Իսրայելը հզոր հարվածներ է հասցրել սիրիական բանակի զինապահեստներին Տարտուս, Համա և Լաթաքիա նահանգներում (Տեսանյութ)
ՄիջազգայինԻսրայելը օդային հարվածներ է հասցրել սիրիական բանակի զինապահեստներին Տարտուս, Համա և Լաթաքիա նահանգներում, հայտնում են ԶԼՄ-ները։
Սոցցանցերում հրապարակվում են պայթյունների կադրեր, որոնք ենթադրաբար նավահանգստային Տարտուս քաղաքում են։
Թեեւ ռուսական բազաները գոնե այս պահին Տարտուսում եւ Լաթակիայում են, սակայն սիրիական բանակի զինապահեստները նոր իշխանությունների ենթակայության տակ են, եւ ռուսական ուժերը, որոնք ունեն անհրաժեշտ ՀՕՊ համակարգեր, իրենց ֆունկցիան չեն համարում այդ պահեստների պաշտպանությունը: Արդյունքում, իսրայելյան ավիօացիան միանգամայն անագգել գործում է:

