Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև Բլոգեր Ժաննա Ներսիսյանն անդրադարձել է ՊԵԿ–ի բացահայտած խարդախությունը գովազդելուն. տեսանյութ Ալիսն այլեւս Ռադոտուն չի գալիս, նա Ռադիոտնից գնաց, գնաց նեղացած․․․ Ինչո՞ւ անհետացավ RAZBOY-ը․ Վարդան Նահապետյանը՝ անցյալի, կորուստների եւ վերադարձի մասին Այդ խարանը մնալու է ձեր վրա, դուք 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն. Սուրեն Պետրոսյան. տեսանյութ

Արագածոտնի մարզպետի օգնական-խորհդականի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Քրեական

Դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերացիան են իրականացրել՝ Արագածոտնի մարզում:

«Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա: 

Տեղում Աշտարակի ոստիկանները մեկնում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը, ու հայտնաբերում են կասկածելի «Mercedes»-ը, ինչից հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին: 

Տեղում անձնական զննությամբ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիուխուանա» տեսակի: 

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է՝ որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական»,-հայտնում է shamshyan.com-ը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ