Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Համատիրությունները ոչինչ չանելով՝ գումարներ են կորզում քաղաքացիներից. Անի Խաչատրյան

Ներքաղաքական

Համատիրությունների գործունեության վերաբերյալ բողոքները համատարած են: Բոլորի համար հանելուկ է, թե սույն կառույցն առհասարակ ինչո՞վ է զբաղված եւ ինչո՞վ պետք է զբաղվի: Բնակիչները մշտապես բողոքում են համատիրության կողմից չկատարվող պարտականությունների մասին, սակայն երբ հասնում է ամսվա վերջին օրերը, ստիպված են լինում վճարել՝ «հանուն ոչնչի»:

Հանուն արդարության՝ ասենք, որ վերջին շրջանում շատերը սկսել են չվճարել համատիրության գումարները, քանի որ վճարած գումարի դիմաց ոչ մի տեսակի աշխատանք չեն տեսնում: Իսկ ի՞նչ պետք է աներ այդ կառույցը. պետք է պահպաներ, նորոգեր ու սպասարկեր շենքի բնակիչների ընդհանուր սեփականությունը, այսինքն՝ շենքը կրող կառուցվածքները, առաստաղները, հատակները, նկուղներն ու ձեղնահարկը, տանիքն ու մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները եւ այլ տարածքները։

Վերը նշվածներից ոչինչ չանելով՝ համատիրության նախագահը, աշխատակիցները բնակիչներից պահանջում են ամսական վճար, հակառակ դեպքում՝ սպառնում անգամ, թե կանջատեն վերելակը, կդիմեն վերին ատյաններ: Իսկ ովքե՞ր են համատիրության նախագահները. իբրեւ ընտրված անձինք, որոնց, որպես չգրված կանոն, որեւէ մեկը չի էլ ընտրել, բայց նրանք ունեն այստեղից-այնտեղից «քերած» համապատասխան քանակի ստորագրություն եւ թաղում իրենց զգում են գրեթե «Ցարի բոգ»: Ու այդպես էլ ոչ ոք չի հասկանում՝ այս գործընթացը ինչպե՞ս է կատարվում, ե՞րբ ու ո՞ւմ ստորագրությունով:

Տպավորություն է, որ այդ կառույցը, օրենքով սահմանված կարգով ստեղծվել է մի նպատակով, որպեսզի ընտրությունների ժամանակ հստակ ունենան ընտրողների քանակը, անուն-ազգանունները՝ հասցեներով եւ աշխատանք տանեն, որ այդ մարդիկ վաղն աջակցեն իրենց կողմից նախընտրած թեկնածուին: Ստացվում է, որ համատիրությունը զուտ թաղային որոշակի հեղինակությունների համար աշխատող կառույց է, որը սնվում է բնակիչներից: Ի դեպ, արդեն նոր մեթոդներով: Հիմա որոշ տարածքներում էլ համատիրության աշխատակիցները չեն այցելում բնակարաններ ու գումար հավաքում, այլ անցել են «ցիվիլ» տարբերակի՝ հաշվեհամար են ուղարկում, որի վրա պետք է բնակիչը փոխանցում կատարի: Թե ո՞ւմ է գնում այդ փոխանցումը եւ ի՞նչ նպատակով, կրկին անհայտ է: Արդյունքում ստացվում է, որ բնակիչները մի խումբ մարդկանց, պարզապես, պահում են՝ ոչինչ չանելու համար. դա որեւէ արդարացում չի կարող ունենալ: Այս հարցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Ի՞նչ նպատակով են ստեղծվում համատիրությունները, եթե դրանց մասին միայն բողոքներ ենք լսում, ընդ որում՝ տարիներ շարունակ, բայց, միեւնույնն է, ոչինչ չի փոխվում։

Կարեւոր հարց եք հնչեցնում. ո՞րն է նպատակը, ինչի՞ համար, կամ ո՞ւմ են պետք համատիրությունները։ Դեռ ընդդիմադիր ավագանի եղած ժամանակ համատիրությունների մասին օրինագիծ էինք կազմել մյուս խմբակցությունների հետ համատեղ, որը գնաց Ազգային ժողով: Ցավոք, այդ փուլը համընկավ խորհրդարանական ընտրությունների հետ, ու այդ նախագիծը մնաց օդում կախված: Առաջիկայում Երեւանի մասով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում ԱԺ-ում, որին հաջորդելու է անմիջապես համատիրությունների մասին օրենքի փոփոխությունը: Պետք է ասեմ, որ այդ կառույցը, ոչինչ չանելով, գումարներ է կորզում քաղաքացիներից եւ խանգարում է վարչական շրջանների աշխատանքին, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատանքին, որովհետեւ այն գործառույթը, որը իրենց լիազորությունների ներքո է, եւ իրենք պետք է անեն, չիրականացնելով, ամբողջ «թուք ու մուրը» ուտում է վարչական շրջանը եւ քաղաքապետարանը: Մինչդեռ, արի ու տես, որ այդ ողջ գործընթացի պատասխանատուն համատիրությունն է, եւ նրա շրջանակում է, որովհետեւ այդ գումարներն իրենք են հավաքում: Համատիրությունն անկախ մարմին է եւ չի պատկանում ո՛չ վարչական շրջանին, ո՛չ քաղաքապետարանին, հետեւաբար վերը նշված կառույցները չունեն ոչ մի լիազորություն համատիրությանը վերահսկելու, կարգադրություններ տալու: Ստացվում է, որ համատիրությունն, ուղղակի, փող հավաքելու համար է: Կան համատիրություններ, որ նայում ես աշխատակազմին, հասկանում ես, որ՝ մամա, պապա, քույրիկ, ապերիկ, բոլորը ձեւակերպված են այնտեղ՝ որպես աշխատողներ, ովքեր չունեն համապատասխան մասնագիտություն, եւ այդ ողջ հավաքագրած գումարը գնում է իրենց գրպանը, որպես աշխատավարձ, եւ դրա դիմաց ոչինչ չի արվում վարչական շրջանի այն շենքերի համար, որի համար իրենք ընտրված մարմին են: Իհարկե, կան նաեւ օրինակելի համատիրության մոդելներ, որոնք ավելի նորացված են, եւ պետք է օրինակ բերել: Ավանում կա շատ օրինակելի համատիրություն, որը վերջին տարիներին աշխատում է: Սակայն մեկ օրինակը դա դեռ բավարար չէ, եւ ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ համատիրություն ասվածը պետք է վերանա եւ գա վարչական շրջանի կոմունալ բաժնի տակ, որովհետեւ քաղաքացին պետք է իմանա՝ ումի՞ց, ո՞ր մարմնից է պահանջում:

Ի դեպ, բնակիչները որքան էլ դժգոհում են, բայց եւ կախում ունեն, քանի որ բնակության վայրի հետ կապված մի որեւէ գրություն տալուց առաջ՝ սպառնում են, եթե քաղաքացին չի վճարել համատիրության ամսական գումարը կամ պարտքեր ունի կուտակած, ապա օրենքով հասանելիք ոչ մի թուղթ չի տրամադրի համատիրության նախագահը:

Բնակիչը հավատ չունի այդ կառույցի նկատմամբ, դրա համար էլ չի վճարում ու պարտքեր է կուտակում: Տեսեք, գույքահարկ, աղբահանություն, այդ վճարներն անցել են էլեկտրոնային տարբերակի եւ վերջին տարիներին վճարում են նման տարբերակով: Այս դեպքում քաղաքացիները լիարժեք վճարումներ անում են, իսկ համատիրությունը մնացել է անկախ մարմին ու ոչինչ չի անում: Համատիրության ենթակայության տակ են մտնում տանիքիները, նկուղները, վերելակները, շենքի ներսում եղած ամբողջ աշխատանքները: Շատ տարածված է նկուղների խնդիրը: Բնակիչներից մեկը որոշում եւ վերցնում է ընդհանուր պատկանելիություն ունեցող նկուղը եւ տարիների ընթացքում այն մեծացնում ու ընդլայնում է, եւ այդ գործընթացը պետք է կանխի համատիրությունը՝ տվյալ տարածքը տալով բնակիչների ընդհանուր օգտագործման, ոչ թե այն «պատկանի» մեկ ընտանիքի: Եվ երբ այս հարցը տալիս ես համատիրության նախագահին, պատասխանում է, որ դա իր լիազորությունների ներքո չէ, եւ առաջարկում է դատի տալ: Իսկ դատարանը դա երկար ձգվող գործընթաց է, ու այդ ողջ ընթացքում կրկին տվյալ նկուղի հարցը մնում է անլուծելի: Այսինքն, այս կառույցն, իսկապես, ոչինչ չի անում, բացի աննպատակ գումար հավաքելուց:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված