Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ դուրս կգա հաջորդ տարի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը մկանային պատռվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 4-6 շաբաթ: Այս մասին տեղեկացրել է Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:
31-ամյա ֆուտբոլիստը «Սլովանի» կազմում վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի արտագնա հանդիպման 35-րդ րոպեին (1-3):