ԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Ինչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգ Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են… Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին

Ավինյա՛ն, «դուխո՛վ». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ո՞վ է ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ ինչո՞ւ է ՀՀ քաղաքացու վճարած հարկերի հաշվին մեկնում գործուղումների, կառավարությունում աշխատասենյակ զբաղեցնում: Որքան էլ զարմանալի է, բայց այս հարցերն արդեն երկու օր է հնչում են սոցցանցերում ու տարբեր հարթակներում: Իսկ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը «փուռը» տվեց նրան՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարելով, որ Աննա Հակոբյանի հետ ո՛չ զագսավորված է, ո՛չ էլ եկեղեցով ամուսնացած: Ի՞նչ կարգավիճակով է նա ապրում Նիկոլ Փաշինյանի հետ, սա, իհարկե, մեզ ամենաքիչն է հետաքրքրում, բայց փաստենք, որ այլեւս մեծ մեղք կլինի Աննա Հակոբյանին առաջին տիկին անվանել, լավագույն դեպքում նրան կարելի է համարել՝ Նիկոլի հետ համատեղ ապրող կին, ինչպես ռուսներն են ասում՝ «сожителница»:

Իսկ ահա Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ իրեն դրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի տեղը: Ի զարմանաս մեզ, նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե բա՝ միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է: Մոտավորապես՝ նույնը տեւական ժամանակ է ասում է Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի հասցեին. «Հայրենիքի գող»: Բայց ով կսպասեր չէ՞, որ նման հայտարարություն կարող է հնչել հենց Ավինյան Տիգրանի շուրթերից: Ասելը որն է, սա իրականում խոստովանություն է՝ հանցագործության մասին: Չէ որ Ավինյանի  շեֆն ու իրենց ողջ ՔՊ-ական թայֆան ամենամեծ հողի գողերն են: Դե ինչ, եթե 2018-ին Նիկոլի հետ ձեռք ձեռքի տված Հայկ Մարությանը կարող է ընդդիմադիր լինել՝ քաղաքապետի աթոռից զրկվելուց հետո, ո՞վ է ասել, որ Ավինյան Տիգրանից «ընդդիմադիր» դուրս չի գա: Այնպես որ, Ավինյա՛ն, «դուխո՛վ»:

Եթե կարծում եք, թե մեր երկրում էլ ոչինչի վրա պետք չէ զարմանալ, ուրեմն՝ դե բռնվեք: Ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ գիրք է գրել՝ «Երկրի իրական կողմը» վերնագրով: Նա իր ֆեյսբուքյան էջում մի հատված է հրապարակել գրքից, որտեղ գրված է. «Շանթահարված էի, բայց հասկացա իմ մեղքի սահմռկեցուցչության աստիճանը։ Գարնան ցեխոտ կոշիկներով (ինչքան էլ շրջանցում էի ջրափոսերն ու ցեխոտ հատվածները) մտա ուրիշի հոգու մեջ, ուրիշի ներաշխարհ, խիստ անձնական տիրույթ, փշրեցի մի աշխարհ…»: Ասե՞ք, որ մեզ մենակ գրող Աղազարյանն էր պակասում՝ կատարյալ գժանոցում մեզ զգալու համար: Չնայած դեռ մի ասեք՝ սպասենք, թե ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավորը՝ Հակոբ Ասլանյանը երբ է առնվազն աքրոստիկոսներ սկսելու գրել՝ ասենք, նախկին գործընկերների անուն-ազգանուններով:

Մի զարմանալի, թեպետ ավելի ճիշտ՝ սահմռկեցուցիչ իրողություն էլ հայտնի դարձավ Գումի շուկայի ՄՍԱՎԱՃԱՌՆԵՐԻ ձերբակալության հետ կապված: Պարզվում է՝ 8 ձերբակալվածներից երեքը նույն ընտանիքի տղամարդիկ են եղել՝ ինքնահրկիզման փորձ արած հայրը` երկու որդիների հետ: Հոր պատիվը պահած երկու որդուն էլ հետը՝ ոստիկանությունը տարել ու երեք օր մի ընտանիքի բոլոր տղամարդկանց ազատազրկել է: Ու պատճառը եղել է այն, թե իրենց վաճառած մսի կովի մորթը  սպանդանոցում չեն արել: Պատկերացնո՞ւմ եք, մի ընտանիքից երեք հոգու դատում էին, որոնց դատական նիստերը մեկը մյուսին էր հաջորդում: Ահա, թե ինչ է կատարվում «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Հայաստանյան կոլաբորանտիզմի հետքերով. Արմեն ՀովասափյանTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է այդ թվում՝ ԱՊՀ երկրներին. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ ԲաբուխանյանԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԻրավունք չունեն խանութ քանդեն առանց սեփականատերերին պատշաճ ժամանակ տալու ավագանու անդամՍամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Էս երկրում օրինական ու անօրինական աշխատողներին նույն ձև են պատժում, ուղղակի 10 օրվա տարբերությամբԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Պուտինը Փաշինյանի ուսին է ժպիտով խփում և ծիծաղում զրույցի ընթացքումԻնչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգՎարչապետն ասում ա՝ կառչեք օրենքից, հենց հիմա կառչած եմ, տեսնեմ՝ ինչ կլինի, մեր երկրում օրենք չկաՏղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են…Պուտինի հայացքը՝ Փաշինյանի խոսքերին․ «Հեծանիվ վարեցի առավոտյան, հեծանվորդի համար սա դրախտ է»2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինՀասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՄեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված