Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով

Պատմության մութ կողմերը՝ նոր մոտեցմամբ. պարոնյանցիները հուզել են Ուլյանովսկի հանդիսատեսին

Մշակութային

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում օրերս տեղի ունեցած «Ռուսական պետության պատմություն. Հայրենիք եւ ճակատագրեր» 9-րդ միջազգային թատերական փառատոնը դարձավ մշակութային թեժ իրադարձություն: Փառատոնին Հայաստանից մասնակցեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը՝ «Թակարդ Ստալինի համար» ներկայացմամբ: Իվան Գոնչարովի անվան թատրոնի բեմում պարոնյանցիները փայլեցին ու արժանացան բարձր գնահատականների՝ ոչ միայն ռուս հանդիսատեսի, այլ նաեւ Ուլյանովսկի մեր հայրենակիցների կողմից: Բեմում ներկայացված դրաման՝ խառնված գունեղ հումորի եւ պատմական լրջության հետ, խոսեց ժամանակի եւ մարդու ճակատագրի մասին՝ գրավելով բոլորի սրտերը:

Նշենք, որ ՀԹԳՄ նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի բեմադրված «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը՝ դրամատուրգ Լաշա Բուղաձեի պիեսի հիման վրա, հայաստանյան հանդիսատեսին հայտնի է դեռ 2019 թվականից: Ընդ որում՝ այդ տարի՝ հենց այս ներկայացման համար «Իրավունք» թերթի կողմից Հակոբ Ղազանչյանը ճանաչվեց ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ: Մեկ գործողությամբ պատմաքաղաքական սատիրան անդրադառնում է Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի մութ կողմերին ու նրա առեղծվածային մահվանը:

ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՍՏՈՒՐՈՒԱՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԵՏ

Ուղիղ 5 տարի առաջ այս ներկայացման առաջնախաղին ներկա է եղել հայ թատրոնի մեծ բարեկամ, ԽՍՍՀ ժողովրդական արտիստ, վրացի լեգենդար բեմադրիչ ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱՆ, ով «Իրավունք»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ ներկայացմանն, ասել էր. «Արդեն երկրորդ անգամ եմ դիտում ներկայացումը, որովհետեւ տեսել եմ դեռ փորձերի ժամանակ: Հակոբ Ղազանչյանը վերցրել է վրաց դրամատուրգի պիեսից մի փոքր հատված եւ շատ լավ ներկայացում է ստացել, որտեղ ամեն ինչ ասված է` ամբողջ պիեսի մասին: Այս պիեսը Ստալինի նմանակների մասին է, որոնք վերջում հանդիպում են Յալթայում, եւ պարզվում է, որ բոլորն էլ նմանակներ են: Սա հզոր սատիրա է, եւ այդ ամենը շատ լավ էր ներկայացված Ղազանչյանի բեմադրությունում: Ի դեպ, իմ պապը` Վանո Ստուրուան, ժամանակին ընդունել է Ստալինին իր կուսակցության շարքերը»:

«ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ` ԱՌԱՆՑ ԿՐԱԿԻ ԾՈՒԽ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

Իսկ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշել էր, որ ներկայացումը պատմաքաղաքական սատիրա է անվանել, քանի որ պատմության մեջ, այնուամենայնիվ, կոնկրետ փաստեր պահպանված են:

«Թե ինչպես Ստալինին սպանեցին, ինչպես կինն ինքնասպան եղավ, ինչպես նրան հանեցին դամբարանից, իհարկե, այս փաստերն իրականությանը համապատասխանում են, բայց այն միջոցը, որով մատուցվել է այս ամենը, շատ հետաքրքիր էր, առավել եւս Ստալինի նմանակների պատմությունը, ինչը կոնկրետ ապացուցված չէ: Այդ մասին կան, իհարկե, խոսակցություններ, բամբասանքներ, կամ նրա ժամանակակիցների ենթադրություններ, բայց ինչպես ասում են` առանց կրակի ծուխ չի լինում, եթե խոսակցություններ կան, ուրեմն` դրանք ինչ-որ հիմք, այնուամենայնիվ, ունեն: Ահա այդ պատմության վրա կառուցված էր այս պիեսը, որն ինձ միանգամից հետաքրքրեց», - ընդգծել էր Ղազանչյանը:

«ԱՅՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀՈՒՇՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ ԱՎԵԼԻ ԶԳՈՆ ԼԻՆԵԼ»

Ի դեպ, այսօր փշաքաղվելու չափ հուզիչ է, թե ինչպիսի կանխատեսում էր անում այս ներկայացման վերաբերյալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, այսօր արդեն լուսահոգի ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Նա ասում էր, որ մեր օրերում 37 թվականի բռնապետության նշույլներ է տեսնում եւ վրացի դրամատուրգի պիեսը հիմա անչափ կարեւոր է ու արդիական:

«Ինձ մոտ տպավորվել է վերջերս Նոյեմբերյանում տեղի ունեցած հանդիպումից մի դրվագ:  Բավական մեծահասակ մի մարդ մոտեցավ բարձրաստիճան պաշտոնյային եւ ասաց` մեզ մոտ ստուգողներ ուղարկեք: Այդ մարդուն նայելիս` անմիջապես մտածեցի, թե ով է նրա հայրը, պապը, ու անմիջապես այդ մարդու մեջ տեսա այն մարդկանց, որոնք ժամանակին գողացան իմ մանկությունը, իմ պատանեկությունը, եւ այնպես եղավ, կարծես մենք ծնվեցինք ու միանգամից դարձանք 20 տարեկան... Հիմա շատ եմ ուզում, որ մեկս մյուսիս հանդեպ ստուգողներ չպահանջենք: Հեռուստատեսությամբ մի  կին կա, որի անունը չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, նա ամեն օր ասում է` բերեք, գրեք մեզ... Ի՞նչ գրեն ա՛յ լիրբ, դե արի ու մի ասա... Բայց  մենք անգամ այն մարդուն, որը մի քիչ շեղված է, պետք է օգնենք,  հիշեցնելով, որ մենք բոլորս կոչված ենք, թեկուզ աննշան, մի բան ուղղելու այս երկրում, որովհետեւ այս երկրից մեզնից ոչ մեկը գնացողը չէ` ինչ սարեր ուզում են խոստանան, եւ ինչքան էլ աղքատության մեջ լինենք, միեւնույնն է, այստեղից  հեռացող չկա: Այս ներկայացումը հուշում է բոլորիս ավելի զգոն լինել, ինչը հուշում է նաեւ ներկայացման վերջին ռեպլիկը», - իրեն հատուկ անկեղծությամբ՝ շեշտում էր իսկական մտավորականը՝ Երվանդ Խաչատուրիչը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված