Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին

Տնտեսություն

Նոր տարին Ucom-ի ֆիքսված կապը միացնելու լավագույն ժամանակն է՝ ընկերությունը հայտարարում է ամանորյա ակցիա, որի շրջանակում Unity փաթեթներին միացող բաժանորդները կստանան մինչև 70% զեղչ՝ ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններից կամ պաշտոնական կայքից հեռախոս և հեռուստացույց ձեռք բերելու համար։

Մասնավորապես, Unity ցանկացած փաթեթին միանալու դեպքում բոլոր հեռախոսների համար կտրամադրվի մինչև 70% զեղչ։ Մինչև 50% զեղչով հասանելի կլինեն հեռուստացույցները՝ Unity 16000 կամ Unity 20000 փաթեթներից մեկին միանալու դեպքում։

«Այս տարի ամանորյա ակցիայի հետ կապված մենք չենք սահմանափակվել միայն մեկ ակցիայով, այլ մեր բաժանորդների համար մշակել ենք երկու առաջարկ։ Հատկապես նրանց համար, ովքեր պլանավորում էին մեր Unity փաթեթներից մեկին միանալ, այժմ հիանալի ժամանակ է, քանի որ որակյալ տան ինտերնետ և հեռուստատեսություն ստանալուց բացի մեր սիրելի բաժանորդները կկարողանան զգալի զեղչերով հեռախոսներ ու հեռուստացույցներ գնել՝ մեր կապի ծառայություններից ավելի մեծ հաճույքով օգտվելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ առաջարկը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն այն բոլոր բնակավայրերում, որտեղ հասանելի է Ucom-ի ֆիքսված կապը։

Հեռուստացույցներն ու հեռախոսները ակցիայի շրջանակում զեղչով գնելու համար կարող եք տեսնել և ընտրել ընկերության կայքում։

Հեռախոսները հնարավոր է տեսնել և ձեռք բերել նաև ընկերության սպասարկման և վաճառքի կենտրոններում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ