Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները

Տնտեսություն

Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում դեկտեմբերի 10-ի դրությամբ քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է ավելի քան 45 հազար մարդ։ Նախագծի նպատակն է մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Ամերիաբանկի 2025թ.-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։

Քվեարկության միջանկյալ արդյունքներով առաջատար երեք ոլորտներն են երեխաների առողջությունը, կրթությունը, գիտությունը` քվեների, համապատասխանաբար, 54,4, 19,8 և 6,3 տոկոսներով: Բացի նշված ոլորտներից, քվեարկության են ներկայացված նաև հետևյալ ուղղությունները՝ կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ և սպորտ։

Ամերիաբանկը մեկ հոլովակով ներկայացրել է Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող 8 ոլորտներն ու դրանց հետևում կանգնած մարդկանց` իրենց երազանքներով ու նպատակներով:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկի կայքում քվեարկությանը մասնակցել կարող են բոլորը, իսկ Ամերիաբանկի հաճախորդների քվեն MyAmeria հավելվածով քվեարկելու դեպքում տասնապատկվում է։ Քվեարկության արդյունքներն Ամերիաբանկի կայքում թարմացվում են յուրաքանչյուր օր։  Քվեարկությունը բաց է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ