Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

Հետաքրքիր է՝  ՔՊ-ական Հակոբյան Վաղարշակը հիշո՞ւմ է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հիշո՞ւմ եք, որ Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ասում էր, թե Երեւանի օդի աղտոտվածության մասին ահազանգերը «լեգենդ» է: Եվ ահա հիմա ինքն է խառնվել իրար: «Առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, թե Երեւանի քաղաքապետարանն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի օդի որակի աղտոտվածության բարելավման  ուղղությամբ: Այս ծրագիրը պետք է ներառի ամենապարզ մեթոդները, ինչպիսիք են ծառատունկն ու անտառատունկը՝ թվային հստակ ցուցանիշներով, ինչպես նաեւ որոշակի սահմանափակումները, օրինակ՝ ժամկետանց մեքենաների շահագործումը Երեւանում, որոնք 2 կմ ծուխ են թողնում իրենց հետեւից»,-  ասում է Ավինյանը։ Դե բարեւ Ձեզ, բա՝ բնապահպանները մեռան իրենց կոտորելով, որ օր առաջ պետք է այս խնդիրը լուծում ստանա: Եվ որպեսզի պարզ լինի, թե որքան վտանգավոր է իրավիճակը, մեջբերենք ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանի ներկայացրած աղյուսակը: Նա գրել է. «Որպեսզի հասկանալի լինի Երեւանի օդի աղտոտվածության ինդեքսի լրջությունը, ներկայացնում եմ մայրաքաղաքներ, որտեղ 10, 20, կամ 30 անգամ շատ բնակիչներ են ապրում քան Երեւանում. Մոսկվա՝ 23, Վաշինգտոն՝ 16, Լոնդոն՝ 22, Բեռլին՝  19, Պեկին՝ 82 եւԵրեւան՝157»:

2025 թվականի հունվարի 2-ին լրանում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության 10 տարին: Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ինքնագոհ նշել է հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ ընդգծել. «Մենք կարողացել ենք ունենալ այն տնտեսական աճը, որը նաեւ միջազգային մեր գործընկերների գնահատմամբ բավականին բարձր է: Այս տարիների ընթացքում բազմաթիվ խնդրահարույց համաշխարհային իրավիճակներ են եղել եւ նաեւ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողացել է ապահովել այն ցուցանիշները, որը մենք ունենք»։ Հակոբյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ անդամակցությունը նպաստեց նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր որակի ապահովմանը եւ միգրանտների ներհոսքին, որը թե՛ քանակապես, թե՛ որակապես նոր իրավիճակ բերեց Հայաստան։ Ավելին, ըստ նրա, ԵԱՏՄ-ն աշխարհին կապող կարեւորագույն օղակներից է: Հետաքրքիր է՝  ՔՊ-ական Հակոբյան Վաղարշակը հիշո՞ւմ է, որ իր շեֆն էր ԵԱՏՄ-ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս ԱԺ-ում: Եվ, ընդհանրապես, միգուցե ժամանա՞կն է, որ գոնե այս հարցում վաղարշակհակոբյաններն ընդունեն, որ իրենք սխալ էին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը՝ ճիշտ:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Իրանի Իսլամական խորհրդի անդամ ՔԵՄՐԱՆ ՂԱԶԱՆՖԱՐԻՆ: Նա մասնավորապես նշել է, որ Իրանի հանգուցյալ նախագահ Իբրահիմ Ռաիսին նահատակվել է Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցության արդյունքում։ Այս մասին հայտնում է aftabnews կայքը։ Միաժամանակ, Ղազանֆարին հավելել է, որ այս մասին խոսելը նպատակահարմար չի համարվում: Ի՞նչ է ստացվում, Իրանն ամեն ինչ գիտի, ամեն ինչ հասկանում է, բայց անգամ բարձրաձայնելը նպատակահարմար չի գտնում: Բայց զարմանալին սա չէ, այլ այն, որ Հայաստանում լուրջ դեմքով որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ հայտարարում են, թե մեր միակ հույսը Իրանն է՝ մեզ ոչ միայն կպաշտպանի, այլեւ մեր թշնամիների «պորտը տեղը կդնի»: Իրո՞ք…

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված