Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Հերթական «ջրիկ հեղեղը» Նիկոլից

Հասարակություն

­Նի­կոլ Փա­շին­յա­նը ֆեյս­բուք­յան է­ջում գրառ­մամբ անդ­րա­դար­ձել է ջրա­մա­տա­կա­րար­ման հետ կապ­ված մի շարք հար­ցե­րի։ Այս անդ­րա­դար­ձը ոչ ա­վել, քան հեր­թա­կան տա­փա­կութ­յու­նը, դժվար է ան­վա­նել: Եվ ա­հա ին­չու:

Այս­պես, նա գրում է.

«­Հար­ցեր, ո­րոնց հա­մա­պար­փակ եւ փոխ­կա­պակց­ված պա­տաս­խա­նը ոչ մի վի­ճա­կագ­րութ­յուն մեզ չի տա.

1.­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում քա­նի՞ հո­գի կա, որ բո­ղո­քում է ջրա­մա­տա­կա­րար­ման ո­րա­կից եւ ծա­վա­լից:

2. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում քա­նի՞ հո­գի կա, որ մագ­նիս է դնում ջրա­չա­փի վրա:

3. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում քա­նի՞ հո­գի կա, որ ջրա­չափ տե­ղադ­րե­լուց հրա­ժար­վում է կտրա­կա­նա­պես, սպառ­նա­լով ջրա­չափ տե­ղադ­րե­լու հար­կադ­րան­քի դեպ­քում կտրուկ եւ վճ­ռա­կան քայ­լե­րի դի­մել:

4. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում քա­նի՞ հո­գի կա, որ հայ­տա­րա­րում է, որ ամ­բողջ ձմեռ ծո­րա­կը բաց է թող­նե­լու, ո­րով­հետեւ սա­ռում է. ե­թե որ­եւէ մե­կը իր այս ի­րա­վուն­քը վի­ճար­կի, ին­քը կդի­մի կտրուկ եւ վճ­ռա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի:

5. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում քա­նի՞ հո­գի կա, որ սափր­վե­լիս կամ ա­տամ լվա­նա­լիս ծո­րա­կը բաց է թող­նում, ընդ ո­րում՝ ամ­բողջ թո­ղու­նա­կութ­յամբ եւ­ ոչ թե բա­ցում-փա­կում է ըստ անհ­րա­ժեշ­տութ­յան: Միայն չա­սեք, թե երկ­րում էն­քա՜ն կար­եւոր հար­ցեր կան, իսկ վար­չա­պե­տը էս ինչ է ա­սում: Չ­կա ա­վե­լի կար­եւոր հարց, ո­րով­հետեւ բո­լոր ար­տա­քին, ներ­քին, քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան, կա­ռա­վար­չա­կան, անվ­տան­գա­յին հար­ցե­րը բխում են այս­տե­ղից, նրա­նից, թե ինչ­պես ենք մենք վե­րա­բեր­վում մեր ջրին, մեր սննդին, մեր բա­կին, մեր աշ­խա­տան­քին, մեր պրոբ­լե­մին: Մեր կյան­քին ընդ­հան­րա­պես…»,- գրել է նա:

Սկ­սենք մագ­նի­սից. շա­տե­րը դա դնում են եւ կդնեն: Ընդ ո­րում, նման մարդ­կանց թիվն ու­ղիղ հա­մե­մա­տա­կան կար­գով ա­ճում է` կապ­ված ջրի ֆան­տաս­տիկ սա­կագ­նե­րի հետ: Մեկ դե­տալ միայն. Հա­յաս­տա­նում մի­ջին վի­ճա­կագ­րա­կան ըն­տա­նի­քը ստիպ­ված է սե­փա­կան երկ­րի ջրի հա­մար վճա­րել մո­տա­վո­րա­պես է­ներ­գիա­յի վճա­րի 2/3-ի չա­փով: Այն բա­նի հա­մար, որ ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում գրում են կո­րուստ­նե­րի ֆան­տաս­տիկ թվեր, ո­րը հիմ­նա­կա­նում սո­վո­րա­կան գո­ղութ­յուն է: Գու­մա­րեք ինք­նար­ժե­քա­յին հաշ­վարկ­նե­րի կեղ­ծիք­նե­րը, եւ ու­նենք ջրի աստ­ղա­բաշ­խա­կան գներ: Ի՞նչ է, հի­մա էլ մտա­ծել են այդ ջրա­գո­ղութ­յուն­նե­րը մագ­նիս­նե­րի վրա՞ գրել: Չէ, դա ո­րո­նեք ֆրան­սիա­կան գրպան­նե­րում:

Ջ­րա­չա­փից հրա­ժար­վում են եւ ամ­բողջ ձմեռ ծո­րա­կը բաց են թող­նում նույն­պես շատ պարզ պատ­ճա­ռով: Դ­րանք եր­կու կա­տե­գո­րիա­յի սպա­ռող­ներ են: Ն­րանք, ով­քեր խմե­լու ջրով ո­ռո­գում են ի­րա­կա­նաց­նում: Ու շատ պարզ պատ­ճա­ռով` նի­կոլ­յան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը չի կա­րո­ղա­նում կամ մտքով էլ չի անց­նում բա­զում բնա­կա­վայ­րե­րում նման մարդ­կաց ո­ռոգ­ման ջուր հասց­նել: Իսկ մար­դը, ով տա­րի­նե­րով տան հա­րե­ւա­նութ­յամբ պտղա­տու այ­գի է ա­ճեց­րել, կամ յո­լա գնա­լու հա­մար պետք է ինչ-որ բան ցա­նի, չի նա­յե­լու, թե ո­ռոգ­ման ջուր տալ չկա­րո­ղա­ցող ա­պաշ­նորհ իշ­խա­նութ­յուն­նե­րի մեղ­քով ինչ­պես է իր այ­գին ոչն­չա­նում:

Ինչ վե­րա­բե­րում է ծո­րակ­նե­րը բաց թող­նե­լուն, ա­պա Նի­կո­լը ե­րե­ւի չի էլ հաս­կա­նում, որ Հա­յաս­տա­նում կան տա­րածք­ներ, որ­տեղ ե­թե ձմռա­նը տան ծո­րա­կը բաց չթող­նես, ողջ հա­մա­կար­գը կսա­ռի եւ շար­քից դուրս կգա: Այ­լընտ­րանք կա, պետք է ողջ տու­նը ջե­ռու­ցել: Իսկ Նի­կո­լը կա­րո՞ղ է ջե­ռուց­ման այն­պի­սի գներ հաս­տա­տել, որ քա­ղա­քա­ցին կա­րո­ղա­նա դա ա­նել:

Իսկ ա­հա սափր­վե­լու հետ կապ­ված, ա­յո, կա­սենք, որ դա ծայ­րից ծայր է­ժա­նա­գին պո­պու­լիզմ է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ