ՔՊ-ն թաղեց եռագլուխ հայրիկին Հիմա բացահայտվե՞լ է, թե՞ բան չեն արել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլը գիտեր, որ պարտվել է խայտառակ ձեւով․ Հայկ Նահապետյան (ԱՆՈՆՍ) Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Հուսիթները Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը շարքից դուրս են բերել Եվրոպացիներին չեն պատրաստվում Ուկրաինայի հարցով բանակցային սեղանի շուրջ հրավիրել. Ուշակով Զելենսկի. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ». Լիլիթ Կարապետյանը հուզիչ գրառումը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Պենտագոն. Ռուսաստանը մշակում է ուղեծիր միջուկային զենք ուղարկելու համար նախատեսված արբանյակ

Lեռնային շրջաններում ձյուն և բուք կլինի. կցրտի 2-3 աստիճանով

Եղանակ

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 15-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 16-ի և 18-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք։ 

Քամին արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Դեկտեմբերի 18-ին և 20-ին Արարատյան դաշտի ցածրադիր  հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Հայաստանում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 15-ի և 17-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ