Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

ԹՐԱՄՓԻՑ՝ ԶՐՈՅԻՆ ՄՈՏ ԱՐԴՅՈՒՆՔ

Վերլուծություն

Սիրիայում ստեղծված ներկա իրավիճակի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=300021&l=am) ֆոնին` օ­րերս, ինչ­պես հայտ­նի է, Նի­կոլ Փա­շին­յա­նը հեր­թա­կան ան­գամ Փա­րի­զում էր: Բա­ցի տու­րիս­տա­կան եւ այն­պի­սի պատ­մա­կան ի­րա­դար­ձութ­յան ներ­կա գտնվե­լուց, ինչ­պի­սին էր Փա­րի­զի Աստ­վա­ծա­մոր տա­ճա­րի վե­րա­բա­ցու­մը, այս այցն ու­ներ նաեւ այլ նպա­տակ:

­Բայց նախ հի­շեց­նենք, որ վեր­ջերս Նի­կո­լը վերջ­նա­կան ֆիաս­կո ու­նե­ցավ՝ ա­մե­րիկ­յան դեռ գոր­ծող վար­չա­կազ­մի մի­ջո­ցով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» թե­ման ա­ռաջ տա­նե­լու հար­ցում: ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նը Մալ­թա­յում կա­յա­ցած ԵԱՀԿ ԱԳ նա­խա­րար­նե­րի խորհր­դի նիս­տի շրջա­նա­կում մի վեր­ջին փորձ ա­րեց՝ Միր­զո­յան-­Բայ­րա­մով հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու հար­ցում: Սա­կայն այս ան­գամ ադր­բե­ջա­նա­կան կող­մը, ար­դեն ան­գամ դի­վա­նա­գի­տա­կան տո­նայ­նութ­յու­նը չպա­հե­լով, կոպ­տո­րեն մեր­ժեց ա­ռա­ջար­կը՝ «ԱՄՆ վար­չա­կազ­մի քա­ղա­քա­կա­նութ­յան պատ­ճա­ռով»: Ի­հար­կե, Ա­լիե­ւը նման ձե­ւա­կեր­պում ի­րեն թույլ չէր տա այլ ի­րա­վի­ճա­կում: Բայց խոս­քը հե­ռա­ցող վար­չա­կազ­մի մա­սին է, ո­րը թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յու­նն­երի մեջ է ե­կող վար­չախմ­բի հետ: Այս դեպ­քում, որ­քան կո­պիտ հե­ռա­ցո­ղի նկատ­մամբ, այն­քան ե­կող­նե­րի կող­մից կա­րող է դու­րե­կան հա­մար­վել:

­Նի­կո­լը ե­րե­ւի այլ կերպ էր մտա­ծում, եւ Բաք­վի մեր­ժու­մից հե­տո նրա մոտ մի­գու­ցե վեր­ջա­պես այն միտ­քը հա­սու­նա­ցավ, որ պետք է հե­ռու մնալ գնա­ցող­նե­րից՝ հե­տա­գան կա­պե­լով ե­կող­նե­րի հետ: Ա­հա, հենց դա էր, որ զգաց­վեց Փա­րի­զում: Միայն թե…

Այս­պես, տեղ­յակ աղբ­յուր­նե­րը հու­շում են, որ ինչ­պես Զե­լենս­կու պա­րա­գա­յում, Նի­կո­լի դեպ­քում եւս Մակ­րոնն էր միջ­նոր­դել՝ խո­սել Նի­կո­լի հետ: Բայց ե­թե Զե­լենս­կուն Թ­րամ­փը ո­րո­շա­կի ժա­մա­նակ տրա­մադ­րեց, ան­գամ պաշ­տո­նա­կան հան­դիպ­ման տեսք տվեց, Նի­կո­լի պա­րա­գա­յում, է­լի Մակ­րո­նին չմեր­ժեց, բայց ա­մեն ինչ վեր­ջա­ցավ մեկ խղճուկ լու­սան­կա­րով: Եվ դա կա­րե­լի էր հաս­կա­նալ. Զե­լենս­կու հետ կապ­ված` Թ­րամ­փը ո­րո­շա­կի հե­տաքրք­րութ­յուն ու­նի, քա­նի որ պետք է լու­ծի նաեւ իր հա­մար շատ կա­րե­ւոր ՝ Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազ­մի հար­ցը: Այ­սինքն, կար Զե­լենս­կուն կոնկ­րետ մո­տե­ցում­ներ փո­խան­ցե­լու եւ նրան լսե­լու խնդիր, ին­չը եւ ար­վեց:

Ընդ ո­րում, այս­տեղ Մակ­րո­նի միջ­նոր­դել-չմիջ­նոր­դելն էա­կան չէր: Ա­վե­լին, թեեւ Թ­րամփն իր ա­ռա­ջին եվ­րո­պա­կան այ­ցը կա­տա­րեց հենց Փա­րիզ, բայց թյուր տե­սա­կետ է, թե դա ար­վեց Մակ­րո­նի հան­դեպ ինչ-որ ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մունք ցույց տա­լու հա­մար: Բանն այն է, որ ե­րեք եր­կիր էին հա­վակ­նում ընտր­վե­լուց հե­տո Թ­րամ­փին ըն­դու­նե­լու դե­րին: Բ­րի­տա­նիան, բայց այն­տե­ղի լեյ­բո­րիստ­նե­րի հետ Թ­րամ­փը գրե­թե նույն­քան վատ հարա­բե­րութ­յուն­նե­րի մեջ է, որ­քան բայ­դե­նա­կան թի­մի, եւ Լոն­դոն այ­ցը բա­ցառ­վում էր: Ա­վե­լի հար­մար տար­բե­րակ կա­րող էր լի­նել Բեռ­լի­նը, սա­կայն Թ­րամ­փի կող­մից իշ­խա­նութ­յու­նը վերց­նե­լուն զու­գա­հեռ, Շոլ­ցը պետք է որ հե­ռա­նա: Այ­սինքն, նրան այ­ցի գնա­լը պար­զա­պես ի­մաստ չու­ներ: Մ­նում է Մակ­րո­նը, ո­րը եւս ու­նի գնալ-չգնա­լու խնդիր, բայց այս պա­հին պաշ­տո­նա­պես մնա­լու տար­բե­րակն է: Գու­մա­րած, Աստ­վա­ծա­մոր տա­ճա­րի գոր­ծար­կու­մը լավ ա­ռիթ էր, եւ Թ­րամ­փը մեկ­նեց Փա­րիզ:

Այ­սինքն, Մակ­րո­նը, չնա­յած այս այ­ցին, Թ­րամ­փի մոտ «հարց լու­ծո­ղի» ո­րե­ւէ ֆունկ­ցիա չու­նի: Եվ ե­թե Նի­կո­լը հույ­սե­րը կա­պել էր Մակ­րո­նի հետ՝ Թ­րամ­փին գո­նե ինչ-որ մո­տե­ցում­ներ ներ­կա­յաց­նե­լու հա­մար, ա­պա տեղ­յակ աղբ­յուր­նե­րը խո­սում են, որ տե­ղի ու­նե­ցած հան­դի­պու­մը նման ո­րե­ւէ հույս չի ար­դա­րաց­րել: Թ­րամփն ըն­դա­մե­նը շատ կարճ խո­սել է հե­տը, բա­վա­կա­նին սա­ռը, ան­գամ ա­ռանց ձեռ­քը սեղ­մե­լու լու­սան­կար­վել, եւ վերջ: Ո­րե­ւէ հե­տաքրք­րութ­յուն ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յան նկատ­մամբ, ըստ նույն խո­սակ­ցութ­յու­նն­երի, չի ե­ղել: Այ­սինքն, ե­թե Նի­կոլն այս հան­դիպ­մամբ փոր­ձում էր գլուխ հա­նել, թե ԱՄՆ գնա­ցող վար­չախմ­բի հետ կապ­ված ֆիաս­կո­յից հե­տո ինչ սպա­սե­լիք­ներ կա­րող է ու­նե­նալ նոր վար­չախմ­բից, ա­պա արդ­յուն­քը մոտ է զրո­յին: Ա­վե­լին, ան­գամ Մակ­րո­նը ո­րե­ւէ նոր բան ա­սել չի կա­րո­ղա­ցել՝ նրա նկատ­մամբ Թ­րամ­փի հե­տաքրք­րութ­յու­նը սահ­մա­նա­փակ­վել է տան­տի­րոջ հան­դեպ սո­վո­րա­կան քա­ղա­քա­վա­րութ­յան շրջա­նակ­նե­րում, եւ վերջ, ո­րե­ւէ լուրջ բան չկա:

­Մի խոս­քով, Նի­կո­լը մնում է հին կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ: Ա­վե­լի ճիշտ, այս ան­գամ այդ տաշ­տա­կից վերջ­նա­կա­նա­պես է դուրս մնա­ցել ա­մե­րիկ­յան բա­ղադ­րի­չը, ո­րի հետ մե­ծա­գույն հույ­սեր էր նա ժա­մա­նա­կին կա­պում. հնե­րը հե­ռա­նում են, նո­րե­րը ցու­ցա­բե­րում են զրո­յին մոտ հե­տաքրք­րութ­յուն: Թուր­քա­կան ուղ­ղութ­յունն էլ վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին իր հեր­թին է ծայ­րա­հեղ ան­կան­խա­տե­սե­լի դար­ձել՝ վտան­գի հնա­րա­վո­րութ­յու­ննե­րով հան­դերձ:

­Մի խոս­քով, վա­ղը Մոսկ­վա­յում ԱՊՀ կա­ռա­վա­րութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի, ա­պա նաեւ՝ ԵԱՏՄ միջ­կա­ռա­վա­րա­կան խորհր­դի նիս­տերն են: Թե­րեւս, դրա շրջա­նակ­նե­րում Նի­կո­լի հե­տա­գա քայ­լե­րի մա­սին ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում­ներ կձե­ւա­վոր­վեն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված