Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Ո՛չ քրիստոնյա է, ո՛չ էլ ներողամիտ, նա հայտնի խոսքի վաճառական է․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Փաշինյանի՝ քրիստոնեությունը հիշատակելու մասին

Հանդիպում

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը «Գնդակահարության պատ» վերտառությամբ գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասված է․«Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում), որոշեցի այս գրառումն անել, որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով: Բնականաբար, հայհոյանքներին, առավել եւս՝ հայհոյանքով, չեմ պատասխանելու եւ, որպես քրիստոնյա, նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»։

Ինչո՞ւ Փաշինյանը, ով առիթը բաց չի թողնում ամենաստոր ձեւերով քննադատել եկեղեցուն, արհամարել ցանկացած քրիստոնեական տոն հիշել, որ ինքը քրիստոնյա է, գուցե որոշե՞լ է ապաշխարհել հարցով դիմեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով նկատեց․

-Ինչ ապաշխարհության մասին է խոսքը, նա հայտնի խոսքի վաճառական է , շատ լավ գիտի խոսքի արժեքը ու գիտակցում է, երբ, որտեղ, ինչ պահի ինչ է ասում, վստահ լինելով, որ նրա խոսքին հավատացողներ կլինեն։ Նա այդ ամենը ասում է զուտ իր անձնական փիառի համար, ուզում է տպավորություն թողնել, որ ինքը քրիստոնյա է, ներողամիտ է, քաջ գիտակցելով, որ ոչ քրիստոնյա է, ոչ էլ ներողամիտ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ