ԱՅՍՕՐ ԼՐԱՑԱՎ ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈԽԱԿ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 100-ԱՄՅԱԿԸ
Մշակութային
Այսօր, դեկտեմբերի 14-ին լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, օպերային արվեստի մեծագույն վարպետ,կոլորատուրային սոպրանո, պրոֆեսոր ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան հոբելյանական 100 - ամյակը ։Գեղեցիկ զուգադիպությամբ, այսօր նաև նրա ամուսնու օպերային երգիչ, դրամատիկական տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային ռեժիսոր, դերասան ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ծննդյան օրն է 88 տարեկան կդառնար։ Այսօր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է անվանի երգչուհու 100-ամյա հոբելյանի առիթով թողարկված դրոշմանիշի մարման արարողությունը։ Ներկա է եղել նաև Գոհար Գասպարյանի դուստրը Սեդան։
Օպերային թատրոնի ճեմասրահում կայացել է բացառիկ ցուցադրություն, որը ընդգրկում էր անվանի երգչուհու կյանքն ու ստեղծագործական գործունեությունն ներկայացնող արխիվային լուսանկարներ, նամակներ, գրքեր, ուղերձներ, օպերային և համերգային զգեստները, անձնական իրեր։ Համերգին ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստներ Գևորգ Հակոբյանը, Քրիստինե Սահակյանը, ինչպես նաև Քրիստինե Սահակյանը, Սոֆյա Սայադյանը, Հովհաննես Անդրեասյանը։ «Հայաստանի սոխակ» է կոչել Գոհար Գասպարյանին Ավետիք Իսահակյանը։ Իսկ Մարտիրոս Սարյանը գրել է. «Իր անվան նման թանկ ու նվիրական Գոհարը ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և իրեն, և իր ժողովրդին»։
Հիրավի նրա ձայնով աշխարհը ճանաչեց մեր երկիրն ու մշակույթը։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



