Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով

Ինչու AMVA-ի կազմակերպիչներին անվանեց «գեյ». Շպռոտը փակագծեր է բացում

Մշակութային

ԱՄՆ-ի Dolby թատրոնում տեղի է ունեցել ամենամյա Armenian Music Video Award հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են հայտնի արտիսներ թե՛ Հայաստանից, թե՛ Միացյալ Նահանգներից։ Սակայն այն այդքան հնչեղություն չստացավ, որքան երգչուհի Անի Թովմասյանի` նույն ինքը՝ Շպռոտի տեսաուղերձը՝ կապված մրցանակաբաշխության հետ:

Երգչուհին վիրավորվել է, քանի որ իրեն չեն հրավիրել այդ միջոցառմանը, ինչի պատճառը չի կարողանում հասկանալ, բայց ունի ենթադրություններ: Ինչպես նաեւ երգչուհին իր խոսքում չի մոռանում «պորտը տեղը դնելու» մասին եւ հիշեցնում է, որ երբ պետք էր, կազմակերպիչներից մեկի (անունը չի շեշտվում) մորաքրոջ առիթին երգել, միանգամից իրեն են խնդրել, ինչն ինքն արել է մեծ սիրով ու անշահույթ՝ ընկերական:

«Ես ինքս չգիտեմ, թե ինչու չէին հրավիրել, բայց ունեմ ենթադրություններ: Երբ արտիստին չեղարկում են հեռուստատեսությունից, ռադիոյից, այսպես ասած՝ «cancel culture» են անում, ԱՄՆ-ում դա անում են այն արտիստների հետ, որոնք բռնաբարության հոդվածի համար են մեղադրվում, կամ ովքեր իրենց խելոք չեն պահում: Մեր հայկական իրականության մեջ, պարզվում է, այլ բանի համար են չեղարկում: Համերգի կազմակերպիչներից շատերին ճանաչում եմ, նրանք արտիստներ են, ում ես համարում էի ընկերներ, ովքեր ինձ տեսնելուց գրկախառնվում են, իմ դեմքին ժպտում, բայց ինչ-որ խնդիր ունեն: Միգուցե, որ ես հավատացյալ եմ դարձել, դա է պատճառը, քանի որ այսօր գեյերն ինձ հետ խնդիր ունեն: Դրանք, ուղղակի, ենթադրություններ են, չեմ ուզում հավատալ, որ դա է պատճառը, բայց կարծում եմ՝ ոչ թե ժողովուրդը չի ցանկացել ինձ տեսնել, այլ իմ գեյ կոլեգաները: Ինձ «cancel culture» ասվածն անում են կոլեգաներս»,- ասել է երգչուհին: Այս ամենը առավել մանրամասն հասկանալու համար «Իրավունք»-ը խոսեց ՇՊՌՈՏԻ հետ:

Դուք բավականին վրդովված տեսաուղերձ էիք արել ու, կարծես, նեղացած եք, որ Ձեզ չէին հրավիրել Հայկական երաժշտական մրցանակաբաշխությաը: Շեշտել էիք, որ Ձեր երկրպագուների համար եւս եղել է տարօրինակ՝ Ձեզ այնտեղ չտեսնելը, սակայն փոխարենը նրանք տեսնում են, ինչպես Դուք եք նշել «դեղնակտուցիկների»: Ի վերջո, ամփոփելով այս թեման, ի՞նչ կասեք տեղի ունեցածի մասին:

Ես ունեմ սիրված հիթեր, եւ ողջ ազգն իրենց խնջույքներին ուրախանում է իմ երգերի տակ։ Այնպես չէ, որ ես չեմ աշխատել։ Կարծում եմ՝ այդ հարցը տեղին էր տրված, թե ես ինչու ընգրկված չէի այդ մրցանակաբաշխությանը: Ի դեպ, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, որտեղ հասնելու համար ինձ ինքնաթիռի տոմս պետք չէր ու անգամ «վիզա»: Մենք՝ արտիստներս, աշխատում ենք տարիներով, քրտնաջան, հանրության համար։ Եվ երբ մրցանակաբաշխություն է լինում, հանդիսատեսը ուզում է իր սիրելի արտիստին տեսնի այդ օրը։ Եվ երբ իմ համեստ հանդիսատեսը եւ հետեւորդները ինձ չտեսան այդ օրը, ինձ բազում նամակներ գրեցին՝ հարցնելով, թե Շպռոտն ինչո՞ւ չկա։ Ես էլ փորձեցի նման կերպ պատասխանել նրանց այդ տեսաուղերձով:

Իսկ մեր այն հարցին, թե՝ ո՞ւմ նկատի ուներ «գեյ» ասելով, Շպռոտը թողեց անպատասխան։ Հավանաբար, երգչուհին փոշմանել է նման կտրուկ արտահայտություն անելու համար կամ՝ գուցե ոչ։ Ամեն դեպքում, «Իրավունք»-ը, լինելով հավատարիմ օբյեկտիվ լրատվության սկզբունքներին, փորձեց խոսել նաեւ մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկի՝ հաղորդավար, պրոդյուսեր ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց: Այնուհանդերձ,այս հարցը կպահենք դիտակետում եւ հնարավորության դեպքում կներկայացնենք նաեւ մյուս կողմի տեսակետը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված