Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԻ

Վերլուծություն

­Թեեւ Կա­զա­նում կա­յա­ցած Ա­լիեւ-­Փա­շին­յան հան­դիպ­ման հա­մա­տեքս­տում հայ­տա­րար­վեց, որ հանձ­նա­րար­վել է ԱԳ նա­խա­րար­նե­րին՝ ա­րա­գո­րեն հան­դի­պել եւ լու­ծում­ներ տալ այն բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին, ո­րոնք այն­տեղ ձեռք էին բեր­վել, սա­կայն նման հան­դի­պում այդ­պես էլ չկա ու չկա: Նախ՝ Բա­քուն պաու­զա վերց­րեց` իր մոտ կա­յա­նա­լիք ՄԱԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի հետ կապ­ված: Սա­կայն դա պետք է տե­ւեր մին­չեւ ան­ցած ամս­վա վեր­ջը: Բայց ար­դեն դեկ­տեմ­բե­րի կե­սերն է, ու հան­դիպ­ման մա­սին նո­րից ձայն ու ծպտուն չկա:

ԲԱՔՎԻ «ՏԱՐՕՐԻՆԱԿ» ՆՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ

Ա­վե­լի ճիշտ, հի­շեց­նենք, արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման թե­մա բաց­վեց վեր­ջերս Մալ­թա­յում: Այն է՝ Բ­լին­քենն ա­ռա­ջար­կեց նման հան­դի­պում անց­կաց­նել, Միր­զո­յան Ա­րոն, բնա­կա­նա­բար, ու­րա­խութ­յամբ հա­մա­ձայն­եց, ին­չը, մեղմ ա­սած, հա­մա­հունչ չէր Կա­զա­նի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի բնույ­թին: Իսկ ա­հա Բայ­րա­մո­վը, ինչ­պես հայտ­նի է, կոպ­տո­րեն մեր­ժեց նման հան­դի­պու­մը: Ա­վե­լին, դրա­նից հե­տո Բ­լին­քե­նի հետ «լեզ­վակ­ռի­վը» դեռ շա­րու­նակ­վում է: Հե­ռա­ցող պետ­քար­տու­ղա­րը «պա­տա­հա­բար» հի­շեց, որ Ադր­բե­ջա­նում խախտ­վում են մար­դու ի­րա­վունք­նե­րը: Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն­ էլ, ի դեմս խոս­նա­կի, թե­րեւս ա­ռաջ­նորդ­վե­լով «որ­քան հե­ռա­ցող վար­չախմ­բին հայ­հո­յես, այն­քան ե­կո­ղի աչ­քը կմտնես» չգրված սկզբուն­քով, ան­ցավ ծայ­րա­հեղ կոպ­տութ­յան, թե. «Վեր­ջին 4 տա­րի­նե­րի ըն­թաց­քում պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նի կող­մից Ադր­բե­ջա­նի ներ­քին գոր­ծե­րին մի­ջամ­տութ­յան պատ­ճա­ռով այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը կո­րած է հա­մար­վում ադր­բե­ջա­նա-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում»:

­Հաս­կա­ցա՞ն Ա­րոն եւ Նի­կո­լը վեր­ջա­պես, որ ա­մե­րիկ­յան կամ եվ­րո­պա­կան հար­թակ­նե­րում Բա­քուն ո­րե­ւէ փաս­տա­թուղթ չի ստո­րագ­րե­լու, այ­սինքն, որ ա­նի­մաստ տեղն ա­րեւմտ­յան խոս­տում­նե­րից ել­նե­լով, «վա­րի տվե­ցին» Ար­ցա­խը, սա հե­տո­յի՝ դա­տա­րա­նում պար­զե­լու հարց է: Խն­դիրն այս պա­հին այլ կող­մից նա­յենք: Այս­պես, թեեւ Կա­զա­նում Նի­կո­լը մի լավ հրճվում էր, սա­կայն ի­րա­կա­նութ­յունն այն է, որ այս պա­հին եւս ադր­բե­ջա­նա­կան կող­մը շա­րու­նա­կում է նա­խա­պայ­ման­նե­րի լեզ­վով խո­սել, ընդ ո­րում, նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը, մեղմ ա­սած, տա­րօ­րի­նակ տեսք ու­նի: Օ­րերս Ադր­բե­ջա­նի փո­խարտ­գործ­նա­խա­րար Էլ­նուր Մա­մե­դո­վը նման հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ. «Ս­տո­րագր­ման հիմ­նա­կան խո­չըն­դոտ­նե­րից մե­կը Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յան մեջ պա­րու­նակ­վող տա­րած­քա­յին պա­հանջ­ներն են Ադր­բե­ջա­նի դեմ: Երկ­րորդ խո­չըն­դոտն այն է, որ բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յան ան­դամ­նե­րը խո­սում են տար­բեր դիր­քե­րից»:

­Սահ­մա­նադ­րութ­յան թե­ման հին պատ­մութ­յուն է. այն պա­հին, երբ Բա­քուն տես­նում է, որ Նի­կոլն ու Ա­րոն հեր­թա­կան ան­գամ ե­րա­զում են ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կի մա­սին, ան­մի­ջա­պես անց­նում է Սահ­մա­նադ­րութ­յան նա­խա­պայ­մա­նին, ո­րը, չմո­ռա­նանք, Նի­կո­լի հա­մար ան­հաղ­թա­հա­րե­լի խոչըն­դոտ է: Բայց ա­հա Մա­մե­դո­վի «երկ­րորդ խո­չըն­դո­տը», թե «բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յան ան­դամ­նե­րը խո­սում են տար­բեր դիր­քե­րից», թեեւ միան­գա­մայն տա­րօ­րի­նակ տեսք ու­նի, բայց դրա­նից եւս կա­րե­լի է գլուխ հա­նել: Բա­նակ­ցող­նե­րը եր­կուսն են, Նի­կոլն ու Ա­րոն, եւ Մա­մե­դո­վը, ըստ էութ­յան, պնդում է, որ Նի­կո­լը մի բան է ա­սում, հե­տո գա­լիս է Ա­րոն ու բո­լո­րո­վին այլ բա­նե­րից է խո­սում: Եվ ե­թե հաշ­վի առ­նենք, որ այս հար­ցը հի­մա են ա­զե­րի­նե­րը դարձ­րել «ստո­րագր­ման հիմ­նա­կան խո­չըն­դոտ», նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ մինչ Կա­զա­նի հան­դի­պու­մը տե­ւա­կան ժա­մա­նակ Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի հան­դի­պում­ներ չկա­յին, ա­պա կա­րե­լի է են­թադ­րել, որ նա նկա­տի ու­նի հենց այս վեր­ջին փու­լը: Այ­սինքն, որ Նի­կո­լը Կա­զա­նում ինչ-որ բա­ներ է պայ­մա­նա­վոր­վել, եւ հի­մա Ա­րոն փոր­ձում է այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին այլ ըն­թացք տալ:

­Թե­րեւս, կա­րե­լի է են­թադ­րել, թե ին­չի մա­սին է խոս­քը: Կա­զա­նի հան­դի­պու­մը, չմո­ռա­նանք, ռու­սա­կան դաշ­տում էր, եւ կա­րե­լի է նաեւ մտա­ծել, որ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յունն էլ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կի շրջա­նակ­նե­րում էր: Իսկ երբ Ա­րոն Մալ­թա­յում փոր­ձում էր Բայ­րա­մո­վի հետ հան­դի­պու­մը տե­ղա­փո­խել Բ­լին­քե­նի «տա­նի­քի տակ», այ­սինքն՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­րեւմտ­յան սցե­նա­րի դաշտ, ա­պա դա ար­դեն էա­պես տար­բեր­վում է Կա­զա­նում Նի­կո­լի ձեռքբե­րած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի էութ­յու­նից: Ընդ ո­րում, այն, որ Ա­րոն շատ դեպ­քե­րում դեմ է գնա­ցել Նի­կո­լի նույ­նիսկ հրա­պա­րա­կա­յին խոս­քին, ժա­մա­նա­կին մենք եւս քա­նիցս ֆիք­սել ենք: Օ­րի­նակ, երբ ար­ցա­խա­հա­յութ­յու­նը կանգ­նած էր Ար­ցա­խից հե­ռա­նալ-չհե­ռա­նա­լու խնդրի ա­ռաջ: Սկզ­բում Նի­կո­լը խո­սում էր, թե նրանց վտանգ չի սպառ­նում: Դ­րա­նից հե­տո Վա­շինգ­տո­նում գտնվող Ա­րոն սկսեց աղմ­կել մա­հա­ցու վտան­գի մա­սին, Նի­կո­լը տե­ղա­փոխ­վեց այդ դաշտ, ա­ռա­ջա­ցավ խու­ճապ, եւ մար­դիկ սկսե­ցին ա­րա­գո­րեն հե­ռա­նալ Ար­ցա­խից: Ու սա ա­մե­նե­ւին էլ նման միակ օ­րի­նա­կը չէ:

ԱՐՈՆ ԸՆԴԴԵՄ ՆԻԿՈԼԻ՞

Այս­տեղ, բնա­կան է, պարզ հարց է ծա­գում՝ Ա­րոն ի­րա­կա­նում Նի­կո­լից ա­վե­լի ա­րեւմ­տա­մո՞լ է կամ նրա գլխին կարգ­ված վե­րա­կա­ցո՞ւ, որ հան­կարծ Նի­կո­լը «ճիշտ ու­ղուց» չշեղ­վի: Թե՞ պար­զա­պես դե­րա­բա­ժա­նում են ա­րել՝ մե­կը կգնա ու մի­գու­ցե ստիպ­ված մի բան կպայ­մա­նա­վոր­վի, հե­տո մյու­սը պետք է այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յանն այլ ուղղ­վա­ծութ­յուն տա: Չ­նա­յած, այս եր­կու­սից որ տար­բե­րակն էլ լի­նի, ան­գամ եր­րոր­դը, որ Մա­մե­դովն իր այդ «խոչըն­դո­տով» սո­վո­րա­կան բա­նակ­ցա­յին «բլե­ֆի» է գնում, ար­դեն քիչ ար­դիա­կան է: Այ­սինքն, հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին ա­րեւմտ­յան խաղն ա­ռաջ տա­նող Բ­լին­քե­նը մեկ ա­մ­սից հե­ռա­նում է, Մալ­թան նրա վեր­ջին փորձն էր, եւ ով ի­մա­նա, թե դրա­նից հե­տո ինչ կլի­նի ա­րեւմտ­յան կամ բրյու­սել­յան բա­նակ­ցա­յին հար­թակ կոչ­վա­ծի հետ: Ա­վե­լի ճիշտ, Ա­րոն եւ Նի­կոլն այս հար­ցում կա­րող են միայն վա­տա­տե­սա­կան հույ­սեր ու­նե­նալ: Ն­կա­տի ու­նենք, որ գո­նե այս դրութ­յամբ Թ­րամփն ու նրա թիմն ա­մեն կերպ ցույց են տա­լիս, որ այս կամ այն տա­րա­ծաշր­ջա­նա­յին բնույ­թի թե­մա­նե­րը, որ­տեղ տե­սա­նե­լի չէ ԱՄՆ-ի ու­ղիղ բիզ­նես շա­հը, ի­րենց քիչ են հե­տաքրք­րում: Ուկ­րաի­նա­յի պատ­մութ­յունն աչ­քի ա­ռաջ է, Սի­րիա­յի հետ կապ­ված Թ­րամ­փը մին­չեւ իսկ պարզ հայ­տա­րա­րեց, որ ի­րեն միայն նավթն է հե­տաքրք­րում, իսկ մնա­ցած հար­ցե­րով թող սի­րիա­ցի­ներն ի­րար մեջ լե­զու գտնեն: Իսկ ա­հա Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ միայն այն փաս­տը, որ ԱՄՆ-ն­ ու­նի «պլին­տու­սից ցածր» ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յուն, ար­դեն իսկ հու­շում է, որ բիզ­նես շահ, այդ բա­ռի գո­նե մեկ մի­լիարդ դո­լա­րա­նոց տես­քով, ԱՄՆ-ն չու­նի, ին­չին դեռ կանդ­րա­դառ­նանք: Այ­սինքն, ԱՄՆ-ի հնա­րա­վոր քա­ղա­քա­կան կուր­սը Նի­կո­լի եւ Ա­րո­յի հա­մար դառ­նում են առն­վազն ա­նո­րոշ՝ օ­րա­կար­գում թող­նե­լով, ինչ­պես են­թադ­րելու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, ռու­սա­կան օ­րա­կար­գը կամ թուր­քա­կա­նը, ե­թե միայն Թուր­քիան ի­րոք ու­նի ռու­սա­կա­նին կտրուկ հա­կազ­դող օ­րա­կարգ:

ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԸ ԴԵՌ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ

­Լուրջ հե­տաքրք­րութ­յուն­ներ Թուր­քիան կով­կաս­յան հար­թա­կում, ի­հար­կե, ու­նի: Բայց միան­շա­նակ է, որ Էր­դո­ղա­նը, այ­սինքն՝ նաեւ Ա­լիե­ւը լավ հաս­կա­նում են, որ ա­ռա­վե­լա­գույն խա­ղադ­րույք­նե­րի գնա­լու դեպ­քում բա­խու­մը Մոսկ­վա­յի հետ ան­խու­սա­փե­լի է, ե­թե նույ­նիսկ հնա­րա­վոր լի­նի սի­րիա­կան օ­րի­նա­կով Ի­րա­նի հետ բախ­ման չգնալ: Այն, որ Նի­կո­լը, օ­րերս էլ նաեւ Ա­րոն ա­ռա­ջին պլան են մղում ՀԱՊԿ-ին ան­դա­մակ­ցութ­յան «սա­ռեց­ման», ընդ­հուպ՝ կա­ռույ­ցից դուրս գա­լու թե­ման: Ի­հար­կե, երբ սի­րիա­կան ներ­կա ի­րա­վի­ճա­կից բխող վտանգ­նե­րի եւ ԱՄՆ-ից ե­կող ռեակ­ցիա­յի ֆո­նին ՀԱՊԿ-ի թե­ման են շա­հար­կում, դա ար­դեն իսկ Ադր­բե­ջա­նին պա­տե­րազ­մի հրա­վի­րե­լու տեսք ու­նի: Ա­ռա­վել եւս, որ մեր տե­ղա­կան ա­րեւմ­տա­մոլ­ներն էլ մին­չեւ վերջ ստել են հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չութ­յու­նը՝ հաս­նե­լով ար­դեն հայ­հո­յանք­նե­րի մա­կար­դա­կի: Ա­րոն, օ­րի­նակ, նա­խօ­րեին «Lännen Media» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յա­նը տված հար­ցազ­րույ­ցում այս «հան­ճա­րե­ղութ­յուն­ներն» էր նո­րից ա­ռաջ տա­նում. «Ֆոր­մալ ա­ռու­մով, մենք դեռեւս ՀԱՊԿ-ի մաս ենք կազ­մում, բայց հայ­տա­րա­րել ենք, որ սա­ռեց­րել ենք մեր մաս­նակ­ցութ­յու­նը կազ­մա­կեր­պութ­յան գոր­ծու­նեութ­յա­նը… Ցա­վոք, վեր­ջին տա­րի­նե­րին մենք ա­կա­նա­տես ենք ե­ղել մի քա­նի հար­ձա­կում­նե­րի, եւ խախտ­վել են մեր մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րը: Երբ դա տե­ղի է ու­նե­ցել, մենք եր­բեք ի­րա­կան ա­ջակ­ցութ­յուն չենք ստա­ցել…»:

Ի­հար­կե, այս­տեղ ա­նի­մաստ է հի­շեց­նել, որ Նի­կոլն ու Ա­րոն են հրա­ժար­վել ստո­րագ­րել ՀԱՊԿ-ի ա­ռա­ջար­կած օգ­նութ­յան ծրա­գի­րը՝ «հիմ­նա­վո­րե­լով», թե ին­չու ՀԱՊԿ-ը չի հայ­տա­րա­րում` որն է Հա­յաս­տա­նի սահ­մա­նը: Այն դեպ­քում, երբ, օ­րի­նակ, Ա­րոն է­լի խո­սե­լով «մեր մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րից», այս ան­գամ եւս «մո­ռա­նում» է հի­շեց­նել, որ ի­րենք են ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յամբ ֆիքս­ված սահ­ման­նե­րից հրա­ժար­վել՝ Ա­լիե­ւի հետ սահ­մա­նա­զա­տում ա­նե­լու ան­վան տակ, դրա­նով ֆիք­սե­լով, որ Հա­յաս­տա­նը պար­զա­պես հստակ հաս­տատ­ված սահ­ման­ներ չու­նի: Ու ա­մե­նա­մեծ աբ­սուրդն այն է, որ այս­քա­նից հե­տո նա ա­վե­լաց­նում է. «Մենք գտնվում ենք մի մեծ գոր­ծըն­թա­ցի մեջ: Թե ուր կտա­նի մեզ այս գոր­ծըն­թա­ցը, չեմ կա­րող կան­խա­տե­սել, բայց կա­րող եմ ա­սել, որ մենք խո­րաց­նում ենք մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ տար­բեր ո­լորտ­նե­րում: Խոս­քը գնում է տնտե­սութ­յան, տնտե­սա­կան դի­մա­կա­յու­նութ­յան, ինչ­պես նաեւ քա­ղա­քա­կան երկ­խո­սութ­յան եւ փո­խըմբռն­ման մա­սին»: Այ­սինքն, նո­րից բա­ցա­հայտ սուտ. հա­յաս­տան­յան վի­ճա­կագ­րութ­յունն ան­գամ փաս­տում է, որ այս պա­հին ու­նենք Ա­րեւ­մուտ­քի հետ տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեծ ան­կում եւ ՌԴ-ի հետ՝ ան­նա­խա­դեպ աճ: Ու սա էլ մի կողմ թող­նենք. Ա­րոն իր այս հար­ցազ­րույ­ցով խոս­տո­վա­նում է՝ մտել են մի գոր­ծըն­թացի մեջ, բայց պատ­կե­րա­ցում ան­գամ չու­նեն, թե այն «ուր կտա­նի մեզ»:

­Կամ մի­գու­ցե շատ լավ էլ հաս­կա­նո՞ւմ է, որ երբ մեր հա­յաս­տան­յան լի­բե­րաստ­ներն այս­քան սրել են հա­կա­ռու­սա­կան ար­շա­վը, դրա­նով պար­զա­պես փոր­ձում է Մոսկ­վա­յին ստի­պել հայ­տա­րա­րել՝ էլ չեմ խառն­վում, թող ինչ լի­նում է, լի­նի: Իսկ թե դրա­նից մի կես ժամ անց ինչ կա­նի Ա­լիե­ւը, ե­րե­ւի հաս­կա­նա­լի է: Բայց սա էլ չաշ­խա­տող խաղ է: Օ­րի­նակ, ռու­սաս­տան­ցի քա­ղա­քա­գետ, Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ռու­սաս­տան­յան խորհր­դի տնօ­րեն Անդ­րեյ Կոր­տու­նովն այն կար­ծի­քին է, որ, ան­կախ ներ­կա խա­ղե­րից՝ Ադր­բե­ջա­նի կող­մից Հա­յաս­տա­նի դեմ ան­մի­ջա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի սպառ­նա­լի­քը ա­մե­նա­հա­վա­նա­կան­նե­րից չէ. «Նույն կերպ, շատ դժվար է պատ­կե­րաց­նել մի ի­րա­վի­ճակ, ո­րում Թուր­քիան կա­րող է ներ­քաշ­վել նման հա­կա­մար­տութ­յուն­նե­րի մեջ եւ ջ­րից չոր դուրս գալ… Ան­մի­ջա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի ի­րա­վի­ճակ չեմ պատ­կե­րաց­նում։ Դա չա­փա­զանց թանկ կար­ժե­նա նրանց հա­մար, ով­քեր կա­րող էին դա սան­ձա­զեր­ծել»:

Ի­րո­ղութ­յունն այն է, որ ան­գամ Սի­րիա­յում Էր­դո­ղա­նը հաս­կա­նում է, որ ռուս­նե­րի դեմ ու­ղիղ դուրս գալ պետք չէ, եւ գո­նե այս պա­հին ռու­սա­կան կոն­տին­գեն­տի դեմ ո­րե­ւէ քայլ չի կա­տար­վել: Իսկ ա­հա Հա­յաս­տա­նում, որ­քան էլ որ Նի­կո­լը փոր­ձել է ռուս­նե­րին Ս­յու­նի­քից հա­նել, սա­կայն գոր­ծում են ինչ­պես ՀԱՊԿ-ի, այն­պես էլ հայ-ռու­սա­կան ու­ղիղ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան պայ­մա­նագ­րե­րը: Իսկ հուն­վա­րի 20-ից հե­տո, թե­րեւս, ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի հստակ տեսք կստա­նա:






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top