Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Մոսկվայում ադրբեջանցի լրագրող կանայք չկարողացան ոտք դնել Մուսայելյանի սրբատեղի համարվող աշխատասենյակ

Հանդիպում

Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս «Իրավունք»-ի լրագրողները գտնվում էին Մոսկվայի հանրահայտ ՏԱՍՍ լրատվական գործակալությունում, որտեղ վերջիններս այցելել էին վերապատրաստման ծրագրի շրջանակներում: Այցի առաջին օրվան ընդառաջ՝ հայտնի գործակալության ավագ աշխատակիցներից մեկը ծրագրի բոլոր մասնակիցներին ներկայացրեց ՏԱՍՍ-ի անցած ուղու, ինչպես նաեւ անվանի մարդկանց ունեցած ներդրումների մասին, որոնց շնորհիվ էլ հենց հիմնադրվել եւ կյանքի է կոչվել հանրահայտ գործակալությունը: Այցի շրջանակում թերեւս տեղի ունեցավ եւս մեկ հետաքրքիր դեպք: 

Այն պահին, երբ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին հրավիրեցին հայտնի ֆոտոլրագրող եւ Լեոնիդ Բրեժնեւի անձնական լուսանկարիչ Վլադիմիր Մուսայելյանի աշխատասենյակ՝ ծրագրի մասնակից երկու ադրբեջանցի կանայք չկարողացան իրենց թույլ տալ այդ դռնից ներս մտնել եւ դռան մյուս կողմից լուռ կերպով լսում էին, թե ինչպիսի հիացմունքով են արտերկրից ժամանած տարբեր մասնակիցներ հետաքրքիր կերպով ուսումնասիրում Մուսայելյանի անցած ուղին ու կյանքի պատմությունը: Ավելին, որոշ մարդկանց կարծիքով՝ նաեւ դա մի սուրբ վայր կարելի է համարել, որտեղ ոչ բոլորը կարող էին ներս գալ, եւ հենց դրա համար էլ ադրբեջանցի կանայք, պարզապես, իրենց թույլ չտվեցին ներս մտնել: 

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ