Կիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանը Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. Գրիգորյան Մի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարություն Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասին Մոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. Բալասանյան Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)

Իսկ ո՞վ է ասում, որ այս ամեն ինչը չի արվում Թուրքիային վերջում թակարդը գցելու համար. Անդրանիկ Իսպիրյան

Հասարակություն

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում եւ Սիրիայում քրդական օբյեկտներին՝ ըստ երեւույթին, ի պատասխան պաշտպանական կարեւորագույն պետական ընկերության վրա հարձակման, որի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը: Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օդային հարձակումը «ոչնչացրել է» 32 թիրախ՝ չհայտնելով հարվածների վայրի մանրամասները։ Հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկվել են «բոլոր տեսակի նախազգուշական միջոցները»՝ խաղաղ բնակիչներին վնաս չհասցնելու համար: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ:

«ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ ՍԻՐԻԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»

— Պարոն Իսպիրյան, ըստ Ձեզ, Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունն այս պահին ո՞վ է կրում:

— Թեպետ Թուրքիան անմիջականորեն մասնակցություն ունի, բայց ինքը չէ գլխավոր, այսպես ասած, հետագա տարրն այն ամենի, ինչ տեղի ունեցավ, սակայն օգտվեց առիթից եւ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր: Այնպես որ, Արեւմուտքն է որոշելու ճակատագիրը, ովքեր իրականացրին այս վերջին գործողությունը: ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին, այս դեպքում՝ հենց Թուրքիան, ուղղակի, մասնակցեց, քանի որ վերջին ամիսներին բավական ակտիվ բանակցություններ էին ընթանում Թուրքիայի նախագահի եւ Սիրիայի նախագահի միջեւ: Էրդողան-Ասադ առավել քան կուլիսային բանակցություններ էին գնում, եւ այժմ արդեն պետք է հայտարարած լինեին Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման մասին, եւ հանկարծ նման բան է տեղի ունենում: Բնականաբար, Թուրքիան այս ամենի մասին չգիտեր դեռեւս, որ հենց այսպիսի բան կարող էր տեղի ունենալ: Ուղղակի, ինքը վերջին պահին տեղեկացվեց եւ, բնականաբար, Սիրիայում քանի որ ունի իր կողմից հովանավորվող ռազմական խմբավորումներ, արագ կերպով նաեւ միացավ հենց այդ նախաձեռնությանը: Թուրքիան ոչ թե ինքնակալ պլանավորել էր հարձակվել, այլ Թուրքիան մասնակցել է. նա սիրում է ամեն տեղ փորձել իր անձնական շահը հնարավորինս շատ ստանալ: Այսինքն` Թուրքիան չէ որոշողը: Շատերի գրառումներում տեսնում եմ, որ հենց այդ տպավորությունն է, թե իբրեւ Թուրքիան է կազմակերպել: Ո՛չ, Թուրքիան չի կազմակերպել, այլ Թուրքիան մասնակցել է, ուղղակի, արդեն կազմակերպված այդ գործողությանը:

Իսրայելի, ինչպես նաեւ Սիրիայի տարածքում կան Թուրքիայից աշխատավարձ ստացող զինված խմբավորումներ՝ Սիրիայի, այսպես ասած, Ազգային բանակ կոչված խմբավորումներ, որոնք էլ հենց միացան մյուս խմբավորումներին: Տարբեր խմբավորումներ կան, որոնք Թուրքիայի հետ բացարձակ կապ չունեն: Ուղղակի Թուրքիան հետեւեց իրենց գործողություններին եւ մասնակցեց: Բնականաբար, ինչ պետք է լինի Սիրիայի հետ կապված` բավական բարդ է ասել: Շատերս գիտենք, թե միանգամից ինչ է եղավ Իրաքում, եւ ինչ է եղավ Լիբանանում, երբ նման կերպով գահընկեց արվեցին նախագահները՝ այդ ամենը մենք վաղուց տեսել ենք: Այսինքն` մենք շատ լավ ծանոթ ենք արդեն այն հանգամանքին, թե այս ֆիլմն ինչպես է լինելու:

Սակայն կային նյուանսներ. եթե Լիբանանն այլ աշխարհագրական դիրք ուներ, իսկ Սիրիան` այլ, եւ նրանց ներսում  այլ իրավիճակներ էին` թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին, Սիրիան բոլորովին տարբեր է, եւ մեզ շատ ավելի են հետաքրքրում, ինչպես նաեւ մեզ շատ ավելի են վերաբերում Սիրիայում կատարվելիք եւ կատարվող իրադարձությունները: ԱՄՆ-ն կամ Իսրայելը կորոշեն, թե ինչպես է լինելու: Բնականաբար, կարող է ամեն ինչ նաեւ վերահսկելի սահմաններից, այսպես ասած, դուրս գալ: Այդ վտանգն ամեն դեպքում կա, եւ որքան էլ մենք նշենք, որ այն, ինչն իրենց կողմից արվեց, ապա միշտ լինում են դեպքեր, որ իրենց կողմից ուղղորդվող այդ ուժերը  դուրս են գալիս ուղղակի վերահսկողությունից: Այդ առումով ուղղակի ամեն բան բավականին մշուշոտ  է:

— Արդյո՞ք հնարավոր է կանխորոշել, թե ինչպիսի զարգացումների նոր փուլ է սպասվում:

— Այժմ այնքան անշնորհակալ բան է այդ տարածաշրջանում միանգամից ապագա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ կատարել, քանի որ ամեն ինչ շատ արագ կերպով է փոփոխությունների ենթարկվում: Ինքս` որպես թուրքագետ, տեղյակ էի Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, որն, ի դեպ, ռեալ կերպով ընթանում էր, եւ միանգամից շրջադարձ կատարվեց անկանխատեսելի կերպով: Այսինքն, դժվար էր հստակ ասել, բայց ինչ է սպասվելու, զուտ տրամաբանորեն նայելով, Սիրիայում կփորձեն, բնականաբար, այդ «ակցիայի կազմակերպիչները» նոր կառավարություն ստեղծել:

Համենայնդեպս, ԱՄՆ-Իսրայել տանդեմը կփորձի պահել ազգային փոքրամասնություններին տեղում, այդ թվում՝ հայերին, քրդերին, ասորիներին, ռուսներին եւ տարբեր այլ ազգերին, քանի որ գիտենք, որ ազգային փոքրամասնություններ էլ նաեւ կան, եւ նրանցից օրերս ես տեսա նաեւ մի տեսանյութ Քեսաբում, որը գիտենք, որ հայաբնակ է եւ այդպես է մնացել: Ասադի զորքերը նախկինում բավական լավ կերպով կարողացան պաշտպանել Քեսաբը թուրքական կողմից հովանավորվողներից, եւ արդեն այդ թուրքական խմբավորումները Քեսաբում են ոչ թե իմ նշած այդ ՀԹՇ կազմակերպությունն է, այլ հենց թուրքերը, եւ հենց հայերի այդ խոսակցությունը մեր հայ հոգեւորականի հետ թուրքերենով էր գնում: Ես ինքս քանի որ շատ լավ հասկանում եմ թուրքերեն՝ պետք է առանձնացնեմ նաեւ մեկ բան, որ իրենք անվտանգության երաշխիքներ էին տալիս, թե հայերը կարող են հանգիստ լինել, քանի որ ամեն ինչ ինչպես կա, այդպես էլ շարունակվելու է: Այսինքն, ամեն ինչ դեռեւս այս գծի մեջ է լինելու, իսկ հետագայում, թե ինչ կլինի՝ նաեւ նշեցի ԱՄՆ-Իսրայել տանդեմի որոշումներից կարող է լինել կախված: Թերեւս, վտանգներ կամ ռիսկեր կլինեն կամ ոչ՝ պետք է նշեմ Թուրքիայի հետ կապված գործոնը, քանի որ սա անսպասելի էր Թուրքիայի համար: Թուրքիան մի քանի անգամ տարբեր գործիչների լեզվով հայտարարեց, որ իրենք պաշտպանում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Սա շատ հստակ ուղերձ է, որ Թուրքիան չի ցանկանում, որպեսզի Սիրիայում անկախ պետություններ ստեղծվեն: Գլխավոր վտանգը Թուրքիայի համար Դելի պետություն ստեղծելու այդ հավանականությունն է, քանի որ մենք գիտենք, որ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի երկայնքով քրդաբնակ տարածքներ են Սիրիայում եւ քրդաբնակ տարածքներ են նաեւ Թուրքիայում, եւ վերջինս միշտ խուսափում է քրդական պետություն հարեւան երկրներում ունենալու վտանգից, քանի որ դա կարող է տարածվել հենց իր քրդական շրջանում, որը Թուրքիայի համար, այսպես ասած, ազգային անվտանգության խնդիր է:

«ՀԱՋՈՐԴԸ՝ ՍԼԱՔՆԵՐԸ ՈՒՂՂՎԵԼՈՒ ԵՆ ԴԵՊԻ ԻՐԱՆԻ ԿՈՂՄ»

— Ըստ Ձեզ` արդյո՞ք այս իրավիճակները կանխորոշելի էին Սիրիայի համար:

— Ո՛չ: Կարող եմ ասել, որ կանխատեսելի չէին: Նույնիսկ Թուրքիան, ունենալով Սիրիայի տարածքում նման ռազմական ռեսուրսներ, Թուրքիայի հետախուզական, ազգային անվտանգության գործակալները ուղղակի «վխտում» են Սիրիայում, եւ նույնիսկ իրենք չունեին այդ տեղեկատվությունը եւ մինչեւ վերջերս էլ,  ինչպես գիտենք, Ասադի հետ նաեւ բանակցում էին: Եթե ունենային նման բան, ապա կարող եմ ասել, որ Ասադի հետ չէին բանակցի: Առավել եւս, եթե իմանային, որ մեկ կամ երկու ամսից նոր գործողություն է պատրաստվում, եւ այդ գործողությունն ուղղակի հարմար ժամանակ հարմար պահի կազմակերպվեց, որը բավական անկանխատեսելի էր:

Չպետք է նաեւ մոռանանք այն, թե ինչ հաջորդեց նաեւ դրան եւ այն, թե ինչին հաջորդեց: Գազայի դեպքերն էին, Լիբանանի եւ Հեզբոլահի դեպքերը, Իրան-Իսրայել այդ փոխադարձ ռմբակոծությունները, Իրանում լուրջ ազդեցություն ունեցող գործիչների սպանությունները՝ սկսած նախագահի ուղղաթիռի կործանումից հետո մինչեւ շատ այլ նմանատիպ հարցեր: Այսինքն, այս գործընթացը բերեց եւ հասցրեց մի կետի, որ տեղի ունեցավ այդ ամենը, բայց ինչ-որ մեկը ասի, որ ես չեմ լսել կամ չեմ կարդացել նման կանխատեսում, որ այսպես արագ կերպով այդ ամեն ինչը տեղի կունենար, դա եւս ճիշտ չէ:

Ըստ Ձեզ` այս իրավիճակում հաջորդ հայտնվողը ո՞վ կարող է լինել, եւ վերջապես Թրամփի նախագահությունն արդյո՞ք իր հերթին որեւէ ազդեցություն կարող է ունենալ այդ ամենի վրա:

— Թրամփը դեռեւս գիտենք, որ չի անցել իր պարտականությունների կատարմանը: Հաջորդը բոլորս գիտենք, թե որ երկրին է ուղղված: Ընդհանրապես, այսպես ասած, արաբական գարնան շարունակություն էր սա: Շատերը մտածում էին նույնիսկ Իրաքը կրկին կարող է դառնալ թիրախ, բայց  չեմ կարծում, որ որեւէ խնդիր կա այնեղ, թեպետ հավանականությունը ևս չեմ բացառում: Բնականաբար, բոլորը հասկանում են, որ հաջորդը՝ սլաքները ուղղվելու են դեպի Իրանի կողմ: Այստեղ հարց կարող է առաջանալ, թե ինչու ոչ Թուրքիա: Դրան ի պատասխան ասեմ՝ իսկ ո՞վ է ասում, որ այս ամեն ինչը չի արվում Թուրքիային վերջում թակարդը գցելու համար: Այս վտանգը Թուրքիայում էլ են զգում:

— Իսկ Հայաստանն այդ դեպքում ինչպիսի՞ ճակատագրի կարող է արժանանալ:

— Տեսեք, Հայաստանն անուղղակի է կախված այդ զարգացումների հետեւանքներից, սակայն կախված է, եւ Հայաստանում պետք է բոլոր հնարավոր սցենարներին կարողանան պատրաստ լինել ներկայիս իշխանությունները:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Կիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասինՀայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանըՊնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top