Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականի դիրքը թիմային հաշվարկում

Սպորտ

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանն Ուզբեկստանի հետ կիսել է 4-5-րդ տեղը։ Հայ ծանրորդները նվաճել են 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալ։

Մրցումային վերջին օրը Վարազդատ Լալայանը (+109 կգ) երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն ու ոսկե մեդալ նվաճել։ Երկամարտի մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), որը 205 կգ (85+120) արդյունքով կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին ու արժանացել բրոնզե մեդալի։

Մեդալային հաշվարկը, նվաճած 9 ոսկե, 5 արծաթե ու 2 բրոնզե մեդալով, հաղթել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, որին հաջորդել են Չինաստանը (4 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ) և Ղազախստանը (2 ոսկի, 1 արծաթ)։

Առանձին վարժություններում նվաճած մեդալները ներառյալ` Հայաստանի թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը` 2 ոսկի, 2 արծաթ և 3 բրոնզ։ Այդ ցուցանիշով հյուսիսկորեացիները նույնպես հավասարը չունեին և 26 ոսկե, 13 արծաթե ու 6 բրոնզե մեդալով կրկին գրավել են առաջին տեղը։

Բացի Վարազդատ Լալայանից ու Ալեքսանդրա Գրիգորյանից, Հայաստանից մրցահարթակում եղել են նաև Գառնիկ Չոլակյանը (61 կգ, փոքր բրոնզե մեդալ պոկում վարժությունում), Գոռ Սահակյանը (73 կգ, 8-րդ տեղ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Արա Աղանյանը (102 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ, փոքր արծաթե մեդալ պոկում վարժությունում) և Տաթև Հակոբյանը (87 կգ, 13-րդ տեղ)։ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է մրցելույթից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ