Պպարգեւավճարներն այլեւս չեն ուրախացնում ԱԺ աշխատակիցներին
ՆերքաղաքականԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները միանվագ դրամական պարգեւ են ստացել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թվում է, որ սա պետք է ուրախալի լիներ ԱԺ աշխատակիցների համար, սակայն խորհրդարանական կուլիսներում խոսակցություններն այլ բանի մասին են փաստում: Ըննդդիմադիր եւ իբրեւ ընդդիմադիր պատգամավորների համար սա հերթական անգամ քննադատվելու առիթ է, իշխանական պատգամավորների համար՝ շարքային քաղաքացիներից հերթական անեծքների ու հայհոյանքների փունջը վրադիր ստանալու պատճառ: Դե իսկ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները բողոքում են, որ այդ պարգեւավճարը հետո քթներից են բերում:
Սեփ. լրատվություն