Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

«Բետիսն» առաջընթաց կլինի Տիկնիզյանի համար, ՌՊԼ-ն ոչինչ չի ներկայացնում. Գուրենկո

Սպորտ

 

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և իսպանական «Ռեալ Սարագոսայի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Գուրենկոն Legalbet-ին տված հարցազրույցում խոսել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի՝ «Բետիս» հնարավոր տեղափոխության մասին։

«Ուրախ եմ, որ Տիկնիզյանով հետաքրքրվում են։ Նա լավ և կայուն եզրային պաշտպան է։ Տղան արժանի է դրան։ Բայց նա դեռ միայն տրանսֆերային ցուցակում է, դեռ չի տեղափոխվել։ Պայմանագրերը, ընդհանուր առմամբ, լռություն են սիրում։  Չի կարելի, որ տեղեկությունները արտահոսեն։ Երբ ամեն ինչ լուռ է և առանց շտապողականության, պայմանագիր ստորագրելու հնարավորությունները ավելի մեծ են դառնում։ Ես դա իմ փորձով եմ գիտակցել։

«Լոկոմոտիվը» Եվրոպայում հայտնի անուն ունի, ակումբին ճանաչում են։ Բայց «Բետիսն» առաջընթաց է «Լոկոմոտիվի» համեմատ, հատկապես հիմա։ Բացի այդ, տուն վերադառնալու համար միշտ էլ ժամանակ կունենաս։ Իսպանիայի առաջնությունում խաղալը մեծ քայլ է։ Մեր առաջնության մակարդակը հիմա ընդհանրապես համեմատելու բան չէ, մենք ոչ մի բան չենք ներկայացնում»,- ասել է Գուրենկոն Legalbet-ի թղթակից Դմիտրի Բեբյակինին։

Ավելի վաղ Legalbet-ը հայտնել էր, որ Թիկնիզյանը «Բետիսի» ամառային տրանսֆերային պատուհանում թիմի ուժեղացման նպատակով կազմված ցուցակում է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ