Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Տարածաշրջանում այժմ մեծ խաղեր են ընթանում, եւ եթե Հայաստանը մտնի դրա մեջ՝ կխճճվի. Չաքրյան

Ներքաղաքական

Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը։ Սիրիայում իշխանությունն այժմ ստանձնել է Միացյալ Նահանգների եւ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը։ Խմբավորման առաջնորդը՝ Աբու Մոհամեդ Ալ-Ջուլանին, Դամասկոսում է, իսկ 2000 թվականից երկիրը կառավարող եւ 13 տարի տեւած քաղաքացիական պատերազմի ընթացքում իր իշխանությունը պաշտպանած Բաշար Ասադը՝ Մոսկվայում։ Իսկ թե ի՞նչ ազդեցություն կունենա սիրիական զարգացումները մեր տարածաշրջանի վրա՝ «Իրավունք»-ը հետաքրքրվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՑ:


— Ըստ Ձեզ` որքանո՞վ է իրատեսական այն վարկածը, որ Սիրիայի դեպքերը ցույց են տալիս, որ կարող է վերականգնվել թուրանական աշխարհը, եւ թուրքերը գուցե կանգ չառնեն եւ այլ տարածքներ եւս շարունակեն գրավել:


— Նման վարկած, անկեղծ ասած, ինքս բացառում եմ: Թուրանական աշխարհ ասելով՝ թուրանական Միջին Ասիայի Հանրապետությունները նկատի ունեն թուրքերին հենց: Սիրիան նույն այդ Թուրանի մեջ, կարծում եմ,  չի մտնում: Թուրանը թյուրքալեզու ժողովուրդների բնագծած երկիր է ու նման տարածք է կոչվում: Սիրիան այդ թուրքերով բնակեցված չէ, բարեբախտաբար: Դա Թուրանի եւ առհասարակ, պանթուրքիզմի հետ այնքան էլ կապ չունի, բայց որ երկիրը քայլ առ քայլ գնում է մասնատման (այսինքն, փաստացի այն արդեն մասնատվել է), փաստ է: Որպես Եփրատից Արեւելք ընկած տարածքում քրդերն են առավել քան շատ իշխում, որոնք էլ իրենց իսկ հերթին ունեն նաեւ 60.000-անոց զորք, եւ դրանք աշխարհազորայիններ չեն:
Ամեն ինչ նրանք ունեն՝ տանկ, հրանոթ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ այլն, ու այդ ամենը նաեւ կարողանում են ճիշտ կերպով օգտագործել: Այն, որ թուրքերն ասում են, թե սիրիական տարբերակն է՝ դա ճիշտ չէ: Այստեղ մեկ բան եւս պետք է հաշվի առնել, որ նաեւ գրոհայիններն են, որոնք էլ ո՛չ տանկ կարող են օգտագործել, ո՛չ ուղղաթիռ, իսկ այնտեղի քրդերը, որոնց ամերիկացի հրահանգիչներն արդեն երկար տարիներ է, ինչ «մարզում» են, դրանով էլ հենց վարժեցնում են նրանց: Դեռեւս Օբաման ինքն էր ասել, որ Սիրիայի քրդերը մեր ցամաքային ուժերն են: Այսինքն, մեր ասելով՝ համարել էր որպես ենթակա:
Երկրորդ վարկածը, որտեղ իշխում էին Ասադի ուժերը, Դամասկոսի եւ Հարավային հատվածներն են՝ մինչեւ Միջերկրական ծով ընկած հատվածում, ինչպես նաեւ Սիրիայի քաղաքական ընդդիմությունն է, բայց` հենց սիրիացի: Դրանից զատ, մինչեւ Թուրքիայի սահմանամերձ շրջաններն էլ թուրքերի վերահսկողության տակ գտնվող ահաբեկիչների վերահսկողության տակ են: Ահա այսպիսի խառը իրավիճակ է ստեղծվել: Պետք է նշեմ, որ հենց նույն այդ վիճակում է, եւ երեք մասի է բաժանված նաեւ Իրաքը: Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարությունն է: Այսինքն, երկիրը փաստացի կերպով բաժանված է մասերի: Նույնիսկ կարող ենք ասել դե յուրե, քանի որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը արտերկրում ունի տարբեր ներկայացուցիչներ, խորհրդարան, Կառավարություն, դրոշ, առանձին նաեւ դրամ եւ այլն: Այսինքն` նրանք ամեն ինչ ունեն եւ այնտեղ էլ նաեւ կան տարբեր օտարերկրյա ներկայացուցչություններ: Նույն օրինակը, կարելի է ասել, կրկնվում է:


— Սիրիայում տեղի ունեցածն ինչպիսի՞ ազդեցություն կարող էր թողնել կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների վրա:


— Գիտեք, այնտեղ դերակատարները՝ մի քիչ «մեծ չափի» դերակատարներ են: Հայաստանը փոքր երկիր է: Առանձին դեր չունի եւ այս դեպքերին, որպես այդպիսին, կարելի է ասել, որ առանձնապես չի առնչվում: Պարզապես նրանով կարող է ազդել, որ որեւէ երկիր մասնատվում է` կա՛մ քաոսային իրավիճակ է այնտեղ սկսվում, կա՛մ քաղաքացիական պատերազմ, ապա հայերն ակամա փախչում են այդ երկրից, ինչպես, որ Իրաքում նաեւ տեղի ունեցավ (մինչեւ հակաիրաքյան երկրորդ պատերազմը ես նկատի ունեմ 2003 թ.-ը): Ի՞նչ արեցին: Սկզբից Բաղդադից փախան դեպի Մոսուլ եւ հետո այնտեղից էլ` դեպի քրդական շրջաններ, անցան Հյուսիսային Իրաք, բայց չեմ կարծում, որ այնտեղ մնացած լինեն: Տվյալներ չկան: Նույնը, հավանաբար չի բացառվում, որ կարող է կատարվել նաեւ Սիրիայում: Քեսաբում շատ քիչ թվով հայեր կան, Հալեպում, սակայն բավական մեծ թվով հայեր ունենք: Հիմա հարց է առաջանում, թե նրանց վիճակը ի՞նչ պետք է լինի: Մեզ պետք է պահը հուզի:


— Իսկ նման պարագայում Հայաստանն ինչպիսի՞ հետեւություններ կարող է անել այդ ամենից:


— Այժմ բավականին մեծ խաղեր են ընթանում, եւ դրանց մեջ Հայաստանը չի կարող մտնել, իսկ եթե մտնի էլ, ապա կխճճվի: Ավելի լավ է չխառնվել պարզապես այդ ամենին: Հայաստանն ուղղակի պետք է մտածի հնարավորության սահմաններում ոմանց միջոցով թեթեւացնել (եթե հարկ լինի) Սիրիայի հայերի իրավիճակը:


— Շատերն, ի դեպ, Սիրիան հաճախ կապում են նաեւ Թուրանի հետ: Ինքներդ ի՞նչ կասեք այդ մասին:


— Ես չեմ կարծում, թե Սիրիան Թուրանի հետ կապ ունի: Թուրանն ինքը ասում է թուրքական ցեղերով բնակեցված երկիր է: Խորհուրդ կտամ այնքան էլ շատ ուշադրություն չդարձնել նաեւ շատ քաղաքագետների կողմից առաջ քաշած տեսակետներին: Իրենք ելնում են ոչ այնքան ուսումնասիրելու, որքան սիրաշահելու իրենց հովանավորներին:
Քննադատություններ, իհարկե, եւս պետք են, սակայն ես գտնում եմ, որ դրանք նաեւ պետք է լինեն կառուցողական ու տեղին: Պետք է պարզապես կարողանալ ճիշտ կերպով խնդիրն ուսումնասիրել եւ հարցին մոտենալ առողջ դատողությամբ ու ռացիոնալ մոտեցում ցուցաբերել: Բերել եւ կապել Թուրանի հետ Սիրիան՝ կարծում եմ այնքան էլ տեղին չէ:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված