Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ՔՊ-ն Գյումրիում կիրառել է պլան «Բ»-ն. Մանրամասներ

Ներքաղաքական
Եթե  ի սկզբանե որոշված էր, որ ՔՊ-ն ամեն գնով պետք է քաղաքապետ դարձնի Աննա Հակոբյանի ազգակապին, հիմա իշխանության պլանների մեջ փոփոխություն է տեղի ունեցել, և նախնական սցենարը վերափոխվում է: Իսկ պլանները փոխվել են, որովհետև հասկացել են, որ ՔՊ-ն ոչ մի շանս չունի սեփական թեկնածուով պայքարել Գյումրիի քաղաքային իշխանության համար: Գյումրիում ՔՊ-ն այնքան ցածր վարկանիշ ունի, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցել է՝ անգամ վարչական ռեսուրսով ու թաղային հեղինակությունների բերած ձայներով ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ ունենալ չի կարող:

 

Որոշել են ձիով քայլ անել ու գյումրեցիներին ներկայանալ անկուսակցական թեկնածուով, նրան դարձնել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ ասելով, որ հենց ինքն էլ փրայմերիզի արդյունքներով առաջատարն է եղել, ու հետո հենց հարմար ժամանակը գա, կազմակերպել ընտրություններ և ունենալ ֆորմալ անկուսակցական, բայց իրականում ՔՊ-ի տակ աշխատող քաղաքապետ:

Այդ «Տրոյական ձին» գյումրեցիների համար, կլինի մինչև 2018թ. ակտիվ ՀՀԿ-ական, ապա Էդմոն Մարուքյանի ստեղծած «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ներկայումս անկուսակցական ներկայացող, այս պահին Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ