Հայտնի է, թե երբ դատախազը կմտնի ԱԺ Աղազարյանի հարցով
Ներքաղաքական
ՔՊ այսօրվա վարչության նիստը բավական թեժ է անցել: Ըստ տեղի աղբյուրների, ՔՊ-ականները պահանջել են Փաշինյանից պատժել Աղազարյանին։ Մասնավորապես բեմ է բարձրացել Վահագն Ալեքսանյանը պահանջելով անհապաղ լուծել Աղազարյանի կալանքի հարցը, թե բա արդեն «շատ է սկսել բերանը շաղ տալ թիմը վարկաբեկելով աջ ու ձախ»։ Վերջինիս միացել են մի քանի պատգամավորներ, ասում են Փաշինյանը թիմի անդամներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Աղազարյանի անձեռնմխելիության հարցով դատախազը կմտնի ԱԺ։