Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Իրականում ինչու է ազատման դիմում գրել Աշտարակի ոստիկանապետը

Թեմա

Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանն ազատման դիմում է գրել: Ներքին գործերի նախարարությունը շտապել է տեղեկացնել, որ ոստիկանապետի պաշտոնանկությունը կապված չէ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին թմրանյութ պահելու, օգտագործելու եւ շրջանառելու կասկածանքով բերման ենթարկելու աղմկոտ թեմայի հետ: Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, նրա մեքենայում դեկտեմբերի 16-ին հայտնաբերել էր մեծ քանակի մարիխուանա ու վերջինիս ձեռքերն ոլորած բերման էին ենթարկել:

Իսկ «Իրավունք»-ի աղբյուրներն այլ բանի մասին են փաստում: Ասում են, թե ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը շատ ավելի ուշագրավ բացահայտումներ է արել, ինչն ամենեւին ձեռնտու չէ ոչ միայն մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանին, այլ նաեւ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին:

Նույն Սերգեյ Մարտիրոսյանի շնորհիվ ժամանակին բացահայտվել է, որ մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանի զարմիկը եւս թաթախված է թմրանյութ պահելու, օգտագործելու եւ շրջանառելու մեջ եւ արդեն մեկուկես տարի է կալանավորված է: Իսկ հիմա, ըստ էության, ոչ միայն մարզպետի օգնականի վերաբերյալ է բացահայտում եղել, այլ նաեւ ոստիկանապետը տեղյակ է մարզպետի ինչ-ինչ մութ պատմություններից: Այսպիսով՝ մարզպետարանում խիստ լարվել են ոստիկանապետի դեմ ու ամեն ինչ անում են, որ դիմում գրի ու հեռանա: Նա էլ, առանց վարանելու, գրել է` վստահ լինելով, որ, միեւնույնն է, ճիշտը ինքն է:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ