Ինչ էին նշանակում Սերժ Սարգսյանի խոսքերը. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ Փաշինյանը և ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը Խաղաղության համաձայնագիրը շուտ կնքելու հույս են հայտնել Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Հայ ծանրորդները բարձրացրեցին Հայաստանի դրոշը Ուշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն Լեւոնյան Պուտինը Զատկի զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել. Պեսկով Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post «Բոլոնիա» — «Ինտեր». Մեկնարկային կազմեր Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործել Կիրիլ պատրիարք շնորհավորել է Հայոց Հայրապետին և Արամ Ա կաթողիկոսին Զատիկի տոնի առիթով

Գռզոն արդարացնում է ժողովրդի գրպանից ծախսված միլիոնները

Ներքաղաքական

Աշխարհաքաղաքական մարտահրավերները մեր դռանը չոքած՝ Ազգային ժողովում դեռ շարունակում են «Տոնածառ ջան, Տոնածառ» երգել: Ուրիշ էլ ինչպե՞ս վերաբերվել նրան, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն, որը տարիներ շարունակ եղել է հայաստանյան օլիգարխիայի հավաքական կերպարը, խորհրդարանում նստած` արդարացնում է Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի եւ դրա լույսերը վառելուն նվիրված միջոցառման համար ժողովրդի գրպանից ծախսված միլիոնները:

«Վերջերս, տոնածառի հետ կապված, երբ որ իքս գումար ծախսվեց, դրական գործիք էր ՀՀ մարկետինգի համար, սակայն գումար չի ծախսվել այն մարկետինգի համար, որով թիրախային կներկայացվի աշխարհի տարբեր օպերատորներին, մեր սփյուռքի ներկայացուցիչները պետք է օգնեն տարբեր սոցիալական ցանցերում տարածել դա»,- ասում է Խաչատուր Սուքիասյանը եւ կոչ անում, որ ամեն տարի, երբ իքս գումար նախատեսվի տոնածառի համար՝ ճոխ բացում լինի, մինչեւ անգամ գումար հատկացվի, որպեսզի դա տարածեն աշխարհի տարբեր օպերատորներ:

Ըստ Սուքիասյանի` սա խթան է հանդիսանալու տուրիստական հոսքի համար: «Դա կոպեկներ է այն թվերի դիմաց, որոնք կգան»,- ինքնագոհ հայտարարում է Սուքիասյանը ու թիվ կրակում՝ 10 հազար մարդ ավել գա ՀՀ, 10 մլն դոլար կկազմի: Բայց, այստեղ նախեւառաջ հարցն այն է, թե հաստա՞տ այդքան տուրիստ կգա:

Տարբեր հաշվարկներով՝ Հայաստան այցելող տուրիստների քանակը նվազել է շուրջ 20 տոկոսով: Նորություն չէ, որ Հայաստան հիմնականում այցելում են Ռուսաստանից եւ զբոսաշրջության առյուծի բաժինը հենց ռուսներն են ապահովում մեր երկրում: Իսկ թե ինչու են սկսել քիչ այցելել, դրա համար կան հիմնավոր ու բազում պատճառներ, ինչը պետք է լիներ առաջին հերթին հենց իշխանական պատգամավորի ուշադրության կենտրոնում: Սուքիասյանը պետք է ոչ թե մտածեր ինչպես արդարացնել Երեւանի քաղաքապետարանի ուռճացված ծախսերը, այլ գնար այն խնդիրների հետեւից, ինչի հետեւանքով իր իսկ հաշվարկներով՝ նախատեսված զբոսաշրջիկների քանակ Հայաստան չի գալիս ու ոչ էլ այդքան գումար է ծախսում:

ԱՌՆՎԱԶՆ 5 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՀՀ ՉԵՆ ԳԱԼԻՍ

Իսկ որոնք են այն պատճառները, որոնց հետեւանքով զբասաշրջիկների համար այլեւս հրապարիչ չէ անգամ Հանրապետության հրապարակում ցցված ճոխ տոնածառը:

1. Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում դադարեցվեց «Միր» քարտերի շրջանառությունը: Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկը պիտի քեշ փող ունենա ձեռքին, այլապես չի կարողանա իր քարտից գումար ծախսել: Համաձայնեք, որ զբոսաշրջիկի համար սա առաջնահերթ խնդիր է, հաստատ որեւէ մեկը չի ցանկանա գնալ օտար երկիր` փողերի տրցակը ձեռքին:

2. Հայաստանում հետեւողականորեն գեներացվող հակառուսական հիստերիան, դժվար թե գրավի ռուս զբոսաշրջիկներին: Նրանք կնախընտրեն թեկուզ Ադրբեջան գնալ, բայց ոչ ականատես լինել, թե ինչպես է ռազմավարական երկիր Հայաստանն իրեն հյուրընկալում ատելությամբ: Չէ՞ որ Հայաստանում որքան էլ փորձենք չնկատելու տալ, այդուհանդերձ, փաստ է, որ հայերի մի լայն զանգված երկրի ու իշխանության ձախողումներում մեղադրում է առաջին հերթին Ռուսաստանին:

3. Նորություն չէ, որ զբոսաշրջիկին ինչպես Սուքիասյան Խաչատուրը, այնպես էլ մի շարք բիզնեսմեններ, ծառայություններ մատուցող ընկերություններ դիտարկում են՝ որպես փող կթելու սուբյեկտ: Հետեւապես, երկրում ընդհանուր թանկացումների ֆոնին՝ զբոսաշրջիկի համար, չգրված օրենքով, ամեն ինչ ավելի թանկ է լինում: Դրա համար, երբ Հայաստանում Ռուսաստանից մի պահ մեծ հոսք եկավ, շատ կարճ ժամանակ հետո՝ մազապուրծ հեռացան՝ նախընտրելով անգամ իրենց համար ոչ բարեկաման Վրաստան մեկնել:

4. Օդի աղտոտվածությունը գուցե տեղացիներիս համար առաջնահերթ խնդիրներից չէ, բայց զբոսաշրջիկի համար կարեւոր նախապայման է: Իսկ երեւանյան օդի աղտոտվածությամբ մեր երկիրը դարձել է անմրցելի՝ մի շարք երկրների շարքում: Ինչպես նշում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը. «Օդի աղտոտվածության վտանգների մասին նորաձեւ է դարձել խոսելը, բայց միայն խոսում են, իսկ մայրաքաղաքը կեղտի, փոշու ու ծխի մեջ շարունակում է խեղդվել»:

5. Եվ վերջապես, տուրիստական ենթակառուցվածքներ չկան: Լավ, ձմեռվա կեսին զբոսաշրջիկը գա ու տեսնի հրապարակի տոնածառը, հետո ի՞նչ անի: Էքստրիմի համար մի հատ էլ գնա Սեւան՝ ցուրտ ձմեռ օրով ու վե՞րջ: Ոչինչ չի հիշեցնում, որ Երեւանը 2806 տարեկան է: Չկա հին Երեւանը հիշեցնող որեւէ փողոց: Իսկ եթե դեռ որեւէ մեկը կարծում է, որ Հյուսիսային պողոտան ցույց տալով՝ որեւէ մեկին հնարավոր է զարմացնել, նշանակում է, որ Հայաստանից դուրս կյանքում չի եղել, ավելի ճոխ պողոտաներ կան աշխարհում: Իսկ թե ինչու անշունչ շենքերով փոխարինվեց հին Երեւանի գլխավոր պողոտան, սա էլ արդեն ոչ թե այս իշխանությանը պետք է «շնորհակալ» լինել, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ահա, թե ինչի շուրջ պետք է մտահոգվի խորհրդարանում իշխանական պատգամավորը:

ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ՝ ՆՈՐ ԹՐԵՆԴ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Իսկ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը սկսել է մտահոգվել հայ-ռուսական հարաբերություններով: Ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն է նույնիսկ կողմ:

«ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ վերադառնան եռակողմ բանակցային հարթակ, պատրաստակամություն հայտնելով իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը։ Եթե մենք արագ չգնացինք բանակցությունների այդ հարթակում, եթե շարունակեցինք պաշտպանել ադրբեջանական այն թեզը, որ մեզ միջնորդներ պետք չեն, նորից գնալու ենք միակողմանի զիջումների ճանապարհով։ Այս պահին դեռ կա հնարավորություն` վերադառնալու եռակողմ հարթակ, բայց արդյո՞ք այն կլինի վաղը... Շտապել է պետք», - ասում է նա:

Իսկ Էդմոն Մարուքյանի կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը սկսել է «քլնգել» Արեւմուտքին:

«ԵՄ նորընտիր պաշտոնյաները որոշել են դադարեցնել ազատ վիզային ռեժիմը դիվանագիտական անձնագիր ունեցող վրաց պաշտոնյաների համար։ Ասում են` ժողովրդավարության հետ կապված խնդիրներ են առաջացել Վրաստանում։

Բնականաբար, նման որոշում չկա եւ չի կարող լինել հինգերորդ անգամ նախագահ դարձած Ալիեւին, ով բառի բուն իմաստով մեկուսացրել է իր բոլոր մրցակիցներին եւ երկիրը դարձրել ընտանեկան միապետություն։ Ով Արցախում իրականացրել է էթնիկ զտում եւ դրա համար անգամ թթու խոսք չի ստացել ԵՄ ինստիտուտներից։

Վերջին շրջանի ԵՄ չինովնիկները իրենց երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի ամբողջ քաղաքակրթական արժեքը», - ընդգծում է Խաժակյանը։

Տպավորություն է, որ Մարուքյանն ու Խաժակյանը մոռացել են իրենց անցյալը, երբ «Ելք» դաշինքի շրջանակում ոչ միայն նույն ջերմեռանդությամբ Արեւմուտքի գովքն էին անում, այլեւ նախընտրական ծրագրում նշել էին եվրոասոցացման նպատակների մասին, էլ չասենք, որ նույն «Ելք»-ի շրջանակում էլ հանդես էին գալիս ԵԱՏՄ-ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Ձեզ ի՞նչ է կծել, պարոնայք արեւմտամետներ: Ընդհանրապես, հիմա թրենդային է դարձել արեւմտամետների շարքում խիստ պրոռուսական դիրքերից հանդես գալը:

Մոլի արեւմտամետ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցն էլ այսպիսի տեսակետ է հայտնել. «Հայաստանի իշխանությունները պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն հայ-ռուսական հարաբերություններում տոքսիկ բաղադրիչը վերացնելուն ու Ռուսաստանի օգնությամբ կամ միջնորդությամբ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն։ Եթե այս 2 անհրաժեշտ քայլերը շատ արագ չարվեցին, Հայաստանը կարող է հայտնվել չափազանց վտանգավոր իրավիճակում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ինչ էին նշանակում Սերժ Սարգսյանի խոսքերը. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՓաշինյանը և ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը Խաղաղության համաձայնագիրը շուտ կնքելու հույս են հայտնելԻրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասինՀայ ծանրորդները բարձրացրեցին Հայաստանի դրոշըՈւշադրություն․ Aliexpress-ը այլևս չի ընդունում հայկական քարտեր. Արսեն ԼեւոնյանՊուտինը Զատկի զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել. ՊեսկովՉինաստանը հաջողությամբ փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ. South China Morning Post«Բոլոնիա» — «Ինտեր». Մեկնարկային կազմեր Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին` Զելենսկու սադրանքներից հետո «Օրեշնիկ» չօգտագործելԿիրիլ պատրիարք շնորհավորել է Հայոց Հայրապետին և Արամ Ա կաթողիկոսին Զատիկի տոնի առիթովԷդուարդ Սպերցյանի ռեկորդըԿիեւը եւ Լոնդոնը համակարգում են ռազմական գործողությունները` ուղղված Թրամփ-Պուտին գագաթնաժողովը ձախողելուն«ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆՄարգարիտա Սիմոնյանը պատւմել է, որ շփվում է կոմայի մեջ գտնվող Տիգրան Քեոսայանի հետՈւկրաինական ուժերը հրադադարից հետո հարվածներ են հասցրել Դոնեցկին (Ֆոտո)Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «Զատկի հրադադարը» խախտելու մեջԾանրամարտի ԵԱ. Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը մեդալներ չնվաճեցին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար․ Հռոմի պապԳոհար Ավետիսյանը մեծ խնդիրների առաջ է կանգնելԱմերիկյան հեռուստաալիքը Կիևը ներկայացրել է որպես Ռուսաստանի մաս (լուսանկար)«Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել»․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունըԾանրամարտի ԵԱ. Մնացական Աբրահամյանը 0 ստացավ պոկում վարժությունումԽաղաղ, միասնական, համախմբված և ներդաշնակ Հայաստանը լինելու է. ԴանիելյանՌուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է հրադադարը խախտելու մեջԹրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումըՄտահոգիչ են արշավներն՝ ընդդեմ ազգային մեր ինքնության ու անցյալի. Գարեգին Բ (տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեՊուտինը շնորհավորել է Սուրբ Զատկի կապակցությամբՑեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով․ ՎեհափառՄասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության պատարագինՈղբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներՕրվա խորհուրդ․ ապրիլի 20Լույս չի լինիՈւՂԻՂ․ Սուրբ Հարության հայրապետական պատարագ` Մայր տաճարումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿենդանակերպի այս նշաններն առաջիկա օրերին հաջողությունների կհասնենԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Զատկի հրադադարը խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար. Ուկրաինական աղբյուրՔրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը ՔրիստոսիՕդեսայի գրավումը Ռուսաստանի գլխավոր ռազմավարական նպատակն է. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարԿրիվոյ Ռոգում շունը փրկել է տիրոջը հարկադիր զորահավաքից (Տեսանյութ)Պատերազմ հրահրեց Կիևը, իսկ Պուտինը Հիտլեր չէ. Ֆրանսիացի փիլիսոփա, նախկին նախարարՌուսական ФАБ-1500 1,5 տոննայանոց ավիառումբը Կուրսկի Գորնալիում ոչնչացրել է ուկրաինական հենակետը (Տեսանյութ)Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն ԱզիզյանԹրամփի դեմ նոր զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում (Ֆոտո)Իրական ռազմավարությունը, որը կա ՌԴ-ի Զատիկի հրադադարի հետևում, կարող է Թրամփին ռուսամետ դարձնել. CNNՊետքարտուղար Ռուբիոն վերջնագիր է ներկայացրել Լոնդոնին ու Փարիզին. Ուկրաինական աղբյուր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top