Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ինչ հիմա կատարվում է ՔՊ-ում, օրինաչափ է. Հենրիխ Դանիելյան

Թեմա

«Այն, ինչ հիմա կատարվում է ՔՊ-ում, օրինաչափ է: Նման կերպ քանդվում է յուրաքանչյուր քաղաքական միավոր, որը հիմնված է տոտալ ստի եւ կեղծիքի վրա: Պատմության մեջ կան տասնյակ օրինակներ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքակրթություններում, տարբեր քաղաքականություն որդեգրած իշխանությունների, որոնք ունեցել են 1 ընդհանուր բան՝ նրանք չեն եղել հավերժ եւ հեռացվել են լինելով շատ ավելի ուժեղ քաղաքական գործիչների, քան այսօրվա ՀՀ կառավարիչները:

Պատմության օրինակները ցույց են տալիս, որ անգամ առաջին հայացքից անչափ դիմացկուն եւ կայուն ռեժիմը կարող է ընկնել արտաքին կամ ներքին տարբեր հանգամանքների պատճառով: Քաղաքական տուրբուլենտ հատվածներով չկործանված անցնում է միայն գաղափարապես կայուն, հոգեբանորեն ամուր եւ ազգային արժեքներ կրող լիդերը, ով հանում է այդ տուրբուլենտ հատվածից իր հետ միասին իր քաղաքական թիմին, ինչպես արեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018-ին՝ ուժեղացնելով այն քաղաքական ուժը, որը շատ քաղաքագետների եւ քաղտեխնոլոգների կողմից համարվում էր անհնար», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ