատ լավ նախադեպ է։ ՀԱՊԿ-ն էլ ամենեւին դա այն կառուցը չէ, որ ի զորու լինի ապահովել Հայաստանի անվտանգությունը, Ռուսաստան-Բելառուս միությունն առավել բարձր ինտեգրացիոն կարգավիճակ ունեցող կառույց է։

Անշուշտ, պետք է բարեկամական կապեր հաստատել նաեւ Կովկասում շահեր ունեցող այլ երկրների հետ եւ առաջին հերթին` Իրանի, Չինաստանի ու Հնդկաստանի։ Այս տարածաշրջանում էլ որեւէ այլ երկիր, քան Ռուսաստանն է, չունի այդչափ իրական ազգային-պետական շահեր եւ ի զորու չէ սաստել Թուրքիայի ագրեսիան։ Հայ ժողովուրդը պետք է արթնանա քնից, սթափվի: Եթե մինչեւ հիմա մեզ թվում էր, թե 21-րդ դարում պետությունների կործանումը այդքան էլ իրատեսական չէ, Սիրիայի դեպքերից հետո այն միանգամայն դառնում է հավանական։ Հայաստանն ու հայ ժողովուրդը փաստացի դառնում են իր անտարբեր, թշվառ ու չարացած զանցվածների ավերիչ զայրույթի, երկչոտ ու խղճուկ մտավորականների, շահամոլ ու կեղծավոր որոշ քաղաքական ընդդիմադիր ուժերի ու գործիչների եւ ազգուրաց իշխանությունների զոհը։

«Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից: Այս խոսքերի իրավացիությունը աշխարհիս բոլոր ազգերից ավելի հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ... Մենք քամիներ շատ ենք տեսել եւ եթե ցայսօր գոյատեւում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության եւ արխայինության հետ հանդիպելիս, առաջացնում է մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլեւս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ»,- ասել է Պարույր Սեւակը: Հիմա կագնած ենք Սեւակի ասած գլուխներս թռցնելու իրական սպառնալիքի առաջ։ Ազգը,ժողովուրդը, որ կտրված է իրականությունից եւ ապրում է պատրանքներով, որը չի ապավինում իր սեփական ուժերին եւ օտարների մեջ է փնտրում իր փրկությունն ու ճակատագիրը, օտար ափերում է որոնում իր երջանկությունը, պայքարի փոխարեն ընտրում է ստրկությունը, չի սթափվում հազարավոր զոհերից, նվաստացումից, պարտությունից, հայրենիքի կորստից ու ազգային խայտառակությունից եւ ներկայի ու ապագայի փոխարեն ընտրում է անցյալը, դադարում է ապրել հույսով ու հավատով, այլ ապրում է հիշողություններով եւ ով ի զորու չէ պատժել իր սրիկաներին ու դավաճաններին, ուրեմն՝ նա կորցրել է գոյատեւելու դիմադրողականությունը, պայքարելու կամքը, կենսունակությունը, ապրելու ձգտումը։ Թույլերի ու անկենսունակների համար էլ տեղ չկա երկրագնդի վրա։ Ազգային դրոշը կախելը եւ օրհներգը երգելը, անկախության օրը գունագեղ շոուներ կազմակերպելը դեռ ամենեւին էլ անկախություն չէ: Իրական անկախությունը նախ եւ առաջ մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրել: Ազատություն եւ անկախություն չեն մուրում, ազատությունն ու անկախությունը ձեռք է բերվում զրկանքների ու պայքարի գնով, խիզախությամբ ու խոհեմությամբ: Անհնար է պատկերացնել ազատ եւ անկախ պետություն առանց ազատ, հայրենասեր, ինքնազոհության պատրաստ, իրապես արժանապատիվ քաղաքացիների: Մինչդեռ մենք, ցավոք, լիարժեք չկայացանք անկախության ու պետականության համար, չկայացանք որպես քաղաքացի, չհասունացանք քաղաքականապես, իսկ պետականությունն ու անկախությունը չդարձան մեզ համար գերագույն արժեք: Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ առաջին հայկական պետակությունն ու Արցախն էլ մեր ձեռքով կործանեցինք եւ հիմա հերթի մեջ է հայկական 3-րդ հանրապետությունը։ «Անկախությունը, անկախ Հայրենիք իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»,- ասել է Գարեգին Նժդեհը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ ԵկատերինբուրգումՍերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբՈՒՐԱԽ ԵՎ  ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ.ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ ԱՐՏԻՍՏ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 96-ԱՄՅԱԿԸԵրբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը.. Արտակ ԶաքարյանԵվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ ԳալուզինՄիշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՏարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինՀուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվենՌուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ)Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար)Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունըԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. ՆեթանյահուԵրևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնըՀուլիսի 6-ին, 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ․ ինչ է պետք իմանալԱրտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՆոր Սահմանադրության ընդունումը մնում է իշխանության օրակարգում. Փաշինյանի ուղերձըՄեդվեդեւ. Թեհրանն ունի նաեւ «ջերմամիջուկային զենք» (Տեսանյութ)Աստղագուշակ հուլիսի 6-ից հուլիսի 12-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված