Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ Ուժեղները ջախջախված են, քոչարյանականները՝ ապշած

Երբեք էլ իբրեւ հավատարիմ կադր՝ վստահություն չի ներշնչել. ԲԱՄԲԱՍԱՆՔ

Բամբասանք

Երեկ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու կասկածանքով մեծ աղմուկով ձերբակալել են Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանին, որը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մտերիմ ընկերն է: Ասում են՝ այդ լուրը իմանալուց հետո մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տեղը չի գտնում: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջինս արդեն իսկ ճամպրուկային տրամադրությունների մեջ է: Համենայնդեպս, մտերիմ շրջապատում նշել է, որ եթե ոչ այսօր, ապա վաղն իրեն պաշտոնանկ կանեն՝ այն կլինի sms հաղորդագրություն-«խնդրանքի» տեսքով, թե այլ կերպ, պարզ չէ: Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքական կուլիսներում շշուկներ էին պտտվում, որ վերջինս թեպետ ջանք չէր խնայում՝ ցույց տալու Նիկոլ Փաշինյանին իր հավատարմությունը, բայց նրա մոտ երբեք էլ իբրեւ հավատարիմ կադր՝ վստահություն չի ներշնչել:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ