Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Մոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդը Ամերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվել Մոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունը Վեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿ Հանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York Times Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ) Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերը

ՇՏԱՊ. Հենց հիմա խլում են Գեւորգ Գեւորգյանից՝ իր ռազմահայրենասիրական կենտրոնի տարածքը

Թեմա

«Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, հենց հիմա Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը գործողություն է իրականացնում  արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ խլելով Մոսկովյան 5 հասցեում գտնվող տարածքը, որտեղ նա արդեն շուրջ 13 տարի է իրականացնում է հայրենասիրական գործունեություն եւ ստեղծել է երիտասարդական կենտրոն: Ավելին՝ հայտնվել է նաեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս արցախցի սեփականատեր: Այո՛, տարածքն, ըստ էության, վաճառել են՝ առանց Գեւորգ Գեւորգյանին տեղեկացնելու:

Հիշեցնենք, որ տարածքը գտնվում էր ՀՀ պաշտպանության նախարարության բալանսում եւ անհատույց տրամադրվել էր Գեւորգյանին, որտեղ նա «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում իրականացնում էր ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիր՝ երիտասարդների համար: Ի դեպ, ժամանակին կենտրոնը բացվել էր մեծ շուքով՝ Արցախի հերոսներ Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի, ինչպես նաեւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ:

Կենտրոնն իրականացնում էր զորակոչային նախապատրաստական դասընթացներ, այնուհետեւ նույն տարածքում ստեղծվել է «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը: Սակայն, 2019 թվականից տարածքն այլեւս գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսում եւ, ըստ շրջանառվող լուրերի, կոմիտեն մտադիր է վերոնշյալ տարածքը հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մինչդեռ այլեւս իրողություն է, որ տարածքը, պարզապես, վաճառվել է:

Ուշագրավ է այն, որ այս տարիների ընթացքում տարածքը կապիտալ վերանորոգվել է, համապատասխանեցվել մարզական-երիտասարդական կենտրոնի գործունեության համար եւ առ այսօր պահպանվել է Գեւորգ Գեւորգյանի անձնական միջոցների հաշվին, մինչդեռ Պետգույքի կառավարման կոմիտեն ոչ թե բանակցել է գոնե փոխհատուցում տալու մասին, այլ «չորով» տարածքը խլում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումըՄոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդըԱմերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվելՄոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունըՎեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐԿԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՎՀանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York TimesԻրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված