Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը վնասվածք ստացավ ու հրաժարվեց պայքարից
Սպորտ
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 2023 թ. Երևանում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ցավալի վնասվածք ստացավ ու բավարարվեց պոկում վարժության փոքր արծաթե մեդալով (183 կգ):
21-ամյա ծանրորդը պոկում վարժության առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց183 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ-ն, իսկ երրորդ մոտեցման ժամանակ վնասեց ձեռքն ու չկարողացավ շարունակել պայքարը նաև հրում վարժությունում:
Տեղեկացնենք նաև, որ տղամարդականց 109 կգ քաշայինների B խմբում Հայաստանի ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանն երկամարտում 360 կգ արդյունք է ցույց տվել: Պոկում վարժությունում Պետրոսյանը 155 կգ արդյունք է գրանցել, իսկ հրումում՝ 205 կգ: